UFAR info
625 subscribers
541 photos
8 videos
159 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
«Անհատական և մասնագիտական նախագիծ» դասի շրջանակում ⚖️ #իրավագիտության ֆակուլտետի ուսանողները հանդիպեցին 🇦🇲  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին՝ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանին, իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Ավանեսյանին, գլխավոր մաքսային տեսուչ Մհեր Ուլիխանյանին և համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ Նաիրուհի Ավետիսյանին։
Այս արդյունավետ հանդիպումն օգնեց ուսանողներին ավելի լավ հասկանալ #ՊԵԿ-ի առօրյա աշխատանքը, աշխատակիցների առջև ծառացած մարտահրավերները և ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները:
Շնորհակալություն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին մեր ուսանողների հետ փորձով կիսվելու համար։