UFAR info
628 subscribers
540 photos
7 videos
158 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
Այսօր ՀՖՀՀ-ն հյուրընկալեց «ԵՄ անդամակցության այլընտրանքներ. Շվեյցարիայի և ԵՄ-ի հարաբերությունների օրինակը» դասախոսությունը, որով տրվեց նաև Ցյուրիխի համալսարանի Եվրոպա ինստիտուտի (EIZ) 🇨🇭 հետ համատեղ կազմակերպված ամառային ինտենսիվ դասընթացի մեկնարկը: ՀՖՀՀ ռեկտոր տիկին Սալվա Նակուզին իր երախտագիտությունը հայտնեց EIZ-ի մեր գործընկերներին ՀՖՀՀ համայնքի համար կազմակերպված ամառային դասընթացների երկրորդ թողարկման համար և հույս հայտնեց, որ այս համագործակցությունը կլինի շարունակական:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ տիկին Անն Լույոն և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Ն․Գ․ պարոն Լուկաս Ռոզենկրանցը: Պատվավոր հյուրերի ցանկում էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ տիկին Կավիտա Բելանին և Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը: 🧑‍🏫 Դասախոսության ընթացքում Ցյուրիխի Եվրոպա ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Անդրեաս Քելերհալսն անդրադարձավ Շվեյցարիայի և ԵՄ-ի միջև երկկողմ հարաբերությունների պատմությանը, իրավական և քաղաքական կողմերին:
📌Բոլոր կարևոր հղումները համալսարանի վերաբերյալ կարող եք տեսնել այստեղ 👉 https://linktr.ee/ufar.am
🌴✅️ՈւՖԱՌ–ի քննություններն ավարտվել են, ժամանակն է արձակուրդի: 🤩 Վայելե՛ք ձեր արձակուրդը լիարժեք կերպով: 😉 Լիցքավորվե՛ք, զարգացրե՛ք ձեր հետաքրքրասիրությունը և վերադարձե՛ք նոր եռանդով՝ հանդիպելու հաջորդ ուսումնական տարում:
📚 ՀՖՀՀ պրոռեկտոր Զարուհի Սողոմոնյանը, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Քրիստինա Սարգսյանը, կառավարման և ֆինանսների ֆակուլտետների դեկան Հրանտ Հարությունյանը և մաթեմատիկայի ամբիոնի վարիչ և գիտահետազոտության պատասխանատու Արամ Եսայանը Դիլիջանում մասնակցում են Armenian Society of Fellows-ի կազմակերպած համաժողովին։
🌐 Ամենամյա այս միջոցառումը համախմբում է գիտության և ճարտարագիտության, հումանիտար և արվեստի ոլորտների ներկայացուցիչների ամբողջ աշխարհից՝ պատրաստ ներգրավվելու Հայաստանի զարգացման գործում: 🇦🇲
🌍 Մեր ուսանողները պատրաստվում են Լիոնում Էրազմուս+ կիսամյակ անցկացնելուն:
🌟 Այս տարի ՀՖՀՀ-ի 9 ուսանողներ հնարավորություն ունեն շարժունության ծրագրով մեկ կիսամյակ սովորելու Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում։ 📚🎊
Այսօր տեղի ունեցավ նախապատրաստական հանդիպումը դեկանների և համապատասխան բաժինների ներկայացուցիչների հետ՝ ընթացակարգերին ծանթացնելու և ուսանողների հարցերին պատասխանելու նպատակով: Ուսանողները լի էին սպասումով, հետաքրքրասիրությամբ ու վարակիչ ոգևորությամբ։
Նրանց մաղթում ենք մշակութային և կրթական զարգացման հիանալի փորձառություն։ 💫💼 Եկեք միասին քաջալերենք ու նորանոր հաջողություններ մաղթենք:
🌎🇪🇺 Հաջողությամբ ավարտվեց Ցյուրիխի Եվրոպա ինստիտուտի հետ համագործակցությամբ կազմակերպված եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ ամառային դասընթացի առաջին շաբաթը:
Ինստիտուտի տնօրեն պրոֆ․ Անդրեաս Քելլերհալսը և փոխտնօրեն դոկտոր Տոբիաս Բաումգարտներն անդրադարձան եվրոպական ինտեգրացիայի պատմությանն ու հեռանկարներին, ինտեգրացիայի այլընտրանքային մոդելներին, ԵՄ-ի ինստիտուցիոնալ և իրավական համակարգին: Շաբաթը ՀՖՀՀ համայնքի համար լի էր գիտելիքով, հետաքրքրաշարժ զրույցներով և մտածելու տեղիք տվող գաղափարներով:
🤝Շնորհակալ ենք մեր գործընկերներին։ Ոգևորությամբ սպասում ենք գալիք շաբաթվան։🌟
📢 Այս տարի ՀՖՀՀ ընդունվածների շատ սպասված ցանկն արդեն հասանելի է կայքում:👉 https://ufar.am/events/inside/248
🥳Շնորհավորում ենք բոլորին ու մաղթում, որ այս փորձառությունն անմոռանալի լինի ու լավ ապագայի հաստատուն հիմնասյունը դառնա:
📢 La liste tant attendue des candidats 2023 admis à l'UFAR est déjà disponible sur notre site.👉 https://ufar.am/events/inside/248
🤩 Nos félicitations aux primo-entrants ! Que cette aventure ufarienne soit inoubliable et vous serve de fondation solide pour un avenir prometteur.
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
♦️ Նոր առարկաներ ՀՖՀՀ մարքեթինգի և վաճառքի մագիստրոսական ծրագրում․
▪️ նեյրոմարքեթինգ,
▪️ event marketing,
▪️ CRM գործիքներ
▪️ Creative content-ը թվային մարքեթինգում,
▪️ միջալիքային մարքեթինգ և հաճախորդների փորձառություն,
▪️ բազմալիքային վաճառք:

💡 Ծրագրում կիրառվում են նորարար՝ խնդրի վրա հիմնված և հետազոտության վրա հիմնված (PBL, RBL) ուսուցման մեթոդներ 👩‍🏫՝ ուսանողների գործնական կարողությունները զարգացնելու համար։ Եվս մեկ կարևոր փաստ․ մասնագիտական դասընթացների շրջանակում ուսանողները ՀՀ-ում գործող միջազգային և տեղական առաջատար ընկերությունների հետ միասին աշխատում են իրական նախագծերի շուրջ:

📧Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու համար՝ https://ufar.am/admission/masters

🔔 Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 15: