UFAR info
626 subscribers
541 photos
8 videos
159 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
«Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության ներկայացուցիչները նոյեմբերի 22-ին այցելեցին Հայաստանում ֆրանսիական համալսարան։ 👥Այցին մասնակցում էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը, ոլորտային գլխավոր հետազոտողներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր։
Ճանաչողական այցի շրջանակում ՀՖՀՀ ռեկտոր տիկին Սալվա Նակուզիին ներկայացվեցին նախաձեռնության հիմնական առանցքները, զարգացման հեռանկարները։ Հաջորդիվ ՀՖՀՀ ուսումնական գծով տնօրեն Զարուհի Սողոմոնյանը և ԻԿՄ ֆակուլտետի դեկան Քրիստինա Սարգսյանը ներկայացրին ՀՖՀՀ-ն և համալսարանի՝ ՀՏԱ հիմնական առանցքներին առնչվող ծրագրերը։
👥Արդյունավետ հանդիպում #ՀՖՀՀ-ի անձնակազմի, շրջանավարտների և մեր #մագիստրոսական ծրագրերով հետաքրքրված անձանց միջև։
Խոսեցինք մեր նոր առաջարկների, մասնագիտական ծրագրերի, ուսումը շարունակելու կարևորության և #ֆրանսիական #մագիստրատուրայի հնարավորությունների մասին։
💡« Նորարարություն կատարել կամ մտածել ու գործել այլ կերպ․ ձեռնարկատիրոջ դերը »։
Գիյեմ Աշերմանը, ով ուսումնասիրել է տարբեր երկրներում նորարարություններ կատարող ընկերությունների, գրել բազմաթիվ գրքեր նորարարության թեմայով, 📈կբացատրի, թե ինչպես է ի հայտ գալիս նորարարությունը, և որն է ձեռնարկատիրոջ դերն այս գործընթացում:
➡️Օրինակ բերելով շատ տարբեր նորարար ընկերությունների՝ դասախոսության նպատակն է ցույց տալ, որ նորարարությունը հասարակության տարբեր դերակատարների միջև կոլեկտիվ աշխատանքի արդյունք է։
🗓Օր՝ դեկտեմբերի 6
Ժամ` 18:30
📍Վայր` ՀՖՀՀ Ա դահլիճ
🇫🇷 🇦🇲 Կոնֆերանսի լեզուն՝ ֆրանսերեն և հայերեն միաժամանակյա թարգմանությամբ
➡️Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ ՝ https://forms.office.com/e/4MafSrsNa7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այն դիմորդները, որոնք ունեն
🇫🇷 #ֆրանսերենի իմացության վկայական՝ 𝗗𝗘𝗟𝗙 𝗕𝟭 𝗧𝗼𝘂𝘁 𝗣𝘂𝗯𝗹𝗶𝗰
կամ𝗗𝗘𝗟𝗙 𝗝𝘂𝗻𝗶𝗼𝗿 𝗕𝟭,
🇬🇧 #անգլերենի իմացության 𝗜𝗘𝗟𝗧𝗦 𝗔𝗰𝗮𝗱𝗲𝗺𝗶𝗰, 𝗧𝗢𝗘𝗙𝗟, 𝗖𝗮𝗺𝗯𝗿𝗶𝗱𝗴𝗲 𝗔𝘀𝘀𝗲𝘀𝘀𝗺𝗲𝗻𝘁 𝗘𝗻𝗴𝗹𝗶𝘀𝗵 𝗙𝗖𝗘, 𝗕𝗘𝗖 𝗩𝗮𝗻𝘁𝗮𝗴𝗲, 𝗕𝗘𝗖 𝗛𝗶𝗴𝗵𝗲𝗿, 𝗖𝗔𝗘, 𝗖𝗣𝗘
վկայականներ,
🇩🇪 #գերմաներնի իմացության 𝗚𝗢𝗘𝗧𝗛𝗘-𝗭𝗘𝗥𝗧𝗜𝗙𝗜𝗞𝗔𝗧 𝗕𝟭, 𝗧𝗘𝗟𝗖 𝗗𝗲𝘂𝘁𝘀𝗰𝗵 𝗕𝟭, 𝗗𝗦𝗗 𝟭, 𝗗𝗦𝗗 𝗜 𝗣𝗥𝗢, 𝗧𝗲𝘀𝘁 𝗗𝗮𝗙 (𝗧𝗗𝗡 𝟰) վկայականներ
հնարավորություն ունեն հեշտացված կարգով՝ առանց օտար լեզվի քննության, ընդունվելու #ՀՖՀՀ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր ընդունելության կանոնակարգում ➡️ https://ufar.am/admission/bachelors
#ՀՖՀՀ ⚖️ #իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Սվետլանա Մկրտչյանը #Էրազմուս+ ծրագրի շրջանակում հնարավորություն է ունեցել մեկ կիսամյակ սովորելու 🇩🇪 Սաարլանդի համալսարանում (#Գերմանիա
📰Այս հարցազրույցում նա մեզ հետ կիսվում է իր տպավորություններով։➡️ https://ufar.am/events/inside/199
👩‍🏫Օտար լեզուների ամբիոնի դասախոսների համար անցկացվեց աշխատաժողով "ICT Tools in Teaching" վերնագրով։ 💻 Աշխատաժողովի ընթացքում դասախոսները ծանոթացան զանազան թվային գործիքներին, ինչպիսիք են Padlet, Cloze Test, Plot Generator, Kahoot:

