UFAR info
626 subscribers
541 photos
8 videos
159 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
#ՀՖՀՀ թիմի երկրորդ բանավեճը Հաագայի միջբուհական բանավեճ-մրցույթում։
📌Այսօր՝ ժամը 11։00-ին, մրցույթում մեր համալսարանը կներկայացնեն ուսանողուհիներ Սվետլանա Մկրտչյանը, Տաթևիկ Ղազարյանը և Լուիզա Մելքումյանը: Նրանց մենթորներն են Փերի Միքայելյանն ու Արփինե Առաքելյանը։
Այս փուլում նրանք մրցելու են Հարավային Խաղաղօվկիանոսյան համալսարանի թիմի դեմ հետևյալ թեմայով՝ «Ավանդական գիտելիքների և փոքրամասնությունների լեզուների օրենսդրական պաշտպանությունը մշակութային ժառանգության պաշտպանության արդյունավետ միջոց է»:
➡️Հանդիպմանը առցանց կարող եք հետևել հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=rJ126vn-iDg
💙🇦🇲Մաղթենք հաջողություն #ուֆառցիներին։
Media is too big
VIEW IN TELEGRAM
📢Փորձնական քննություններ 2023․
🤔Ուզու՞մ ես ստուգել գիտելիքներդ, ծանոթանալ #ՀՖՀՀ ընդունելության քննությունների ձևաչափին և ընթացակարգին։
Մասնակցի՛ր մեր փորձնական քննություններին։
‼️ 🌐Գրանցվել կարող ես միայն առցանց մարտի 27-ից մինչև ապրիլի 9-ը ներառյալ։
Մանրամասները տե՛ս մեր կայքում 👉 https://ufar.am/events/inside/220
Բանավեճ ՝«Հայ-թուրքական մեկ այլ հարաբերություն, դրա կառուցվածքային խոչընդոտներն ու հեռանկարները» թեմայով
Ապրիլի 5-ին՝ ժամը 19։00-ին, ՀՖՀՀ-ի Ա դահլիճում
Լեզուներ՝ 🇫🇷 և 🇦🇲՝ համաժամանակյա թարգմանությամբ
📌ՀՖՀՀ-ն և Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտը հրավիրում են բանավեճի՝ «Հայ-թուրքական մեկ այլ հարաբերություն, դրա կառուցվածքային խոչընդոտներն ու հեռանկարները» թեմայով։
🗣Այս բարդ երկկողմ հարաբերությունների խնդիրները կքննարկեն ճանաչում ունեցող բանախոսներ՝ քաղաքագետ և Աթենքի համալսարանի հրավիրյալ դասախոս Չենգիզ Աքթարը և քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը:
‼️ Մասնակցության համար գրանցումը պարտադիր է՝ https://bit.ly/3nqhYQL
🇫🇷Մարտի 28-ին Հայաստանում ֆրանսիական համալսարան է այցելել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությունը՝ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորությամբ:
🇦🇲Այցի մեկնարկին պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել ՀՖՀՀ զոհված ուսանողների հիշատակին և իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին։
📰Մեդիամաքսի անդրադարձը⬇️ https://mediamax.am/am/news/ufar/50800/
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․Հայտերի ներկայացման առաջին փուլի ժամկետն ԱՅՍՕՐ Է։
📣#ՀՖՀՀ #մագիստրատուրայի ընդունելություն 2023-2024․
🔹մարքեթինգ և վաճառք,
🔹ֆինանսներ և վերահսկողություն,
🔹միջազգային, միջազգային մասնավոր և համեմատական իրավունք,
🔹արհեստական բանականություն:
😉 Ի դեպ՝ այս տարի ունենք մի շարք նորամուծություններ, որոնց կարող եք ծանոթանալ մեր կայքում👉 https://ufar.am/admission/masters ։
📌Մարտի 23-ի կառավարության որոշման համաձայն (https://www.e-gov.am/gov-decrees/item/40045/#ՀՖՀՀ#արհեստական_բանականության մագիստրոսական ծրագիրը ոլորտում միակ ծրագիրն է, որ հնարավորություն է տալիս սովորելու՝ օգտվելով տարկետման իրավունքից։
👆Ի դեպ՝ այս տարի ՀՖՀՀ-ի մագիստրատուրայի ընդունելության համար կան մի շարք նորամուծություններ։ Մանրամասներին և ընդունելության պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքում 👉 https://ufar.am/admission/masters
📣ՀԻՇԵՑՈՒՄ․
🎬Բաց մի՛ թողեք բյուրոկրատիան ծաղրող այս 🎭տրագիկոմեդիան դիտելու հնարավորությունը։
#Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակում 🇷🇸 Հայաստանում #Սերբիայի դեսպանությունը և #ՀՖՀՀ-ն հրավիրում են դիտելու 📽սերբ ռեժիսոր Բոյան Վուլետիչի «Տիկին Յ-ի ռեքվիեմը» ֆիլմը (սերբերենով՝ 🇫🇷 ֆրանսերեն ենթագրերով)։
