UFAR info
628 subscribers
540 photos
7 videos
158 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
🤝#ՀՖՀՀ-ն փոխըմբռնման հուշագիր կնքեց Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության հետ ֆրանս-հայկական մոտեցմամբ ակադեմիական և մասնագիտական կրթության զարգացման շուրջ՝ ի նպաստ հայ երիտասարդության։ Մանրամասները 👉 https://ufar.am/events/inside/231
⚖️👨‍⚖️Մարդու իրավունքների վերաբերյալ ֆրանկոֆոն դատախաղ-մրցույթի 2023թ․ թողարկման թեման էր « Խոսքի ազատություն և ատելության խոսք »:
🥁Խոսենք հաղթողների մասին․
հաղթող թիմի մրցանակը շնորհվեց 🥇Eureka-ին (Վեներա Գևորգյան և Անահիտ Զաքարյան), լավագույն հռետորի մրցանակը կիսեցին 4-րդ կուրսի ուսանողուհի 🥇Վեներա Գևորգյանը և 🎓ՀՖՀՀ 2021թ․-ի շրջանավարտ 🥇Սիլվա Բավեյանը: ✈️🇫🇷Նրանք երկուսն էլ հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնելու Մոնպելյեում։
🏆🖊Լավագույն գրավոր դիրքորոշման մրցանակը շնորհվեց Lumos Via թիմին, որի կազմում էին Անի Մկրտումյանը և Սուսաննա Գրիգորյանը (🎓իրավագիտության բակալավրիատի 2022 թ. շրջանավարտներ):
☑️Նշենք, որ մրցույթը կազմակերպել էր ՀՖՀՀ-ն՝ Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանական պալատին կից գործող Մարդու իրավունքների ինստիտուտի, ՀՀ փաստաբանների պալատի և Հայաստանի Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի հետ համագործակցությամբ։
Ավելին ➡️ https://ufar.am/events/inside/232
📯Մեկնարկեց «Իմ թեզը 180 վայրկյանում» մրցույթի 2023 թվականի հայաստանյան թողարկման մասնակցության համար հայտերի ընդունումը։
Ավելին (ֆրանսերենով)⬇️ https://www.auf.org/nouvelles/appels-a-candidatures/concours-ma-en-180-secondes-en-armenie-appel-participation/
🥳⚖️Ուրախ ենք տեղեկացնել, որ Հաագայի միջբուհական բանավեճ-մրցույթում #ՀՖՀՀ-ն ներկայացնող ուսանողուհիներ Սվետլանա Մկրտչյանը, Տաթևիկ Ղազարյանն ու Լուիզա Մելքումյանը (մենթորներն են Փերի Միքայելյանն ու Արփինե Առաքելյանը) անցել են Հաագայի իրավական բանավեճի միջհամալսարանական մրցաշարի 1/8 եզրափակիչ:
🗣️"Կարծում եմ՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցումն իսկապես արդյունավետ է, քանի որ այս ընթացքում հասկացանք՝ ինչ ենք սովորում համալսարանում ու ինչի համար: Տեսական ու գործնական մոտեցումները համադրելով՝ որեւէ նոր հմտություն առավել լավ է յուրացվում:"
👉Մեդիամաքսն անդրադարձել է Erasmus + ծրագրի «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրում Հայաստանի եւ Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագծին և զրուցել շահառուների հետ։ https://banks.am/am/news/interviews/25859?fbclid=IwAR0jPWxF5b0wANrnysobnPBZZjflDE2OgMB8M3DoLLbiqCqM-pHjxJQYLmA
1️⃣Տեղի ունեցավ կատարելագործման խորհրդի առաջին նիստը #ՀՖՀՀ-ի ինֆորմատիկային և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում` ուսանողների, դասախոսների մասնակցությամբ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարի, Թուլուզ 3 համալսարանի մեր գործընկերների, #ՏՀՏ ոլորտի գործատուների և գիտական համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ:
📈Այս խորհուրդը հնարավորություն կտա էլ ավելի համապատասխանեցնելու մեր ուսուցումը աշխատաշուկայի պահանջներին։

#IT #computerscience
📖ՀՖՀՀ ուսանողուհի Աննա Սարգսյանը 44-օրյա պատերազմում զոհված եղբոր` Արտակի մասին գիրք է գրել․ սա իր կռիվն է մոռացության դեմ: Նա ուզում է, «որ Արտակը չկորչի պատերազմում»:
Մեդիամաքսի զրույցը Աննայի հետ⬇️
Հավերժ փառք մեր բոլոր հերոսներին։ https://mediamax.am/am/news/special-report/50965/?fbclid=IwAR16ML0Bw-T24tIcuV7iW3Kep49w8n0P7w_CdI2mWFmaqiy9PYPm5_3uMTM
Ապրիլի 25-27-ը Լիոն 3 համալսարանում ընթանում է #Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (#ARMDOCT) ծրագրի կարողությունների զարգացման դասընթացը, որին #ՀՖՀՀ-ից մասնակցում են ուսումնագիտական գծով պրոռեկտոր Զարուհի Սողոմոնյանը, ԻԿՄ ֆակուլտետի դեկան Քրիստինա Սարգսյանը, միջազգային հարաբերությունների բաժնի պատասխանատու Գոհար Ղալաչյանը, հետազոտությունների պատասխանատու Արամ Եսայանը:
📌Դասընթացի ընթացքում քննարկումների հիմնական շեշտը դրվելու է դոկտորական դպրոցի ծրագրերի և կրեդիտային համակարգի, ղեկավարման և համաղեկավարման, որակի ապահովման թեմաների վրա:
🐌🛹Աքսելերատոր 28 բիզնես նախագծերի ուղղորդման և զարգացման ծրագրի 4-րդ փուլի նախագծերի ներկայացման ընթացքում ծրագրի մասնակիցները ներկայացրին իրենց նախագծերը։ 🏆Ժյուրիի քննարկման արդյունքում ընտրվեցին 3 հաղթող նախագծեր։
🗣« Ես բարձր եմ գնահատում ՀՖՀՀ-ի ընձեռած հնարավորությունը՝ ներկայացնելու իմ բիզնես գաղափարը, համագործակցելու համախոհ մասնագետների հետ Աքսելերատոր 28-ի շրջանակներում, իսկ մենթորի հետ աշխատանքը անհավանական փորձառություն էր ինձ համար»:- 🥇 նշում է հաղթող նախագծի հեղինակ Անժելա Խաչատրյանը։
Մանրամասները 👉 https://ufar.am/events/inside/236
📣 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրվող գերազանցության կրթաթոշակների 2023-2024 թթ. ուսումնական տարվա հայտամրցույթ: 🇫🇷 🎓 📚Մրցույթին կարող են դիմել բոլոր բնագավառների թե՛ բակալավրիատի և թե՛ մագիստրատուրայի ինչպես ֆրանսերեն, այնպես էլ անգլերեն ուսումնական ծրագրերի ուսանողներ:
Լրացված հայտադիմումներն ու պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն Հայաստանում Ֆրանսիայի դեպանության Մշակույթի և համագործակցության բաժին: Վերջնաժամկետն է 2023թ.-ի հունիսի 11-ը:
Մանրամասները⬇️ https://am.ambafrance.org/Appel-a-candidatures-pour-le-programme-de-bourses-du-Gouvernement-francais-2021?fbclid=IwAR2xlDdhHiBg5QwnJQpmzT0EqJeRIrDsPliBzgrr-s82ApJz_mrl66QSsmk
📢🇦🇲ՀՖՀՀ-ում (#Հայաստան) և 🇫🇷 ֆրանսիական համալսարանում (#Ֆրանսիա) ասպիրանտուրայի ուսումնառության կրթաթոշակ՝ տրամադրված #Սոֆթկոնստրակտ ընկերության կողմից։
📈Միացե՛ք մեր #հետազոտական թիմին՝ կառուցելու վաղվա տեխնոլոգիական աշխարհը Հայաստանում:
📊Մասնագիտություն՝ Տնտեսագիտություն
Գիտական ուղղություններ՝
🔹Մեքենայականուսուցման (Machine Learning) մեթոդները կառավարումում և/կամ ֆինանսներում:
🔹Արհեստական բանականության և տվյալների պեղման մեթոդների կիրառությունները մարքեթինգում:
🗓Տևողությունը՝ 3 տարի՝ 2023թ.-ի սեպտեմբերից սկսած
🇫🇷 Ատենախոսության գրելու և պաշտպանության լեզուն՝ ֆրանսերեն
📌Ուսուցման վայրը՝ #ՀՖՀՀ, #Հայաստան
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է։
Մանրամասները ➡️ https://ufar.am/events/inside/227