📈Նշյալ գործիքների կիրառումն էապես կնպաստի համագործակցային դասավանդմանն ու ուսումնառությանը՝ բարձրացնելով մասնակցայնությունն ու ուսանողների մոտիվացիան՝ միևնույն ժամանակ առավել դյուրինացնելով ընթացիկ գնահատման հնարավորությունները։

Աշխատաժողովն անցկացվում էր Project Harmony "BELCAST" նախագծի շրջանակներում։ Աշխատաժողովը վարում էր #ՀՖՀՀ օտար լեզուների ամբիոնի դասախոս Աննա Հայրապետյանը։
ՀԻՇԵՑՈՒՄ․ 💡« Նորարարություն կատարել կամ մտածել ու գործել այլ կերպ․ ձեռնարկատիրոջ դերը »։
Վաղվա մեր հանդիպման ժամանակ Գիյեմ Աշերմանը 📈 կբացատրի, թե ինչպես է ի հայտ գալիս նորարարությունը, և որն է ձեռնարկատիրոջ դերն այս գործընթացում:

🗓Օր՝ դեկտեմբերի 6
Ժամ` 18:30
📍Վայր` ՀՖՀՀ Ա դահլիճ
🇫🇷 🇦🇲 Կոնֆերանսի լեզուն՝ ֆրանսերեն և հայերեն միաժամանակյա թարգմանությամբ
➡️Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ ՝ https://forms.office.com/e/4MafSrsNa7
📢#ՀՖՀՀ#Էրազմուս + միջազգային շարժունության ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ 🇩🇪 #Գերմանիայի Սաարլանդի համալսարանում մեկ կիսամյակ ուսանելու համար: 👉Մրցույթին կարող են մասնակցել ⚖️ #իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները։ Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 8-ն է՝ ժամը 18։00-ին։ ➡️Մանրամասները կարող եք տեսնել այստեղ՝ https://ufar.am/events/inside/202 ։
🧐Պատրաստվու՞մ ես #ՈՒՖԱՌ-ի ընդունելության քննություններին։
👩‍🏫Ուզու՞մ ես միանալ մեր նախապատրաստական դասընթացներին 2-րդ կիսամյակից։ 😉Ուրեմն գրանցվի՛ր։
Հայտերն ընդունում ենք դեկտեմբերի 12-ից 18-ը ներառյալ (🌐միայն առցանց)։
Մանրամասներին ծանոթացիր այստեղ ➡️ https://ufar.am/events/inside/203
💡#Աքսելերատոր28 ծրագրի շրջանակում #ՀՖՀՀ-ում տեղի ունեցավ հետաքրքիր կոնֆերանս Գիյեմ Աշերմանի հետ։ Խոսեցինք նորարարությունների ստեղծման և այդ գործընթացում ձեռնարկատիրոջ դերի մասին։