UFAR info
628 subscribers
540 photos
7 videos
158 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
📢2023 թ․ փորձնական քննությունների թեստերի պատասխաններն արդեն հասանելի են մեր կայքում 👉 https://ufar.am/events/inside/238
«Անհատական և մասնագիտական նախագիծ» դասի շրջանակում ⚖️ #իրավագիտության ֆակուլտետի ուսանողները հանդիպեցին 🇦🇲  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին՝ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանին, իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Ավանեսյանին, գլխավոր մաքսային տեսուչ Մհեր Ուլիխանյանին և համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ Նաիրուհի Ավետիսյանին։
Այս արդյունավետ հանդիպումն օգնեց ուսանողներին ավելի լավ հասկանալ #ՊԵԿ-ի առօրյա աշխատանքը, աշխատակիցների առջև ծառացած մարտահրավերները և ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները:
Շնորհակալություն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին մեր ուսանողների հետ փորձով կիսվելու համար։
«Անհատական և մասնագիտական նախագիծ» դասի շրջանակում #մարքեթինգի ֆակուլտետի մեր ուսանողները հանդիպում ունեցան #Գալաքսի ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Աստղիկ Սարգսյանի հետ, ով խոսեց քննադատական մտածողության կարևորության մասին:
🎯Տիկին Սարգսյանը նշեց մարքեթոլոգների ստեղծագործ և վերլուծական մտածողության, տվյալների հիման վրա որոշումներ կայացնելու կարողության և շուկայի փոփոխվող միտումներին հարմարվելու կարևորությունը: 📈Բացի այդ, հանդիպմանը քննարկվեցին նաև այն չափանիշները, որոնց պետք է հետևեն տվյալ ոլորտի առաջնորդները։
Սա հիանալի հնարավորություն էր մեր ուսանողների համար ձեռք բերելու արժեքավոր գիտելիքներ, որոնք կօգնեն նրանց հաջողության հասնելու իրենց հետագա կարիերայում:
🤝Շնորհակալություն Galaxy Group-ին այս արդյունավետ հանդիպման համար:
🎯#Մարքեթինգի ֆակուլտետի մեր ուսանողները վերջերս հնարավորություն ունեցան հանդիպելու SayNine ընկերության ներկայացուցիչների հետ «Անհատական և մասնագիտական նախագիծ» դասի շրջանակում։ Ընկերության աշխատակիցներ Սյուզաննա Սարգսյանն ու Սյուզաննա Ղազարյանը խոսեցին #SEO մարտավարությունների, բիզնեսի տեսանելիությունը համացանցում բարձրացնելու, ինչպես նաև սոցիալական կապեր հաստատելու գործում LinkedIn-ի կարևորության մասին:
👩‍🎓👨‍🎓Ի դեպ, հարկ է նշել, որ #SayNine ընկերության աշխատակիցների մոտ 52% - ը, այդ թվում նաև գլխավոր տնօրեն Գեորգի Մամաջանյանը, մեր շրջանավարտներն են:
📈Ուրախ ենք տեսնել, որ մեր շրջանավարտներն իրենց ներդրումն ունեն թվային մարքեթինգի ոլորտում և 🇦🇲 նպաստում են #Հայաստանում բիզնեսի հաջողությանը:
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը մեկնարկում է ֆրանկոֆոն առաջնորդ ուսանողների ակումբների (CLEF) ցանցի մասնակի ընդլայնման համար հայտերի ընդունումը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև (ֆրանսերենով)` https://www.auf.org/nouvelles/appels-a-candidatures/appel-candidatures-elargissement-du-reseau-clubs-leaders-etudiants-francophones/
