UFAR info
629 subscribers
540 photos
7 videos
158 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
Անցյալ ուրբաթ Fimetech-ի հիմնադիր և շախմատի աշխարհում հայտնի Chessify հարթակի հիմնադիր տնօրեն Գոռ Վարդանյանը ներկայացրեց կազմակերպական մշակույթի տարբեր տեսակները՝ կախված ընկերությունների չափից, ինչպես նաև՝ այդ կառույցներում նորարարություններ ներմուծելու սկզբունքները։ 💡

🏄‍♂️Այս կոնֆերանսները, որոնք հանդիսանում են Աքսելերատոր 28-ի մի մասը, նպատակ ունեն ուսանողներին տեղեկացնելու ձեռներեցության և նոր տեխնոլոգիաների ոլորտում վերջին զարգացումների մասին՝ դրանով իսկ ամրապնդելով մասնագիտական աշխարհի ժամանակակից զարգացումների վերաբերյալ նրանց ընկալումը:

Le vendredi dernier, Gor VARDANYAN, fondateur de Fimetech et fondateur-PDG de Chessify , une plateforme renommée dans le monde des échecs, a fait une présentation sur les différents types de cultures organisationnelles en fonction de la taille des entreprises, ainsi que sur les principes d'introduction des innovations au sein de ces structures. 💡
🏆 Շնորհավորում ենք ՀՖՀՀ-ի թիմին, որը CaseKey 2023 բիզնես խնդիրների լուծման մրցույթում հարյուրավոր մասնակիցների շարքում 2-րդ տեղն է զբաղեցրել: 🏆 Հատուկ գնահատանքի է արժանի թիմի մարզիչ Զավեն Մելիքջանյանը, ով նաև ՀՖՀՀ շրջանավարտ է, իր մայր բուհին նվիրվածության ու հավատարմության համար: 🌐🚀

💡 Երեք օր շարունակ՝ նոյեմբերի 10-ից 12-ը, Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի Ուսումնահետազոտական կենտրոնում, 200 երիտասարդներ շրջապատված էին տնտեսության տարբեր ոլորտների մասնագետներով։ ‍🦸 Եզրափակիչ փուլ անցած 5 լավագույն թիմերը պրոֆեսիոնալ ժյուրիին ներկայացրեցին իրենց բավականին հետաքրքիր ու ոչ ստանդարտ լուծումները: 👨‍🚀

«Վերանայելով համալսարան-արդյունաբերություն համագործակցությունը 21-րդ դարում» 🏦💼 խորագրով կլոր սեղանը, որին ՀՖՀՀ ռեկտորը ևս մասնակցում էր, ակադեմիական և բիզնես աշխարհների միջև անկեղծ երկխոսության լավ առիթ էր՝ նոր հեռանկարներ բացելով ապագային միտված կարևոր համագործակցության համար: 🤝
🌍✈️ Կրթական նոր հորիզոնների բացահայտում. տեղեկատվական հանդիպում արտերկրում կրթություն ստանալու մասին:

Նոյեմբերի 13-ին Ուսանողների անձնական և մասնագիտական նախագծերի շրջանակում ՀՖՀՀ 4 շրջանավարտներ պատմում էին 🏦 Մյունխենի տեխնիկական համալսարանում, Լոնդոնի բիզնես դպրոցում, Ուփսալայի համալսարանում և Եվրոպայի քոլեջում իրենց ուսումնառության մասին: Ելույթները հետաքրքիր էին․ ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական փորձառությունների մասին պատմությունները՝ ոգեշնչող:

Շնորհակալ ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կրթական և համալսարանական համագործակցության գծով կցորդին և Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցչին «Կամպուս Ֆրանս»-ը և Շվեյցարիայի կառավարության կրթաթոշակների ծրագիրը ներկայացնելու համար: 🧳 🎓