UFAR info
626 subscribers
541 photos
8 videos
159 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
🤝Signature d’une convention historique entre l’#UFAR et l’ESFAM - institut de l'AUF.
🎓L’ESFAM est un centre de formation de l’Agence Universitaire de la Francophonie qui délivre des diplômes de Master des Universités de Paris I la Sorbonne, Paris 2 Assas, Corte, Liège et Nantes.
Avec ce nouvel accord, nos 2 institutions vont pouvoir développer des activités scientifiques, agir conjointement pour promouvoir la #francophonie, agir en faveur du développement de la langue #française, procéder à des échanges d’enseignants / étudiants / personnel.
🤝#ՀՖՀՀ-ի և #ESFAM-ի միջև պատմական համաձայնագրի ստորագրում. 🎓ESFAM-ը Ֆրանկոֆոնիայի Համալսարանական գործակալության ուսումնական կենտրոն է, որը տրամադրում է Փարիզի 1 Սորբոնի, Փարիզ 2 Ասսասի, Կորտեի, Լիեժի և Նանտի համալսարանների մագիստրոսական դիպլոմները։
Այս նոր համաձայնագրով մեր երկու հաստատությունները կկարողանան ծավալել գիտական գործունեություն, համատեղ գործել հանուն #ֆրանկոֆոնիայի խթանման, աշխատել ի նպաստ ֆրանսերենի զարգացման, իրականացնել ուսուցիչների/ուսանողների/աշխատողների փոխանակման ծրագրեր։
#Հայաստանումֆրանսիականհամալսարան #AUF #universitéfrançaiseenarménie #FrenchUniversityinArmenia #ՈւՖԱՌ #Ֆրանսիական #cooperation #highereducation
🧐Ուզու՞մ ես պատրաստվել #ՈՒՖԱՌ-ի ընդունելության քննություններին, ծանոթանալ համալսարանի առանձնահատկություններին և դասավանդման մեթոդներին:
👩‍🏫Կարող ես մասնակցել մեր նախապատրաստական դասընթացներին։
Գրանցման ժամկետն է հուլիսի 18-ից 28-ը ներառյալ, ինչպես նաև օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ։
Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ՝ https://ufar.am/admission/preparatory/courses
📣#ՀՖՀՀ #մագիստրատուրայի ընդունելություն 2022-2023․
🔹Մարքեթինգ և վաճառք
🔹ֆինանսներ և վերահսկողություն
🔹Միջազգային, միջազգային մասնավոր և համեմատական իրավունք
🔹Արհեստական բանականություն

📌Հայտերի ներկայացման ժամանակացույցի հաջորդ փուլն է՝
օգոստոսի 22-ից 29-ը (2-րդ ընդունելություն)

➡️Մանրամասներին և ընդունելության պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքում` https://ufar.am/admission/masters
🇦🇲🤝🇫🇷 Համաձայնագրի ստորագրում մեր գործընկեր Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների, հատկապես համակարգչային գիտությունների ոլորտում համատեղ համագործակցության մասին:
___
🇦🇲🤝🇫🇷 Signature d'une convention avec notre partenaire Université Toulouse III - Paul Sabatier afin de coopérer ensemble en matière d'enseignement supérieur et de #recherche scientifique, notamment en #informatique.
🇦🇲🇨🇵ՀՖՀՀ-ի և Թուլուզ 3 համալսարանի միջև պայմանագրի 5 տարով երկարաձգում: Այս ֆրանսիական գերազանց համալսարանի շնորհիվ ՀՖՀՀ-ն ստեղծել է համակարգչային գիտության ոլորտում ֆակուլտետ նախ բակալավրիատում, այնուհետ մագիստրատուրայում: Այս տարի 120 ուսանող կընդունվի այս պահանջարկ ունեցող ֆակուլտետ։ Թուլուզ 3 համալաարանը նաև IRIT-ն է (Թուլուզի Համակարգչային գիտությունների հետազոտական ինստիտուտ)` Եվրոպայի 3 կարևորագույն համակարգչային գիտության հետազոտական լաբորատորիաներից մեկը:
📢🇦🇲ՀՖՀՀ-ում (#Հայաստան) և 🇫🇷 Լիոն 3 համալսարանում (#Ֆրանսիա) ասպիրանտուրայի ուսումնառության կրթաթոշակ՝ տրամադրված #Սոֆթկոնստրակտ ընկերության կողմից։
📈Միացե՛ք մեր #հետազոտական թիմին՝ կառուցելու վաղվա տեխնոլոգիական աշխարհը Հայաստանում:

📊Մասնագիտություն՝ Տնտեսագիտություն
💻Գիտական ուղղություն՝ Թվային մարքեթինգ

🗓Տևողությունը՝ 3 տարի՝ 2022թ.-ի սեպտեմբերից սկսած
🇫🇷 Ատենախոսության գրելու և պաշտպանության լեզուն՝ ֆրանսերեն
📌Ուսուցման վայրը՝ #ՀՖՀՀ, #Հայաստան

Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է։

Մանրամասները ➡️ https://ufar.am/events/inside/182
❗️Համալսարանում նոր ուսումնական տարին կմեկնարկի օգոստոսի 22-ին։
☀️Բոլորին մաղթում ենք հաճելի արձակուրդ։
😉Տեղեկատվության համար՝
📌Առաջին և չորրորդ կուրսի ուսանողների դասերը կմեկնարկեն օգոստոսի 22-ին։
📌Երկրորդ և երրորդ կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողների դասերը կմեկնարկեն օգոստոսի 29-ին։
🇫🇷 #Ֆրանսիայի ամենահայտնի լրատվական կայքերից մեկը՝ Le Monde-ը, հատուկ ռեպորտաժ է պատրաստել 🇫🇷🇦🇲 #ՀՖՀՀ-ի մասին:
Ամբողջական հոդվածը՝ ⬇️ (ֆրանսերենով)
___
🇫🇷 Le Monde, l'un des sites d'informations les plus connus en #France, a préparé un reportage spécial sur 🇫🇷🇦🇲 l'#UFAR.
Découvrez l'article complet⬇️
👉Ուֆառցի պրակտիկանտները TK & Partners-ի գործադիր գործընկեր Վարուժան Ավետիքյանի հետ համատեղ փորձել են բացատրել բացահայտման գործընթացը և այդ պահանջը չկատարելու ենթադրյալ պատասխանատվությունը:
Ամբողջական հոդվածը (անգլերենով) ⬇️ https://tk.partners/publication/regulation-of-disclosure-owners-in-armenia
🥳Երիտասարդության միջազգային օրը նշվում է ամեն տարի օգոստոսի 12-ին: Տոնի նպատակը միջազգային հանրության ուշադրությունը երիտասարդության խնդիրների վրա հրավիրելն է։
🎉Շնորհավորում ենք և լավ օր մաղթում մեր երիտասարդներին։
📢ՀԻՇԵՑՈՒՄ։
🇦🇲ՀՖՀՀ-ում (#Հայաստան) և 🇫🇷 Լիոն 3 համալսարանում (#Ֆրանսիա) ասպիրանտուրայի ուսումնառության կրթաթոշակ՝ տրամադրված #Սոֆթկոնստրակտ ընկերության կողմից։
📈Միացե՛ք մեր #հետազոտական թիմին՝ կառուցելու վաղվա տեխնոլոգիական աշխարհը Հայաստանում:
📊Մասնագիտություն՝ Տնտեսագիտություն
💻Գիտական ուղղություն՝ Թվային մարքեթինգ
🗓Տևողությունը՝ 3 տարի՝ 2022թ.-ի սեպտեմբերից սկսած
🇫🇷 Ատենախոսության գրելու և պաշտպանության լեզուն՝ ֆրանսերեն
📌Ուսուցման վայրը՝ #ՀՖՀՀ, #Հայաստան
Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է։
Մանրամասները ➡️ https://ufar.am/events/inside/182
🇦🇲 ⚖️ Իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհիները՝ #ուֆառցիներ էլլա Մնացականյանը և Վեներա Գևորգյանը, RFI Romania-ին տված հարցազրույցում պատմում են իրենց՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի #ֆրանսախոս 🇫🇷ուսանողների փառատոնի շրջանակներում 🇷🇴 Բուխարեստ կատարած այցի, իրենց տպավորությունների և ուղևորության ընթացքում իրենց զգացողությունների մասին:
💁 « Այս փառատոնի նման ծրագիրը կատարյալ հնարավորություն է ինքներս մեզ բարելավելու համար», - նշում է Էլլան։
💙 #Ուֆառը հպարտ է իր ուսանողուհիներով: https://www.facebook.com/AUF.europecentraleetorientale/videos/3314785842179260
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալեց ՀՖՀՀ ռեկտոր Բերտրան Վենարին։ Ռեկտորն ընդգծեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ներդրումը հայ երիտասարդների գերազանց բարձրագույն կրթության, 🇦🇲 Հայաստանի և #Հայաստանի և #Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: Նախագահը շնորհակալություն հայտնեց արդյունավետ աշխատանքի համար՝ մատնանշելով համալսարանում համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի ոլորտներում իրականացվող ծրագրերի որակը։ Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցինՀայաստանում կրթության, գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ներուժի և հեռանկարների վերաբերյալ։
Հանրապետության նախագահի կողմից այս ընդունելությունը ցույց է տալիս Հայաստանի հարգանքը ոչ միայն ՀՖՀՀ-ի ռեկտորի, այլև բոլոր դասախոսների, անձնակազմի և ուսանողների հանդեպ։
📢Նախապատրաստական դասընթացներին գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 03-ը ներառյալ՝ https://ufar.am/admission/preparatory/courses
«Ֆրանսիացիներն ասում են՝ հրաժեշտն ընդմիշտ չէ, էլի կտեսնվենք», - ժպտում է #ՀՖՀՀ ռեկտորն ու կիսվում #Հայաստանում ապրած ուրախությունն ու ցավը՝ չմոռանալով լույսի փոքրիկ նշույլի մասին, որ կա նույնիսկ ամենամութ ժամանակներում:
Ամփոփիչ հոդված հայաստանյան մամուլում ՀՖՀՀ ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարի գործունեության և հաջողությունների մասին։⬇️ https://mediamax.am/am/news/ufar/48455/?fbclid=IwAR1UZMM0I9h-VzZ7_a0E7Cd4fYa-54pmC5Dgt5CTd1PWKc_gIf-xyfI5KIs
🇦🇲🇫🇷 Le prof. Bertrand Venard termine sa mission de recteur de l'UFAR aujourd'hui.
👏Au nom de la communauté ufarienne, nous souhaitons vous remercier pour votre engagement quotidien et votre dévouement acharné à notre université.
Bonne continuation, vous serez toujours le bienvenu à l'UFAR et en Arménie.
___
🇦🇲🇫🇷 Պրոֆեսոր Բերտրան Վենարն այսօր ավարտում է իր առաքելությունը որպես ՀՖՀՀ ռեկտոր։
👏ՀՖՀՀ համայնքի անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր համալսարանին Ձեր ամենօրյա ներգրավվածության և նվիրվածության համար:
Մաղթում ենք Ձեզ նորանոր հաջողություններ։ Միշտ ուրախ կլինենք Ձեզ հյուրընկալել ՀՖՀՀ-ում և Հայաստանում: