UFAR info
626 subscribers
541 photos
8 videos
159 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալեց ՀՖՀՀ ռեկտոր Բերտրան Վենարին։ Ռեկտորն ընդգծեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ներդրումը հայ երիտասարդների գերազանց բարձրագույն կրթության, 🇦🇲 Հայաստանի և #Հայաստանի և #Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: Նախագահը շնորհակալություն հայտնեց արդյունավետ աշխատանքի համար՝ մատնանշելով համալսարանում համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի ոլորտներում իրականացվող ծրագրերի որակը։ Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցինՀայաստանում կրթության, գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ներուժի և հեռանկարների վերաբերյալ։
Հանրապետության նախագահի կողմից այս ընդունելությունը ցույց է տալիս Հայաստանի հարգանքը ոչ միայն ՀՖՀՀ-ի ռեկտորի, այլև բոլոր դասախոսների, անձնակազմի և ուսանողների հանդեպ։
📢Նախապատրաստական դասընթացներին գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 03-ը ներառյալ՝ https://ufar.am/admission/preparatory/courses
«Ֆրանսիացիներն ասում են՝ հրաժեշտն ընդմիշտ չէ, էլի կտեսնվենք», - ժպտում է #ՀՖՀՀ ռեկտորն ու կիսվում #Հայաստանում ապրած ուրախությունն ու ցավը՝ չմոռանալով լույսի փոքրիկ նշույլի մասին, որ կա նույնիսկ ամենամութ ժամանակներում:
Ամփոփիչ հոդված հայաստանյան մամուլում ՀՖՀՀ ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարի գործունեության և հաջողությունների մասին։⬇️ https://mediamax.am/am/news/ufar/48455/?fbclid=IwAR1UZMM0I9h-VzZ7_a0E7Cd4fYa-54pmC5Dgt5CTd1PWKc_gIf-xyfI5KIs
🇦🇲🇫🇷 Le prof. Bertrand Venard termine sa mission de recteur de l'UFAR aujourd'hui.
👏Au nom de la communauté ufarienne, nous souhaitons vous remercier pour votre engagement quotidien et votre dévouement acharné à notre université.
Bonne continuation, vous serez toujours le bienvenu à l'UFAR et en Arménie.
___
🇦🇲🇫🇷 Պրոֆեսոր Բերտրան Վենարն այսօր ավարտում է իր առաքելությունը որպես ՀՖՀՀ ռեկտոր։
👏ՀՖՀՀ համայնքի անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր համալսարանին Ձեր ամենօրյա ներգրավվածության և նվիրվածության համար:
Մաղթում ենք Ձեզ նորանոր հաջողություններ։ Միշտ ուրախ կլինենք Ձեզ հյուրընկալել ՀՖՀՀ-ում և Հայաստանում:
🥳📖Bonne année académique à toutes et à tous ! Nous commençons cette nouvelle année avec excitation, joie et énergie.
__
🥳📖Լավ ուսումնական տարի բոլորին։ Մենք սկսում ենք այս տարին մեծ ուրախությամբ և եռանդով:
🎞Մի քանի կադր առաջին կուրսեցիների համար կազմակերպված 2022թ․ ուսումնական տարվա մեկնարկի միջոցառումից։
🇦🇲🇫🇷 Սիրելի՛ ուսանողուհիներ, սիրելի՛ ուսանողներ, բարի գալուստ #ՀՖՀՀ: https://www.youtube.com/watch?v=ni6ft_3kbTM
ՀՖՀՀ-ի գերմաներենի սեկցիայի դասախոսները զեկույցներով հանդես եկան 🇦🇹 Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած 🇩🇪 Գերմաներենի ուսուցիչների միջազգային համաժողովին։
4 տարին մեկ կազմակերպվող այս համաժողովի նպատակն է ուսուցչիների վերապատրաստումը, արդիական թեմաների մասին իրազեկումը և փորձի փոխանակումը գերմանագետների միջև։ https://ufar.am/events/inside/186
‼️Մասնակցության համար գրանցումը պարտադիր է հետևյալ հղմամբ 👉
https://forms.office.com/r/ycwfsDa8wb
Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 20-ը ներառյալ՝ ժ․ 23։45։
Դիմորդների բոլոր հարցերին պատասխանելու և կրթության իրենց ուղին գտնելու հարցում օգնելու համար կազմակերպում ենք «Բաց դռների օրեր» միջոցառումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին և 25-ին ՀՖՀՀ-ում:
👩‍💼👨‍💼ՀՖՀՀ-ի տնօրենությունը, դեկանները, դասախոսները, ուսանողները, շրջանավարտները և վարչական անձնակազմի անդամները ձեզ կներկայացնեն՝
🔹համալսարանը,
🔹կրթական ծրագրերը,
🔹ընդունելության պայմանները,
🔹նախապատրաստական դասընթացը,
🔹մասնագիտական պրակտիկան,
🔹շրջանավարտների աշխատանքի տեղավորման վերաբերյալ տեղեկատվությունը,
🔹ուսանողական կյանքը:
💙Ուրախ կլինենք հանդիպել ձեզ «Բաց դռների օրեր» միջոցառման շրջանակում:
#LaNuitDuDroit
🇦🇲🇫🇷
Մասնակցության համար գրանցման հղումը հասանելի կլինի շուտով։
Անցյալ տարվա հաջողությունից հետո այս տարի՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանում ֆրանսիական համալսարանը կազմակերպում է ⚖️ «Իրավունքի գիշեր» միջոցառման միջազգային երկրորդ թողարկումը։
Այս նախաձեռնությունը ստեղծվել է 2017 թ․-ին 🇫🇷 Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից։
«Իրավունքի գիշեր»-ի հայաստանյան թողարկումը նպատակ ունի ավելի ճանաչելի դարձնել իրավունքը, դրա սկզբունքները և մասնագիտությունները։
🤩Ձեզ սպասվում է հարուստ և հագեցած ծրագիր․ դասախոսություններ, քննարկումներ, ուսանողական բանավեճ-մրցույթ և այլն։
📌Մեկնարկ՝ ժ․ 17։30-ին #ՀՖՀՀ-ում:
Ռումբի մասին կեղծ ահազանգ
Այսօր (14 սեպտեմբերի, 2022թ․) առավոտյան ՀՖՀՀ-ի վարչական անձնակազմին ռումբի առկայության մասին էլ․ նամակով ուղարկված ահազանգին ի պատասխան կատարվել է շենքից տարհանում։ Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից համապատասխան ստուգումներ իրականացնելուց հետո պարզվել է, որ ահազանգը կեղծ էր։ ՀՀ պատկան մարմինները ՀՖՀՀ-ին թույլատրել են վերադառնալ բնականոն աշխատանքին, դասերը նորմալ ձևով վերսկսվել են։
Fausse alerte à la bombe
Suite à une alerte à la bombe reçue par l'administration de l'UFAR par mail ce matin (14 septembre 2022), le bâtiment a été évacué. Après les vérifications d'usage effectuées par la Police et le Ministère des situations d’urgence, il s’est avéré qu’il s’agissait d’une fausse alerte. Les autorités arméniennes ont donné à l’UFAR l’autorisation de reprendre ses activités et les cours ont pu redémarrer normalement.
#ՀՖՀՀ-ի ուսանողներին տրամադրվող սոցիալական օգնության դիմումներն ընդունվում են սեպտեմբերի 15-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։
Մանրամասները 👉https://ufar.am/events/inside/189
📣ՀՖՀՀ-ն նոր ռեկտոր ունի։ Բարձրագույն ուսումնական հաստատության ղեկը ստանձնում է տիկին Սալվա Նակուզին, 🎓 ով Կալիֆորնիայի համալսարանի (Դեյվիս) և Փարիզի Դիդրո համալսարանի շրջանավարտ է:
Ռեկտորի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ⬇️
https://ufar.am/events/inside/190
#LaNuitDuDroit
⚖️ «Իրավունքի գիշեր» միջոցառմանը մասնակցության համար գրանցումը պարտադիր է հետևյալ հղմամբ ⬇️
https://forms.office.com/r/5bhBb66s42
‼️Գրանցման վերջնաժամկետն է հոկտեմբերի 2-ը՝ ժամը 23։45։
📌🌠Միջոցառման ծրագիրը կարող եք տեսնել նկարում։👆
«․․․Մեր տղաների տարբերվող հատկանիշներից մեկն էլ երբեք չընկճվելն է, հզոր կամք ու կարողություն ունենալը․․․», - ՀՖՀՀ իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Հարություն Բաբայանը, ով 44-օրյա պատերազմի մասնակիցներից մեկն է, պատմում է իր վերապրումների, հայ երիտասարդների հայրենասիրության ու նվիրվածության մասին։ https://armtimes.com/hy/article/244937?fbclid=IwAR23YuEQQ9rZ-CSanUOHNeVnH3pLTz685ml7ETzu62rXaM68eqlY8jRyYK8
📣#ՀՖՀՀ-ն հայտարարում է #Աքսելերատոր28 նախագծի մասնակցության դիմումների ընդունելություն բոլոր նրանց համար, 🐌🛹ովքեր ունեն նորարարական գաղափարներ և մոտիվացիա դրանք կյանքի կոչելու համար։
🎯Նախագծի նպատակն է Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման խթանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 16-ը: Դիմել կարող եք անցնելով հետևյալ հղումով ➡️ https://forms.office.com/r/rKzFVHfzxv
➡️📩Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլեկտրոնային հասցեով ` acc28@ufar.am
👏Հայաստանի Սենգորի անվան #ֆրանկոֆոնիայի ամբիոնի (տեղակայված #ՀՖՀՀ-ում) նախագահ և ՀՖՀՀ-ի ռեկտոր Սալվա Նակուզին հոկտեմբերի 12-ին Օտտավայում տեղի ունեցած գլխավոր ասամբլեայի ժամանակ ընտրվել է Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցի փոխնախագահ։
Մանրամասները ➡️ https://ufar.am/events/inside/183