UFAR info
628 subscribers
540 photos
7 videos
158 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
🌎🇪🇺 Հաջողությամբ ավարտվեց Ցյուրիխի Եվրոպա ինստիտուտի հետ համագործակցությամբ կազմակերպված եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ ամառային դասընթացի առաջին շաբաթը:
Ինստիտուտի տնօրեն պրոֆ․ Անդրեաս Քելլերհալսը և փոխտնօրեն դոկտոր Տոբիաս Բաումգարտներն անդրադարձան եվրոպական ինտեգրացիայի պատմությանն ու հեռանկարներին, ինտեգրացիայի այլընտրանքային մոդելներին, ԵՄ-ի ինստիտուցիոնալ և իրավական համակարգին: Շաբաթը ՀՖՀՀ համայնքի համար լի էր գիտելիքով, հետաքրքրաշարժ զրույցներով և մտածելու տեղիք տվող գաղափարներով:
🤝Շնորհակալ ենք մեր գործընկերներին։ Ոգևորությամբ սպասում ենք գալիք շաբաթվան։🌟
📢 Այս տարի ՀՖՀՀ ընդունվածների շատ սպասված ցանկն արդեն հասանելի է կայքում:👉 https://ufar.am/events/inside/248
🥳Շնորհավորում ենք բոլորին ու մաղթում, որ այս փորձառությունն անմոռանալի լինի ու լավ ապագայի հաստատուն հիմնասյունը դառնա:
📢 La liste tant attendue des candidats 2023 admis à l'UFAR est déjà disponible sur notre site.👉 https://ufar.am/events/inside/248
🤩 Nos félicitations aux primo-entrants ! Que cette aventure ufarienne soit inoubliable et vous serve de fondation solide pour un avenir prometteur.
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
♦️ Նոր առարկաներ ՀՖՀՀ մարքեթինգի և վաճառքի մագիստրոսական ծրագրում․
▪️ նեյրոմարքեթինգ,
▪️ event marketing,
▪️ CRM գործիքներ
▪️ Creative content-ը թվային մարքեթինգում,
▪️ միջալիքային մարքեթինգ և հաճախորդների փորձառություն,
▪️ բազմալիքային վաճառք:

💡 Ծրագրում կիրառվում են նորարար՝ խնդրի վրա հիմնված և հետազոտության վրա հիմնված (PBL, RBL) ուսուցման մեթոդներ 👩‍🏫՝ ուսանողների գործնական կարողությունները զարգացնելու համար։ Եվս մեկ կարևոր փաստ․ մասնագիտական դասընթացների շրջանակում ուսանողները ՀՀ-ում գործող միջազգային և տեղական առաջատար ընկերությունների հետ միասին աշխատում են իրական նախագծերի շուրջ:

📧Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու համար՝ https://ufar.am/admission/masters

🔔 Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 15:
📣 Եվրոպական ինտեգրմանը նվիրված մեր ամառային դասընթացը հաջողությամբ ավարտվեց։ Դասընթացի երրորդ շաբաթվա ընթացքում EIZ-ի գիտահետազոտության ասիստենտ Ֆաթլում Ադեմին դասախոսություններ վարեց կլիմայի փոփոխության վերաբերյալ՝ միջազգային իրավական դաշտ, ԵՄ Կանաչ գործարք 🌍🌱և այլն։
🎉Իսկ երեկ արդեն անցկացրինք հավաստագրերի հանձնման հատուկ արարողություն՝ նշելու համար մասնակիցների ձեռքբերումները և UFAR-ի և EIZ-ի միջև արդյունավետ համագործակցությունը: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Ն․Գ․ Լուկաս Ռոզենկրանցը և ՀՖՀՀ ռեկտոր դոկտոր Սալվա Նակուզին։
Ջերմ շնորհակալություն ենք հայտնում Ցյուրիխի Եվրոպա ինստիտուտի մեր գործընկերներին։ Անհամբեր սպասում ենք հաջորդ տարի մեր համագործակցության ընդլայնմանը: 🤝
Մանրամասների համար՝ https://ufar.am/events/inside/250
🧐Ուզու՞մ ես պատրաստվել #ՈՒՖԱՌ-ի ընդունելության քննություններին, ծանոթանալ համալսարանի առանձնահատկություններին և դասավանդման մեթոդներին:
👩‍🏫Կարող ես մասնակցել մեր նախապատրաստական դասընթացներին։
Գրանցումը կբացվի հուլիսի 17-ից։
Մանրամասներին կարող ես ծանոթանալ՝ անցնելով https://ufar.am/admission/preparatory/courses հղումով:
📢Ուշադրություն․ 2024-2025 ուստարվա բակալավրիատի դիմորդների համար նորություններ ունենք🎉
արդեն յուրաքանչյուր ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ է հանձնել 2 քննություն 3-ի փոխարեն։
այսուհետ լեզուների վկայականներից բացի կարող եք մրցույթի համար ներկայացնել նաև մաթեմատիկաի SAT վկայական։❗️Մանրամասները հասանելի են ընդունելության կանոնակարգում։ https://ufar.am/admission/bachelors
📣Ուշադրություն. ՀՖՀՀ-ն օգոստոսի 1-ից 18-ը ներառյալ փակ կլինի: Բոլորիդ մաղթում ենք լավ հանգիստ 🏖️ և սպասում ենք թարմ ուժերով: