UFAR info
628 subscribers
540 photos
7 videos
158 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
📌#ՀՖՀՀ#արհեստական_բանականության մագիստրոսական ծրագիրը ոլորտում միակ ծրագիրն է, որ հնարավորություն է տալիս սովորելու՝ օգտվելով տարկետման իրավունքից։
👆Ի դեպ՝ այս տարի ՀՖՀՀ-ի մագիստրատուրայի ընդունելության համար կան մի շարք նորամուծություններ։ Մանրամասներին և ընդունելության պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքում 👉 https://ufar.am/admission/masters
📣2023 ընդունելության քննությունների ժամանակացույցը հասանելի է մեր կայքում 👉 https://ufar.am/events/inside/245
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📌#ՀՖՀՀ#արհեստական_բանականության մագիստրոսական ծրագիրը ոլորտում միակ ծրագիրն է, որ հնարավորություն է տալիս սովորելու՝ օգտվելով տարկետման իրավունքից։
‼️ ‼️ Տարկետման իրավունքից օգտվելու համար հայտերի ընդունումը մինչև հունիսի 20-ն է։
Ծրագրի և ընդունելության մասին ավելին կարող եք տեսնել մեր կայքում 👉 https://ufar.am/programs/masters/it
👩‍💼ՀՖՀՀ հետազոտող դասախոս Էլեն Գրիգորյանը մասնակցել է Տեղեկատվական համակարգերի միջազգային 28-րդ գիտաժողովին ( #AIM2023 ), որն անցկացվել է Ֆրանսիայի Դիժոն քաղաքում:
📈Այս գիտաժողովին մասնակցությունը հնարավորություն էր ՀՖՀՀ-ն ներկայացնելու հեղինակավոր գիտական ​​միջավայրում՝ հանդես գալով կառավարման գիտությունների բանավեճերի առաջնային թեմայով, ինչը թույլ կտա զարգացնել և նպաստել #ՀՖՀՀ-ի հետազոտական ​​առանցքը:
Մանրամասները ➡️ https://ufar.am/events/inside/246
«Safe YOU» հարթակի հիմնադիր և գործադիր տնօրեն, ՀՖՀՀ շրջանավարտ Մարիամ Թորոսյանը 🇫🇷 Փարիզում կայացած Cartier Women's Initiative 2023 մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է հեղինակավոր մրցանակի։
📰Courrier d'Erevan–ի անդրադարձը (ֆրանսերենով)⬇️ https://www.courrier.am/fr/societe/lapplication-safe-you-une-application-contre-les-violences-sexistes?fbclid=IwAR3TLy4lTU2cVRKLJVaZkhzhaUV3vnlXpwijfiACH3OYKFJJVEd_NJO10Yc
Սիրելի՛ դիմորդներ, 2023թ. ընդունելության քննությունների թեստերի պատասխանները կկարողանաք տեսնել այստեղ 👉https://ufar.am/events/inside/247
📣 🇪🇺 Էրազմուս + շարժունության հնարավորություն ՀՖՀՀ-ի մագիստրատուրայում։
Այս բացառիկ հնարավորությունը թույլ է տալիս մեր երիտասարդներին սովորել Եվրոպայում՝ մեր հեղինակավոր գործընկեր համալսարաններից մեկում: 📈📚Ուսանողները կարողանում են ընդլայնել իրենց ակադեմիական հորիզոնները, բարելավել օտար լեզուների իմացությունը, ծանոթանալ աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդների հետ և հարստացնել իրենց մասնագիտական ուղին:
😉Սա #ՀՖՀՀ #մագիստրատուրայի առավելություններից ընդամենը մեկն է։ Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու համար 👉https://ufar.am/admission/masters
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 15:
