UFAR info
628 subscribers
540 photos
7 videos
158 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալեց ՀՖՀՀ ռեկտոր Բերտրան Վենարին։ Ռեկտորն ընդգծեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ներդրումը հայ երիտասարդների գերազանց բարձրագույն կրթության, 🇦🇲 Հայաստանի և #Հայաստանի և #Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: Նախագահը շնորհակալություն հայտնեց արդյունավետ աշխատանքի համար՝ մատնանշելով համալսարանում համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի ոլորտներում իրականացվող ծրագրերի որակը։ Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցինՀայաստանում կրթության, գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ներուժի և հեռանկարների վերաբերյալ։
Հանրապետության նախագահի կողմից այս ընդունելությունը ցույց է տալիս Հայաստանի հարգանքը ոչ միայն ՀՖՀՀ-ի ռեկտորի, այլև բոլոր դասախոսների, անձնակազմի և ուսանողների հանդեպ։
#ufariennes #ufaralumni
👏Շնորհավորում ենք մեր #իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ 👩‍🎓 Կարինե Վարդանյանին 🇫🇷🇦🇲 #Ֆրանսիայում #Հայաստանի հյուպատոսի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
📈Մաղթում ենք նորանոր հաջողություններ և արգասաբեր աշխատանք։
🤝Շնորհակալություն Օվերն-Ռոն-Ալպ շրջանի 🇫🇷 նախագահ պարոն Լորան Վոքիեին և իր պատվիրակությանը ՀՖՀՀ կատարած այցի համար։
Հուզառատ պահ հայրենիքի համար զոհված #ՀՖՀՀ ուսանող զինվորների հուշատախտակի դիմաց, որին հաջորդեց մտքերի փոխանակում ուսանողների հետ։
🗣Իր ելույթի ժամանակ պարոն Վոքիեն վերահաստատեց Օվերն-Ռոն-Ալպ շրջանի աջակցությունը ՀՖՀՀ-ին զարգացման ծրագրերում։
Ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր հղելու 🇦🇲 #Հայաստանի հետ տնտեսական և կրթական համագործակցության , ինչպես նաև արդի քաղաքական թեմաների, իրավունքի և արդարադատության վերաբերյալ։
✍️« Շնորհակալ եմ ձեր փոխանցած էներգիայի և ոգևորության համար։ Միշտ հիշե՛ք․ ձեր պարտքն է կառուցել և պաշտպանել Հայաստանի ապագան», համալսարանի հուշագրքում նշել է պարոն Վոքիեն։