UFAR info
628 subscribers
540 photos
7 videos
158 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
📣 Եվրոպական ինտեգրմանը նվիրված մեր ամառային դասընթացը հաջողությամբ ավարտվեց։ Դասընթացի երրորդ շաբաթվա ընթացքում EIZ-ի գիտահետազոտության ասիստենտ Ֆաթլում Ադեմին դասախոսություններ վարեց կլիմայի փոփոխության վերաբերյալ՝ միջազգային իրավական դաշտ, ԵՄ Կանաչ գործարք 🌍🌱և այլն։
🎉Իսկ երեկ արդեն անցկացրինք հավաստագրերի հանձնման հատուկ արարողություն՝ նշելու համար մասնակիցների ձեռքբերումները և UFAR-ի և EIZ-ի միջև արդյունավետ համագործակցությունը: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Ն․Գ․ Լուկաս Ռոզենկրանցը և ՀՖՀՀ ռեկտոր դոկտոր Սալվա Նակուզին։
Ջերմ շնորհակալություն ենք հայտնում Ցյուրիխի Եվրոպա ինստիտուտի մեր գործընկերներին։ Անհամբեր սպասում ենք հաջորդ տարի մեր համագործակցության ընդլայնմանը: 🤝
Մանրամասների համար՝ https://ufar.am/events/inside/250
🧐Ուզու՞մ ես պատրաստվել #ՈՒՖԱՌ-ի ընդունելության քննություններին, ծանոթանալ համալսարանի առանձնահատկություններին և դասավանդման մեթոդներին:
👩‍🏫Կարող ես մասնակցել մեր նախապատրաստական դասընթացներին։
Գրանցումը կբացվի հուլիսի 17-ից։
Մանրամասներին կարող ես ծանոթանալ՝ անցնելով https://ufar.am/admission/preparatory/courses հղումով:
📢Ուշադրություն․ 2024-2025 ուստարվա բակալավրիատի դիմորդների համար նորություններ ունենք🎉
արդեն յուրաքանչյուր ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ է հանձնել 2 քննություն 3-ի փոխարեն։
այսուհետ լեզուների վկայականներից բացի կարող եք մրցույթի համար ներկայացնել նաև մաթեմատիկաի SAT վկայական։❗️Մանրամասները հասանելի են ընդունելության կանոնակարգում։ https://ufar.am/admission/bachelors
📣Ուշադրություն. ՀՖՀՀ-ն օգոստոսի 1-ից 18-ը ներառյալ փակ կլինի: Բոլորիդ մաղթում ենք լավ հանգիստ 🏖️ և սպասում ենք թարմ ուժերով:
🇫🇷⬇️
👩‍🏫 ՀՖՀՀ նախապատրաստական դասընթացներն օգնում են պատրաստվել #ՈՒՖԱՌ-ի ընդունելության քննություններին, ծանոթանալ համալսարանի առանձնահատկություններին ու դասավանդման մեթոդներին:
Դասավանդումն իրականացվում է փորձառու դասախոսների կողմից՝ փոքր խմբերով:
ՀՖՀՀ նախապատրաստական դասընթացներին գրանցվել կարող եք օգոստոսի 21-ից 31-ն ընկած ժամանակահատվածում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://ufar.am/admission/preparatory/courses
———
👩‍🏫Les cours préparatoires de l'UFAR aident à se préparer aux examens d'entrée à l'#UFAR, à se familiariser avec les caractéristiques de l'université et les méthodes d'enseignement.
L'enseignement est assurés par par des enseignants professionnels en petits groupes.
Vous pouvez vous inscrire aux cours préparatoires de l'UFAR entre du 21 au 31 août 2023.
Pour plus d'informations : https://ufar.am/admission/preparatory/courses
#coursprépas #Հայաստանումֆրանսիականհամալսարան #FrenchUniversityinArmenia #universitéfrançaiseenarménie #Ֆրանսիական
Հայերի համար այս դժվարին ժամանակներում մտովի Արցախի մեր հայրենակիցների և նրանց ընտանիքների կողքին ենք։
Հարգելով յուրաքանչյուրի ազատ խոսքի իրավունքը՝ ՀՖՀՀ-ն՝ որպես ուսումնական հաստատություն, ելնելով ՀՀ-ում կրթությունը կարգավորող օրենսդրական նորմերից, շարունակում է աշխատել և ապահովել դասերի բնականոն ընթացքը:
💼 📑 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ 2023

ՀՖՀՀ-ում 2023թ․ հոկտեմբերի 9-ին կազմակերպված աշխատանքի տոնավաճառը Հայաստանում ամենաակտիվ ընկերությունների և համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող տաղանդավոր ուսանողների համար հանդիպման վայր էր դարձել։ 📊 Գործատուների և ապագա աշխատողների միջև անմիջական շփման համար լավագույն հարթակ։ ☘️

💼 📑 FORUM DES ENTREPRISES 2023

📊 Véritable levier de recrutement, ce Forum a réuni, le 9 octobre 2023, les entreprises les plus actives en Arménie, venues à la rencontre des jeunes talents, étudiants en Licence et en Master à l’UFAR. Un rendez-vous idéal pour un échange direct entre employeurs et futurs employés. ☘️

#jeunestalents #recrutement #échangedirect
⚡️📲 Արագ փոփոխվող թվային աշխարհում կիբերսպառնալիքներն աճում են, իսկ ընկերություններն առճակատվում են կիբերհարձակումների մարտահրավերներին: 🔐

Հայաստանում ֆրանսիական համալսարանը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Armenia Peace Initiative (API)-ի հետ միասին անցկացնում է կիբերանվտանգության մեկամսյա համապարփակ դասընթաց 📅( հոկտեմբերի16 - նոյեմբերի 15), որը վարում են ոլորտի փորձագետներ Ֆրանսիայից ու Հայաստանից՝ հիմնված գործնական և իրական դեպքերի վրա: 👨‍💻

⚡️📲 In a rapidly changing digital world, Cyber threats are on the rise, and companies are faced with the challenges of cyber attacks. 🔐 Along with Enterprise Incubator Foundation (EIF) and Armenia Peace Initiative (API), the French University in Armenia UFAR is currently providing a one-month comprehensive cybersecurity training course 📅 (16 October - 15th November) run by industry experts from France and Armenia, based on practical and real-life cases. 👨‍💻

#cyberattacks #cybersecuritytraining #cyberexpert