UFAR info
629 subscribers
540 photos
7 videos
158 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
🇫🇷⬇️
🇧🇪 💼 Բելգիայի դեսպանի այցը ՀՖՀՀ

🌟 Մեծ հաճույքով համալսարանում հյուրընկալեցինք Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպան պարոն Էրիկ Դը Մույնքին․ սա լավ առիթ էր ակադեմիական ավանդույթներ ունեցող այս ֆրանկոֆոն երկրի հետ քննարկելու համագործակցության ծրագրեր ու գալիք տարբեր նախաձեռնություններ:

✔️ Այնուհետև դեսպանը հանդիպեց մեր ուսանողներից երկուսին, որոնք շուտով պիտի մեկնեն Բելգիա իրենց ավարտական մասնագիտական պրակտիկայի շրջանակներում:

🤝 Շնորհակալություն պարոն դեսպանին իր եռանդուն աշխատանքի և իր երկրի հետ համագործակցությունն ամրապնդելու ցանկության համար:

🇧🇪 💼 Visite de l’Ambassadeur de Belgique à l’UFAR

🌟 C’est avec un grand plaisir que nous avons accueilli le nouvel Ambassadeur de Belgique en Arménie, Monsieur Eric De Muynck. L’occasion pour nous de discuter notre coopération universitaire, nos projets à venir avec ce pays francophone à la longue tradition académique.
Ուսխորհուրդ ՀՖՀՀ / CE UFAR

🧑‍💻 Նոր նախագահ նոր ուսխորհրդի համար:

👨‍⚖️ Իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող և նախորդ ուսխորհրդի փոխնախագահ Հակոբ Պետոյանն ընտրվել է ՈՒԽ նախագահ հավակնոտ 📑ծրագրով, որը նախատեսում է․

✔️ համալսարանի ղեկավարության հետ սերտ համագործակցություն,
✔️ այլ համալսարանների հետ հարաբերությունների զարգացում,
✔️ մասնավոր ընկերությունների հետ կապերի ամրապնդում, ինչպես նաև
✔️ ակադեմիական ու մշակութային տարբեր միջոցառումների կազմակերպում՝ ի շահ ուսանողների:

#ՀՖՀՀ-ն հաջողություն է մաղթում Հակոբին իր նոր պաշտոնում:
🇫🇷⬇️
💁💁‍♀️ Բաց դռների օր ՀՖՀՀ-ում

📅 Նոյեմբերի 25-ին բազմաթիվ դիմորդներ էին եկել ՀՖՀՀ՝ բացահայտելու 5 ֆակուլտետներն ու համալսարանի առաջարկած կրթական ծրագրերը։

📋 Օրակարգում՝ քննարկումներ դեկանների, վարչական ղեկավարների, շրջանավարտների և գործատուների հետ, այդ թվում նաև հանդիպում ուսանողական խորհրդի հետ, որը պատրաստել էր խաղեր, անակնկալներ ու մրցանակներ։ Ջերմ ընդունելություն` ուֆառյան ավանդույթի համաձայն:
Բոլոր երիտասարդներին մաղթում ենք գտնել իրենց մասնագիտական ուղին ՀՖՀՀ-ում կամ այլուր:

💁💁‍♀️ Journée Portes Ouvertes à l’UFAR !