🏆✨ Շնորհավորում ենք ՀՖՀՀ-ի թիմին, որը CaseKey 2023 բիզնես խնդիրների լուծման մրցույթում հարյուրավոր մասնակիցների շարքում 2-րդ տեղն է զբաղեցրել: ✨🏆 Հատուկ գնահատանքի է արժանի թիմի մարզիչ Զավեն Մելիքջանյանը, ով նաև ՀՖՀՀ շրջանավարտ է, իր մայր բուհին նվիրվածության ու հավատարմության համար: 🌐🚀
💡 Երեք օր շարունակ՝ նոյեմբերի 10-ից 12-ը, Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի Ուսումնահետազոտական կենտրոնում, 200 երիտասարդներ շրջապատված էին տնտեսության տարբեր ոլորտների մասնագետներով։ 🦸 Եզրափակիչ փուլ անցած 5 լավագույն թիմերը պրոֆեսիոնալ ժյուրիին ներկայացրեցին իրենց բավականին հետաքրքիր ու ոչ ստանդարտ լուծումները: 👨🚀
«Վերանայելով համալսարան-արդյունաբերություն համագործակցությունը 21-րդ դարում» 🏦💼 խորագրով կլոր սեղանը, որին ՀՖՀՀ ռեկտորը ևս մասնակցում էր, ակադեմիական և բիզնես աշխարհների միջև անկեղծ երկխոսության լավ առիթ էր՝ նոր հեռանկարներ բացելով ապագային միտված կարևոր համագործակցության համար: 🤝

🌍✈️ Կրթական նոր հորիզոնների բացահայտում. տեղեկատվական հանդիպում արտերկրում կրթություն ստանալու մասին:
Նոյեմբերի 13-ին Ուսանողների անձնական և մասնագիտական նախագծերի շրջանակում ՀՖՀՀ 4 շրջանավարտներ պատմում էին 🏦 Մյունխենի տեխնիկական համալսարանում, Լոնդոնի բիզնես դպրոցում, Ուփսալայի համալսարանում և Եվրոպայի քոլեջում իրենց ուսումնառության մասին: Ելույթները հետաքրքիր էին․ ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական փորձառությունների մասին պատմությունները՝ ոգեշնչող: ✨
Շնորհակալ ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կրթական և համալսարանական համագործակցության գծով կցորդին և Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցչին «Կամպուս Ֆրանս»-ը և Շվեյցարիայի կառավարության կրթաթոշակների ծրագիրը ներկայացնելու համար: 🧳 🎓

📌Նոյեմբերի 20-ին Երևանում մեկնարկեց 👩🏫📖 «Աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրումը Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթական համակարգերում՝ շրջանավարտների ավելի լավ աշխատունակության համար (WBL4Job)» թեմայով ամփոփիչ համաժողովը: 📈
🏦 Հայաստանում Ֆրանսիական համալսարանը՝ որպես համակարգող հաստատություն, ընդգծել է բարձրագույն կրթության ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրման նշանակությունն ու արդյունքները։
📌 The closing conference of 👩🏫📖 “Introducing work based learning in Higher Education systems of Armenia and Moldova for better employability of graduates(WBL4Job)” took place on 20 November in Yerevan. 📈
🏦 The French University in Armenia, as the coordinating institution emphasized the significance and outcomes of implementing work-based learning in Higher Education.

📅 Նոյեմբերի 6-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի 🗓 գրաֆիկը շատ հագեցած էր՝ պայմանավորված նրա այցով մեր ակադեմիական գործընկերներ Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարան և Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտ (IRIT):
📘 Օրակարգում էին բակալավրիատի աստիճանում FLEX-ի, իսկ Արհեստական բանականության մագիստրոսական ծրագրում` աշխատանք-ուսումնառություն ծրագրի կիրառումը, մասնագիտական նախագծերի պլանավորումը, բակալավրիատի ու մագիստրատուրայի կրթական ծրագրերում տարբեր նախաձեռնությունների ու պրակտիկաների կազմակերպումը, ինչպես նաև Արհեստական ու բնական բանականության Թուլուզի ինստիտուտի տարեկան կոնֆերանսներին մասնակցությունը։ ✈️💼 Չմոռանանք իհարկե Թուլուզում իրենց ուսումնառությունը շարունակող ՈՒՖԱՌ-ի շրջանավարտների հետ հանդիպումները: 🧑💻👩🎓