📣ՀՖՀՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում #Էրազմուս+ շարժունության կրթաթոշակների համար (4-րդ կուրս/Licence 3):

❗️➡️Մրցույթը վերաբերում է #իրավագիտության, #կառավարման և #մարքեթինգի ֆակուլտետների ուսանողներին:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2023թ․ մայիսի 26՝ ժամը 17:00:

Մանրամասները ⬇️
https://ufar.am/events/inside/239
📌ՀՖՀՀ-ն ներկայացնող Սվետլանա Մկրտչյանը, Տաթևիկ Ղազարյանն ու Լուիզա Մելքումյանը (մենթոր՝ Փերի Միքայելյան) անցան 2023թ. Հաագայի միջբուհական բանավեճ-մրցույթի ¼ եզրափակիչ։
➡️Այսօր՝ ժամը 18։00-ին, մեր թիմը կմրցի 🇨🇦 #Կանադայի Մանիտոբայի համալսարանի դեմ։
Հանդիպմանը առցանց կարող եք հետևել հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=DfnwMGLuVsc
💙🇦🇲Մաղթենք հաջողություն #ուֆառցիներին։
📢Սիրելի՛ դիմորդ,
ՀՖՀՀ-ի բակալավրիատի ընդունելության հայտը կարող ես ներկայացնել մայիսի 15-ից մինչև հունիսի 4-ը ներառյալ։
🌐❗️Հայտերը կընդունենք միայն #առցանց տարբերակով➡️
https://bureau.ufar.am
📌Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դիմելու մանրամասների համար
https://ufar.am/admission/bachelors
❗️❗️Վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն ընդունվի։
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի 4-րդ կուրսի ուսանողուհի Մերի Պողոսյանը մեզ հետ կիսվել է Ֆրանսիայի #Լիոն քաղաքի Inetum France ընկերությունում իրականացրած իր մասնագիտական պրակտիկայի գեղեցիկ պահերով։🎞⬇️
https://www.youtube.com/watch?v=ptHXE6F0nxg
📌Հիշեցնենք, որ այս տարի #ՀՖՀՀ-ի ավելի քան 70 ուսանող յոթշաբաթյա ուսումնական պրակտիկա է անցել 🇧🇪Բրյուսելում, 🇫🇷Փարիզում, Լիոնում, Գրենոբլում, Մարսելում, Թուլուզում և Նիցցայում:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
#ընդունելություն2023 #դիմորդ
🤔Գիտեի՞ք, որ այն դիմորդները, որոնք ունեն
🇫🇷 #ֆրանսերենի իմացության վկայական՝ 𝗗𝗘𝗟𝗙 𝗕𝟭 𝗧𝗼𝘂𝘁 𝗣𝘂𝗯𝗹𝗶𝗰
կամ𝗗𝗘𝗟𝗙 𝗝𝘂𝗻𝗶𝗼𝗿 𝗕𝟭,
🇬🇧 #անգլերենի իմացության 𝗜𝗘𝗟𝗧𝗦 𝗔𝗰𝗮𝗱𝗲𝗺𝗶𝗰, 𝗧𝗢𝗘𝗙𝗟, 𝗖𝗮𝗺𝗯𝗿𝗶𝗱𝗴𝗲 𝗔𝘀𝘀𝗲𝘀𝘀𝗺𝗲𝗻𝘁 𝗘𝗻𝗴𝗹𝗶𝘀𝗵 𝗙𝗖𝗘, 𝗕𝗘𝗖 𝗩𝗮𝗻𝘁𝗮𝗴𝗲, 𝗕𝗘𝗖 𝗛𝗶𝗴𝗵𝗲𝗿, 𝗖𝗔𝗘, 𝗖𝗣𝗘
վկայականներ,
🇩🇪 #գերմաներնի իմացության 𝗚𝗢𝗘𝗧𝗛𝗘-𝗭𝗘𝗥𝗧𝗜𝗙𝗜𝗞𝗔𝗧 𝗕𝟭, 𝗧𝗘𝗟𝗖 𝗗𝗲𝘂𝘁𝘀𝗰𝗵 𝗕𝟭, 𝗗𝗦𝗗 𝟭, 𝗗𝗦𝗗 𝗜 𝗣𝗥𝗢, 𝗧𝗲𝘀𝘁 𝗗𝗮𝗙 (𝗧𝗗𝗡 𝟰) վկայականներ
հնարավորություն ունեն հեշտացված կարգով՝ առանց օտար լեզվի քննության, ընդունվելու #ՀՖՀՀ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր ընդունելության կանոնակարգում ➡️ https://ufar.am/admission/bachelors
📣ՀԻՇԵՑՈՒՄ. 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում #Էրազմուս+ շարժունության կրթաթոշակների համար (4-րդ կուրս/Licence 3) դիմելու վերջնաժամկետը մայիսի 26ն է՝ ժամը 17:00:
❗️➡️Մրցույթը վերաբերում է #իրավագիտության, #կառավարման և #մարքեթինգի ֆակուլտետների ուսանողներին:
Մանրամասները ⬇️
https://ufar.am/events/inside/239