UFAR info
627 subscribers
541 photos
8 videos
159 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
📚#ՀՖՀՀ գրադարանում տեղի ունեցավ մեր իրավագիտության երկրորդ կուրսի ուսանող Արտյոմ Առուստամյանի « Թաթուլ Վանանդեցի » պատմավեպի համալսարանական շնորհանդեսը։
📖Վեպը պատմում է պայքարի ու սիրո տարաբնույթ արտահայտումների մասին՝ համեմված տեսարանային վառ նկարագրություններով, բազմաժանր զրույցներով ու դինամիկ, ժամանակային լայն տարածություն ընդգրկող, սյուժեով, որի զարգացումներն ապահովելու համար էլ հեղինակի կողմից ստեղծվել են մանրամասնություների մեծագույն մասը՝ չնայած նրան, որ վեպի հիմքում իրական դեպքեր ու կերպարներ են։
👉📖Գիրքը վաճառվում է Բուկինիստ, Զանգակ, Ֆենիքս, Նոյյան տապան գրախանութներում:
💼Աշխատանքի տոնավաճառ #ՀՖՀՀ-ի ամենամյա կարևոր միջոցառումներից է, որն այս տարի նոյեմբերի 4-ին համալսարանի հարկի տակ համախմբել էր Հայաստանի ամենահայտնի ընկերություններին՝ հանդիպելու բակալավրիատի և մագիստրատուրայի մեր նպատակասլաց ուսանողներին։
👥Աշխատանքի տոնավաճառին զուգահեռ՝ ուսանողները մասնակցեցին ձեռնակությունների ներկայացուցիչների կողմից անցկացվող մասնագիտական սեմինարներին:
Մանրամասները ➡️ https://ufar.am/events/inside/196
Ֆրանսիական մագիստրատուրա․ ֆրանսիական և հայկական պետական դիպլոմներ, միջազգային բարձր որակավորում ունեցող դասախոսներ, դասեր երեկոյան ժամերին, իսկ այժմ նաև՝ արտերկրում պրակտիկայի և միջազգային շարժունության հնարավորություններ, նախապատրաստական դասընթացներ (լեզվի և մասնագիտական)․ծանոթացեք UFAR-ի մագիստրատուրայի նորամուծություններին։
➡️Մանրամասներին ծանոթանալու համար մասնակցե՛ք տեղեկատվական հանդիպմանը նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Ռամադա հյուրանոցում (Բուզանդի 15)։
‼️Գրանցումը պարտադիր է մինչև նոյեմբերի 23-ը՝ ժամը 23։45, հետևյալ հղմամբ․ https://forms.office.com/r/idAN0TtMqq
🥳Այսօր ուսանողների միջազգային օրն է:
Սիրելի՛ ուսանողներ, ՈՒՖԱՌ-ը ջերմորեն շնորհավորում է ձեզ այս գեղեցիկ և խորհրդանշական տոնի կապակցությամբ:
💁‍♂️💁‍♀️Ուսանողը յուրաքանչյուր երկրի ներկայի և ապագայի հիմքն է:
🎨Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Կենտրոնական և Արևելյան եվրոպայի ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը հայտարարում է գրաֆիկական պատկերների տարածաշրջանային մրցույթ, որը կոչվում է «Ֆրանկոֆոն ուսանողները ընդդեմ 21-րդ դարի մարտահրավերներին»։
🗓️Ուղարկե՛ք Ձեր աշխատանքը jeunesse-eco@auf.org էլհասցեով մինչև դեկտեմբերի 5-ը։
Մանրամասները⬇️ https://www.auf.org/nouvelles/appels-a-candidatures/concours-regional-de-creation-graphique-2022-les-etudiant-e-s-francophones-face-aux-defis-du-21eme-siecle/
⚖️ #ՀՖՀՀ-ում տեղի ունեցավ ընկերության իրավական կարգավիճակի ընտրության մասին կոնֆերանս «Philin AM» ՍՊԸ իրավաբանական թիմի ղեկավար, ավագ իրավախորհրդատու, «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հռիփսիմե Պապիկյանի հետ։
#ՀՖՀՀ թիմը կմասնակցի Վիլլեմ Ս. Վիսի անվան միջազգային առևտրային արբիտրաժի 30-րդ դատախաղ-մրցույթին:

⚖️Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող այս ամենամյա միջազգային մրցույթին մասնակցում են ավելի քան 300 իրավաբանական ֆակուլտետներ ամբողջ աշխարհից: 🎯 Մրցույթի նպատակն է խրախուսել Միջազգային առևտրային իրավունքի և արբիտրաժի ուսումնասիրությունը, ինչպես նաև ուսանողների գործնական վերապատրաստումը միջազգային առևտրային վեճերի լուծման գործում:
🎓#ՀՖՀՀ #մագիստրատուրա ընդունելության վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար մասնակցե՛ք տեղեկատվական հանդիպմանը նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Ռամադա հյուրանոցում (Բուզանդի 15)։
‼️Գրանցման վերջնաժամկետը վաղն է ➡️ https://forms.office.com/r/idAN0TtMqq
Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանն ընդունել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներին, որոնք Սահմանադրական դատարան են այցելել «Վարչական դատավարություն» առարկայի շրջանակում։
Այցի շրջանակում քննարկվել են վարչական դատավարությունում վճռաբեկության կարգով դատական ակտերի բողոքարկմանը, ինչպես նաև նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայմանն առնչվող մի շարք հարցեր։
Ուսանողները ծանոթացել են նաև Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության դատական իշխանության փոխհարաբերությունների առանձնահատկություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի լիազորությունների տարանջատմանը։