🔹 «Նկատել եմ, որ այս սերունդն իսկապես շատ լայնախոհ է, իսկ Հայաստանում՝ առավել դիմացկուն, քան այլ երկրներում: Նրանք կարողանում են դիմակայել դժվարություններին, հաղթահարել դրանք, գտնել լուծումներ ու, հավանաբար, դրան նպաստում է միջավայրը»,-այսպես է արտահայտվում ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին հայ ուսանողների և երիտասարդության մասին:
Ավելին ՝ https://mediamax.am/am/news/ufar/51739/
Այսօր ՀՖՀՀ-ն հյուրընկալեց «ԵՄ անդամակցության այլընտրանքներ. Շվեյցարիայի և ԵՄ-ի հարաբերությունների օրինակը» դասախոսությունը, որով տրվեց նաև Ցյուրիխի համալսարանի Եվրոպա ինստիտուտի (EIZ) 🇨🇭 հետ համատեղ կազմակերպված ամառային ինտենսիվ դասընթացի մեկնարկը: ՀՖՀՀ ռեկտոր տիկին Սալվա Նակուզին իր երախտագիտությունը հայտնեց EIZ-ի մեր գործընկերներին ՀՖՀՀ համայնքի համար կազմակերպված ամառային դասընթացների երկրորդ թողարկման համար և հույս հայտնեց, որ այս համագործակցությունը կլինի շարունակական:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ տիկին Անն Լույոն և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Ն․Գ․ պարոն Լուկաս Ռոզենկրանցը: Պատվավոր հյուրերի ցանկում էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ տիկին Կավիտա Բելանին և Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը: 🧑‍🏫 Դասախոսության ընթացքում Ցյուրիխի Եվրոպա ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Անդրեաս Քելերհալսն անդրադարձավ Շվեյցարիայի և ԵՄ-ի միջև երկկողմ հարաբերությունների պատմությանը, իրավական և քաղաքական կողմերին:
📌Բոլոր կարևոր հղումները համալսարանի վերաբերյալ կարող եք տեսնել այստեղ 👉 https://linktr.ee/ufar.am
🌴✅️ՈւՖԱՌ–ի քննություններն ավարտվել են, ժամանակն է արձակուրդի: 🤩 Վայելե՛ք ձեր արձակուրդը լիարժեք կերպով: 😉 Լիցքավորվե՛ք, զարգացրե՛ք ձեր հետաքրքրասիրությունը և վերադարձե՛ք նոր եռանդով՝ հանդիպելու հաջորդ ուսումնական տարում:
📚 ՀՖՀՀ պրոռեկտոր Զարուհի Սողոմոնյանը, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Քրիստինա Սարգսյանը, կառավարման և ֆինանսների ֆակուլտետների դեկան Հրանտ Հարությունյանը և մաթեմատիկայի ամբիոնի վարիչ և գիտահետազոտության պատասխանատու Արամ Եսայանը Դիլիջանում մասնակցում են Armenian Society of Fellows-ի կազմակերպած համաժողովին։
🌐 Ամենամյա այս միջոցառումը համախմբում է գիտության և ճարտարագիտության, հումանիտար և արվեստի ոլորտների ներկայացուցիչների ամբողջ աշխարհից՝ պատրաստ ներգրավվելու Հայաստանի զարգացման գործում: 🇦🇲
🌍 Մեր ուսանողները պատրաստվում են Լիոնում Էրազմուս+ կիսամյակ անցկացնելուն:
🌟 Այս տարի ՀՖՀՀ-ի 9 ուսանողներ հնարավորություն ունեն շարժունության ծրագրով մեկ կիսամյակ սովորելու Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում։ 📚🎊
Այսօր տեղի ունեցավ նախապատրաստական հանդիպումը դեկանների և համապատասխան բաժինների ներկայացուցիչների հետ՝ ընթացակարգերին ծանթացնելու և ուսանողների հարցերին պատասխանելու նպատակով: Ուսանողները լի էին սպասումով, հետաքրքրասիրությամբ ու վարակիչ ոգևորությամբ։
Նրանց մաղթում ենք մշակութային և կրթական զարգացման հիանալի փորձառություն։ 💫💼 Եկեք միասին քաջալերենք ու նորանոր հաջողություններ մաղթենք: