UFAR info
626 subscribers
541 photos
8 videos
159 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
👩‍💼Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ #ՀՖՀՀ-ում անցկացվել է «Մտքի կանայք, գործի կանայք» ամենամյա քննարկումը: Միջոցառումը կազմակերպվել էր Ֆրանսիական ինստիտուտի հետ համատեղ:
🌿Այս տարի այն նվիրված էր կայուն զարգացման գործում կանանց ներգրավվածությանը:
Մեդիամաքսի անդրադարձը միջոցառմանը⬇️ https://mediamax.am/am/news/ufar/50595
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📣#ՀՖՀՀ #մագիստրատուրայի ընդունելություն 2023-2024․
🔹մարքեթինգ և վաճառք,
🔹ֆինանսներ և վերահսկողություն,
🔹միջազգային, միջազգային մասնավոր և համեմատական իրավունք,
🔹արհեստական բանականություն:
Հայտերի ներկայացման առաջին փուլի ժամկետն է մարտի 15-ից 30-ը ներառյալ։ 👆❗️Այդ ընթացքում դիմելու դեպքում հնարավոր է օգտվել առաջին կիսամյակի վարձի 𝟭𝟱% զեղչից։
😉 Ի դեպ՝ այս տարի ունենք մի շարք նորամուծություններ, որոնց կարող եք ծանոթանալ մեր կայքում👉 https://ufar.am/admission/masters ։
📣Փորձնական քննություններ 2023․ Քննությունները տեղի կունենան ապրիլի 25-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ Գրանցումները տեղի կունենան միայն առցանց։

👉Հղումը հասանելի կլինի մարտի 27-ից մինչև ապրիլի 09-ը, ժամը՝ 23։59 ներառյալ։ Մանրամասները 👉 https://ufar.am/events/inside/220
👩‍💼Կանանց առաջնորդություն, կանայք քաղաքականության մեջ․ #ՀՖՀՀ-ում այս շաբաթ հյուրընկալել էինք տիկին Մանե Թանդիլյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերով նախկին նախարար։
🗣Հանդիպման ընթացքում տիկին Թանդիլյանն ուսանողների հետ կիսվեց իր փորձով և գիտելիքներով, խոսեց կանանց առաջնորդության, մարտահրավերների, կարծրատիպերի և քաղաքականության մեջ նրանց ակտիվ ներգրավվածության անհրաժեշտության մասին։
🤝Շնորհակալություն տիկին Թանդիլյան նախաձեռնության համար։
🌠«Ֆրանկոֆոնիայի գիշերը» վերադառնում է ՀՖՀՀ։
🤩Մարտի 24-ի երեկոյան եկեք լավ ժամանակ անցկացնելու ՀՖՀՀ ուսանողների հետ։
Ծրագրում ՝ 🎤երգի մրցույթ, 👨‍🍳 խոհարարական մրցույթ, 🎨նկարչության հեքըթոն, ինչպես նաև 📖 ֆրանկոֆոնիայի վերաբերյալ ընդհանուր զարգացվածության մրցույթ։
Բաց մի թողեք ֆրանկոֆոնների և ֆրանկոֆիլների հետ համախմբվելու և միասին ֆրանկոֆոնիան տարբեր ոլորտներում տոնելու հնարավորությունը։
👉Գրանցումը պարտադիր է հետևյալ հղմամբ՝ https://forms.office.com/e/JtV8s7mAAp ,
մինչև մարտի 22-ը՝ ժամը 23։45-ը (տեղերը սահմանափակ են)։ #francophonie #francophone #ufar #ufariens #ֆրանկոֆոնիա #ուֆառ #հֆհհ #ֆրանսիական #nuitdelafrancophonie
🌠📯Ֆրանկոֆոնիայի գիշերվա շրջանակում ՀՖՀՀ-ն կազմակերպում է նաև 🎨նկարչության հեքըթոն՝ սիրողական կամ պրոֆեսիոնալ մակարդակի նկարիչների և նկարել սիրող երիտասարդների համար։
🧐Դուք 16-25 տարեկա՞ն եք, սիրողական կամ պրոֆեսիոնալ մակարդակի նկարի՞չ եք, կամ պարզապես սիրում եք նկարե՞լ։
Ուրեմն հրավիրում ենք մասնակցնելու նկարչության #ֆրանկոֆոն հեքըթոնին և 🤩շահելու մրցանակներ։
Մարտի 24-ին՝ ժամը 15։30-20։30, Ֆրանսիական համալսարանի « Ֆրանկոֆոնիայի գիշեր » միջոցառման շրջանակում։
☝️Մասնակցության համար անհրաժեշտ է՝
Գրանցվել մինչև մարտի 21-ը՝ ժամը 23։45, հետևյալ հղմամբ (տեղերը սահմանափակ են)․ 👇 https://forms.office.com/e/1xFnMPvk1F
Ներկայանալ Ձեր նկարչական պարագաներով (մոլբերտ, ներկեր, կտավ)
Ընտրել թեման վիճակահանությամբ
Ներկայացնել աշխատանքը ժյուրիին
🏆Ժյուրիի կողմից ընտրված երեք լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով։
👩‍💼Speed Dating #ֆեմինիստական #դիվանագիտության շուրջ #ՀՖՀՀ-ում։
#Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակում այսօր 🇫🇷 Ֆրանսիայի դեսպան տիկին Անն Լույոն, 🇨🇦 Կանադայի դեսպան տիկին Էլիսոն Մարի ԼըՔլերը և 🇪🇬 Եգիպտոսի դեսպան տիկին Սերենադ Սոլիման Գամիլը մասնակցեցին Speed Dating-ի՝ դիվանագիտությամբ զբաղվող կանանց և բարձր պաշտոններում կանանց ներգրավվածության շուրջ։
🙋‍♀️Ուսանողները և 🎓 շրջանավարտները դեսպանների հետ մտքեր փոխանակեցին հետաքրքիր և զվարճալի ձևաչափով․երիտասարդների յուրաքանչյուր խումբն ուներ 5-10 րոպե յուրաքանչյուր դեսպանին իր հարցերն ուղղելու համար։
🤝Շնորհակալություն ՖՄԿ անդամ երկրների դեսպաններին այս հրաշալի հնարավորության համար, և հատուկ շնորհակալություն տիկին Անն Լույոյին այս գեղեցիկ նախաձեռնության համար։
#Francophone #ufariens #diplomacy
#ՀՖՀՀ թիմի երկրորդ բանավեճը Հաագայի միջբուհական բանավեճ-մրցույթում։
👉Այս մրցույթում մեր համալսարանը ներկայացնում են ուսանողներ Վեներա Գևորգյանը, Ալինա Սանամյանը և Մոնիկա Սահակյանը, նրանց մենթորներն են ֆրանսերենի դասախոսներ Գագիկ Հակոբյանը և Տաթևիկ Գրիգորյանը։
Այս փուլում նրանք մրցում են Ուրուգվայի համալսարանի թիմի դեմ հետևյալ թեմայով՝ «Հարկավոր է արդյոք համապետական ընտրություններին մասնակցող թեկնածուների համար սահմանել առավելագույն տարիքային շեմ՝ երաշխավորելու համար ֆրանսախոս երկրների կառավարություններում և ազգային խորհրդարաններում երիտասարդ տղամարդկանց և կանանց ավելի մեծ համամասնություն»:
Կարող եք միանալ հետևյալ հղմամբ՝ https://youtube.com/live/CAjTRcpVDWc
🎬Բաց մի՛ թողեք բյուրոկրատիան ծաղրող այս 🎭տրագիկոմեդիան դիտելու հնարավորությունը։
#Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակում 🇷🇸 Հայաստանում #Սերբիայի դեսպանությունը և #ՀՖՀՀ-ն հրավիրում են դիտելու 📽սերբ ռեժիսոր Բոյան Վուլետիչի «Տիկին Յ-ի ռեքվիեմը» ֆիլմը (սերբերենով՝ 🇫🇷 ֆրանսերեն ենթագրերով)։
🎞Ֆիլմի թրեյլերը 👉 https://vimeo.com/201147299
Ֆիլմը պատմում է Տիկին Յ-ի մասին․ համեստ, կրթված, բայց գործազուրկ հիսունամյա կին, ով որոշում է ինքնասպան լինել։ Կամ՝ ինչպես պարզել, որ մեռնելն այժմյան Սերբիայում շատ ավելի բարդ է, քան ապրելը: (Allociné)
📌Մարտի 31-ին՝ ժամը 18։00-ին, 📍 ՀՖՀՀ-ի Ա դահլիճ (ք․ Երևան 0037 Դավիթ Անհաղթի 10), Հայաստանում Սերբիայի դեսպանի ներկայությամբ։
➡️Գրանցումը պարտադիր է մինչև մարտի 30-ը՝ ժամը 23։45 հետևյալ հղմամբ 👉 https://forms.office.com/e/0GdhNSQQtm