🎞Ֆիլմի թրեյլերը 👉 https://vimeo.com/201147299
Ֆիլմը պատմում է Տիկին Յ-ի մասին․ համեստ, կրթված, բայց գործազուրկ հիսունամյա կին, ով որոշում է ինքնասպան լինել։ Կամ՝ ինչպես պարզել, որ մեռնելն այժմյան Սերբիայում շատ ավելի բարդ է, քան ապրելը: (Allociné)
📌Մարտի 31-ին՝ ժամը 18։00-ին, 📍 ՀՖՀՀ-ի Ա դահլիճ (ք․ Երևան 0037 Դավիթ Անհաղթի 10), Հայաստանում Սերբիայի դեսպանի ներկայությամբ։
➡️Գրանցումը պարտադիր է մինչև մարտի 30-ը՝ ժամը 23։45 հետևյալ հղմամբ 👉 https://forms.office.com/e/0GdhNSQQtm
🤝Շնորհակալություն Օվերն-Ռոն-Ալպ շրջանի 🇫🇷 նախագահ պարոն Լորան Վոքիեին և իր պատվիրակությանը ՀՖՀՀ կատարած այցի համար։
Հուզառատ պահ հայրենիքի համար զոհված #ՀՖՀՀ ուսանող զինվորների հուշատախտակի դիմաց, որին հաջորդեց մտքերի փոխանակում ուսանողների հետ։
🗣Իր ելույթի ժամանակ պարոն Վոքիեն վերահաստատեց Օվերն-Ռոն-Ալպ շրջանի աջակցությունը ՀՖՀՀ-ին զարգացման ծրագրերում։
Ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր հղելու 🇦🇲 #Հայաստանի հետ տնտեսական և կրթական համագործակցության , ինչպես նաև արդի քաղաքական թեմաների, իրավունքի և արդարադատության վերաբերյալ։
✍️« Շնորհակալ եմ ձեր փոխանցած էներգիայի և ոգևորության համար։ Միշտ հիշե՛ք․ ձեր պարտքն է կառուցել և պաշտպանել Հայաստանի ապագան», համալսարանի հուշագրքում նշել է պարոն Վոքիեն։
🎤Երգ, 🎨 նկարչություն, 👨‍🍳խոհարարություն, 🇫🇷 ֆրանկոֆոն մշակույթ․ մարտի 24-ին ՀՖՀՀ-ն տոնում էր ֆրանկոֆոնիան իր բոլոր դրսևորումներով։
🌠Ֆրանկոֆոնները և ֆրանկոֆիլները՝ ուսանողներ, դասախոսներ, հյուրեր եկել էին միասին ուրախ երեկո անցկացնելու ֆրանկոֆոնիայի արժեքների շուրջ։
Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան տիկին Անն Լույոն և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան պարոն Լուկաս Ռոզենկրանցը, ով նվերներ հանձնեց մրցույթների հաղթողներին և մասնակիցներին դեսպանության կողմից։
💙Հատուկ շնորհակալություն ֆրանսերենի ամբիոնի վարիչ Անաիդա Գասպարյանին միջոցառումն ամոռանալի դարձնելու համար։
#francophonie #francophone #ufar #ufariens #ֆրանկոֆոնիա #ուֆառ #հֆհհ #ֆրանսիական #nuitdelafrancophonie #frenchuniversityinarmenia #universitéfrançaiseenarménie
🌠Մարտի 24-ին #ՈՒՖԱՌ-ը կազմակերպել էր «#Ֆրանկոֆոնիայի գիշեր» միջոցառումը, որին մասնակցեցին #ուսանողներ, #դասախոսներ և #ֆրանկոֆոն համայնքի անդամներ՝ նշելու ֆրանկոֆոն լեզվի և մշակույթի հարստությունը: 🏆Երեկոն նշանավորվեց մի շարք մրցույթներով, որոնք ներգրավեցին մեծ թվով մասնակիցների:
📰Le Courrier d'Erevan-ի անդրադարձը (ֆրանսերենով)👇 https://www.courrier.am/fr/saison-de-la-francophonie-2023/nuit-de-la-francophonie-lufar-un-festival-de-culture-et-de
🇫🇷Այսօր առավոտյան ՀՖՀՀ-ում հյուրընկալել էինք Լիոն քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ պարոն Գրեգորի Դուսեի գլխավորությամբ:
👥Ջերմ հանդիպում համալսարանի աշխատակիցների, հետազոտող-դասախոսների, դոկտորանտների և Լիոնում իրենց պրակտիկան անցկացրած ուսանողների հետ։
🤝#ՀՖՀՀ-ի կապերն այս քաղաքի հետ պատմական են․ ավելի քան 20 տարի առաջ ՀՖՀՀ-ն իր գործունեությունը սկսել է հենց Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ համագործակցաբար:
☑️Պատվիրակության հետ մտքերի հետաքրքիր փոխանակումները հնարավորություն տվեցին ուրվագծելու համալսարանի և Լիոն քաղաքի միջև համագործակցության զարգացման հեռանկարները:
#insertionprofessionnelle #carrières #ufarcarrières #ufariens #StageProfessionnel #professionaldevelopment #professionnalisation #universitéfrançaiseenarménie