UFAR info
628 subscribers
540 photos
7 videos
158 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
📣 🇪🇺 Էրազմուս+ շարժունության կրթաթոշակներ
📌ՀՖՀՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակում Էրազմուս+ շարժունության կրթաթոշակների համար հետևյալ համալսարաններում․
🔹 Սաարլենդի համալսարան (Իրավագիտության ֆակուլտետ, 3-րդ կուրս /Licence 2)
🔹 Ժան Մուլեն Լիոն 3 համալսարան (Ֆինանսների ֆակուլտետ, 3-րդ կուրս /Licence 2)
🔹 Ժան Մուլեն Լիոն 3 համալսարան (Իրավագիտության և Մարքեթինգի ֆակուլտետներ, Մագիտրատուրա 1-ին կուրս)
📋 Ընդունելության պայմանների, չափանիշների, դիմումի և ժամանակացույցի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքում: 🔗 https://ufar.am/events/news
Դիմումների վերջնաժամկետ՝ 2023թ․ հոկտեմբերի 31՝ ժամը 18:00:
📌L'UFAR annonce un concours de bourses de mobilité Erasmus+ au 2e semestre de l'année scolaire 2023-2024 dans les universités suivantes :
🔹 Université de la Sarre (Faculté de droit, 3e année / Licence 2)
🔹 Université Jean Moulin Lyon 3 (Faculté de finance, 3ème année / Licence 2)
🔹 Université Jean Moulin Lyon 3 (Facultés de droit et de marketing, Master 1)
🔹 ՀՖՀՀ-ն հրավիրում է մասնակցելու «Գործելու արվեստը. ընկերության մշակույթը նորարար թիմերի համար » կոնֆերանսին, որը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։30, ՀՖՀՀ-ի Ա դահլիճում:
Մեր խոսնակը «Ֆայմտեք» ՍՊԸ հիմնադիր, «Չեսիֆայ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, YerevaNN արհեստական բանականության և մեքենայական ուսուցման` համաշխարհային կարգի հետազոտական լաբորատորիայի խորհրդի անդամ Գոռ Վարդանյանն է, ով կկիսվի ընկերության ներսում նորարարության մշակույթը խթանելու հիմնական սկզբունքներով։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝ 🔗 https://forms.office.com/e/gQE9ykv0dS
🔹 A vos agendas, ne ratez pas la conférence de Gor VARDANYAN « Quelle culture d'entreprise pour des équipes innovantes ? » le 10 novembre à 15h30, salle A de l'UFAR.
👉 Լուսանկարներով վերհիշենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ 2023թ. նոյեմբերի 2–ին ՀՖՀՀ կատարած այցը: 📸
Այցի ընթացքում դեսպանը զրուցեց ՀՖՀՀ անձնակազմի հետ, ինչպես նաև բավականաչափ երկար ժամանակ տրամադրեց իրեն դիմավորելու եկած բազմաթիվ ուսանողների հետ երկխոսությանը: Նա այցն ավարտեց դեսպանատան անունից ծաղկեպսակ դնելով հանուն հայրենիքի զոհված ՀՖՀՀ-ի ուսանող- զինվորների հուշակոթողին։
👉 Retour en photos sur la visite de Monsieur l’Ambassadeur de France en Arménie, Olivier Decottignies à l’UFAR, le 2 novembre 2023. 📸
Lors de cette visite, Monsieur l’Ambassadeur s’est entretenu avec l’équipe de l’UFAR et a surtout dialogué longuement avec les étudiants venus nombreux à sa rencontre. Il a conclu sa visite par le dépôt d’une gerbe au nom de l’Ambassade au mémoriel des étudiants – soldats de l’UFAR morts pour la patrie.
#Ambassadeur #visite #dialogué #patrie
🎊 Շնորհավորում ենք Արհեստական բանականության մագիստրատուրայի ուսանողուհի Գայանե Խառատյանին և Իրավագիտության մագիստրատուրայի ուսանողուհի Սոսե Մարտիրոսյանին 🏆 «Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագրի կրթաթոշակին արժանանալու համար , որը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հիանալի նախաձեռնությունն է: Այս առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ ռեկտորն իր խոսքում ընդգծեց բուհ-ձեռնարկություն համագործակցության կարևորությունը: 🤝
🎊 Bravo à nos deux étudiantes sélectionnées pour une 🏆 bourse d’études dans le cadre du programme ‘Rising Leaders’, très belle initiative de Zvartnots International Airport. A cette occasion, la rectrice a insisté dans son discours sur l’importance des partenariats université – entreprise. 🤝
👩‍🏫 ՀՖՀՀ նախապատրաստական դասընթացներն օգնում են պատրաստվել #ՈՒՖԱՌ-ի ընդունելության քննություններին, ծանոթանալ համալսարանի առանձնահատկություններին ու դասավանդման մեթոդներին:
Դասավանդումն իրականացվում է փորձառու դասախոսների կողմից՝ փոքր խմբերով:

ՀՖՀՀ նախապատրաստական դասընթացներին 2-րդ կիսամյակից միանալու համար դիմորդները կարող են հայտ ներկայացնել ս․ թ․ նոյեմբերի 7-ից 19-ը ներառյալ:
👉 Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://shorturl.at/npBLN (hայտերի ընդունումը կատարվում է միայն առցանց):

👩‍🏫Les cours préparatoires de l'UFAR aident à se préparer aux examens d'entrée à l'UFAR, à se familiariser avec les caractéristiques de l'université et les méthodes d'enseignement.
L'enseignement est assuré par des enseignants professionnels en petits groupes.
Les candidats peuvent déposer leur candidature pour joindre les cours préparatoires de l'UFAR à partir de le 2ème semestre du 7 au 19 novembre inclus.
👉 Pour plus d'informations : https://shorturl.at/npBLN (inscription uniquement en ligne).
⁉️ Ի՞նչ մասնագիտություն ընտրել, ինչպիսի՞ կրթություն ստանալ, ինչպե՞ս կողմնորոշվել: Համեցե՛ք ՀՖՀՀ բաց դռների օրը՝ ստանալու այս և այլ հարցերի պատասխաններ։
👩🏫 ՀՖՀՀ ղեկավարությունը, 👨🏫դեկանները, ուսանողները, շրջանավարտները և վարչական անձնակազմի անդամներն այդ օրը ձեզ կներկայացնեն ուսանողական կյանքի բոլոր կողմերը. 🔹 նախապատրաստական դասընթացներ, դիպլոմներ, պրակտիկա և շրջանավարտների զբաղվածություն, համալսարանական կյանքը ՀՖՀՀ-ում:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝ 👉 https://forms.office.com/e/8FEEvpftQ7
վերջնաժամկետը՝ նոյեմբերի 20, 23:45:
🙌 Սիրով կսպասենք բոլորիդ:
⁉️ Quel métier choisir, quelles études poursuivre, comment s’orienter ? Venez nombreux à la journée portes ouvertes de l’UFAR et vous aurez les réponses.
👉 L'inscription est obligatoire par le lien suivant : https://forms.office.com/e/8FEEvpftQ7 (date limite d’inscription : 20 novembre, 23h45).