UFAR info
626 subscribers
541 photos
8 videos
159 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
🇫🇷 ՀՖՀՀ-ն հյուրընկալեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ տիկին Յաել Բրոն-Պիվեյի գլխավորությամբ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նախարարությունում ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիին։
Կողմերը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հնարավորություն կտան իրականցնել կրթության որակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումներ, այդ թվում՝ ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացման, նրանց պրակտիկայի կազմակերպման, շրջանավարտների զբաղվածության ապահովման և մի շարք այլ ուղղություններով։
Հունվարի 14-ին ՀՖՀՀ-ի զարգացման և ձեռնարկությունների հետ կապերի բաժնի պատասխանատու Ասյա Մովսիսյանը մասնակցեց Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի 30-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին Մարսելի ֆոնդային բորսայի պալատում։
🏆Երեկոյի ընթացքում մրցանակներ շնորհվեցին մի շարք երիտասարդ ձեռներեցների, պարգևատրվեցին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (մամուլ, կինո, տնտեսություն, և այլն)։
☝️Երեկոյին հրավիրված էին նաև այս պահին Մարսելում իրենց մասնագիտական պրակտիկան անցնող մեր ուսանողները։
📖 🇫🇷 «Անչափ շնորհակալ եմ հետաքրքիր և խորիմաստ քննարկումների, #հայ երիտասարդությանը կրթելուն ուղղված ձեր ջանքերի և հաստատակամության համար, այն երիտասարդության, որը խաղաղ ապագա կկառուցի բոլորի համար»,- #Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ տիկին Յաել Բրոն-Պիվե:
Այցի մասին ավելին ➡️ https://ufar.am/events/inside/213
#ufariennes #ufaralumni
👏Շնորհավորում ենք մեր #իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ 👩‍🎓 Կարինե Վարդանյանին 🇫🇷🇦🇲 #Ֆրանսիայում #Հայաստանի հյուպատոսի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
📈Մաղթում ենք նորանոր հաջողություններ և արգասաբեր աշխատանք։
#ՀՖՀՀ-ն՝ #ARSSS2022 միջազգային գիտաժողովին.

ՀՖՀՀ անգլերենի դասախոս և որակի ապահովման պատասխանատու, բանասիրական գիտությունների թեկնածու Աիդա Տեր-Ղազարյանը ներկայացրեց համալսարանը 🇺🇸 #ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում կայացած ARSSS միջազգային գիտաժողովին։
👩‍💼Աիդա Տեր-Ղազարյանը գիտաժողովին ներկայացրեց իր «Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (ԼԻՀՀ) ինտեգրումն ու ընկալումը 🇦🇲 #ՀՀ-ում օտար լեզուների դասախոսների կողմից» հոդվածը։
Ավելին ➡️ https://ufar.am/events/inside/214
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) Ֆրանսիական Ինստիտուտի հետ hամատեղ մեկնարկում է 📽 #Կինոակումբ, որը նպատակ ունի երիտասարդներին ծանոթացնելու #ֆրանսիական, #ֆրանկոֆոն, ինչպես նաև՝ #հայկական և միջազգային կինոարվեստին։
🇦🇲Կինոակումբն այս տարի նվիրված է սփյուռքի հայ ռեժիսորներին։
🎞Հրավիրում ենք կինոակումբի առաջին թողարկմանը՝ դիտելու Ռոբեր Գեդիկյանի « Մի խելագարի պատմություն » ֆիլմը (🇫🇷 ֆրանսերենով), որին կհաջորդի քննարկում ռեժիսորի հետ։
📌Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին (քննարկումը՝ ժամը 18։15-ին)
ՀՖՀՀ-ի Ա դահլիճ (ՀՀ, ք․ Երևան 0037 Դավիթ Անհաղթի 10):
➡️Գրանցումը պարտադիր է հետևյալ հղմամբ՝ https://forms.office.com/e/zsH8R5pbHw
🇫🇷 Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակության այցը #ՀՖՀՀ՝ ԱԺ նախագահ տիկին Յաել Բրոն-Պիվեյի գլխավորությամբ։ https://www.youtube.com/watch?v=ns20I0_eJrU
🤝ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին:
💬Նախարարը նշել է՝ մի շարք համատեղ ծրագրերի ուղղությամբ առկա է բավական մեծ առաջընթաց, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրին, որը լրամշակվել է ԿԳՄՍ նախարարության կողմից:
Ավելին՝ https://escs.am/am/news/15157
Բաց դռների օր ՈւՖԱՌ-ում․
‼️Մասնակցության համար գրանցումը պարտադիր է հետևյալ հղմամբ 👉 https://forms.office.com/e/ppTKNMZRDA
📌Միջոցառման մանրամասն ծրագիրը կուղարկվի գրանցվողների էլհասցեներին։

➡️Դիմորդների բոլոր հարցերի պատասխանելու և կրթության իրենց ուղին գտնելու հարցում օգնելու համար փետրվարի 18-ին կազմակերպում ենք Բաց դռների օր։
👩‍💼👨‍💼ՀՖՀՀ-ի տնօրենությունը, դեկանները, ուսանողները, շրջանավարտները և վարչական անձնակազմի անդամները ձեզ կներկայացնեն.
🔹համալսարանը,
🔹կրթական ծրագրերը,
🔹ընդունելության պայմանները,
🔹նախապատրաստական դասընթացները,
🔹մասնագիտական պրակտիկան,
🔹շրջանավարտների աշխատանքի տեղավորման վերաբերյալ տեղեկատվությունը,
🔹ուսանողական կյանքը:
☝️ Հնարավորություն կլինի նաև հանդիպելու գործընկեր ձեռնարկությունների և գործատուների ներկայացուցիչների, շփվելու ուսանողների հետ, մասնակցելու մրցույթների։
💙Սիրով սպասում ենք բոլորիդ ( ‼️ մուտքը միայն նախնական գրանցմամբ):
ՀԻՇԵՑՈՒՄ․🎞Հրավիրում ենք կինոակումբի առաջին թողարկմանը՝ դիտելու Ռոբեր Գեդիկյանի « Մի խելագարի պատմություն » ֆիլմը (🇫🇷 ֆրանսերենով), որին կհաջորդի քննարկում ռեժիսորի հետ։
📌Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին (քննարկումը՝ ժամը 18։15-ին)
ՀՖՀՀ-ի Ա դահլիճ (ՀՀ, ք․ Երևան 0037 Դավիթ Անհաղթի 10):
➡️Գրանցումը պարտադիր է հետևյալ հղմամբ՝ https://forms.office.com/e/zsH8R5pbHw
#ՀՖՀՀ#իրավագիտության ֆակուլտետի ուսանողների թիմը կմասնակցի 2023 թվականի Հաագայի միջբուհական բանավեճի մրցույթին, որը կազմակերպվել է #Corax հիմնադրամի կողմից Արևմտյան եվրոպայի ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության և Ֆրանսիական Ինստիտուտի աջակցությամբ։ Մրցույթը տեղի կունենա 🇳🇱 Նիդեռլանդների Հաագա քաղաքում:
#ուֆառցի #Ֆրանկոֆոնիա
📣ՀՖՀՀ-ն, համագործակցելով Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանական պալատին կից գործող Մարդու իրավունքների ինստիտուտի, ՀՀ փաստաբանների պալատի և Հայաստանի Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի հետ, կազմակերպում է ⚖️ Մարդու իրավունքների շուրջ դատախաղ-մրցույթ՝ ֆրանսերենով։

Մրցույթին կարող են մասնակցել․

➡️ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի, մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները,

➡️ՀՖՀՀ իրավագիտության բակալավրիատի կամ մագիստրատուրայի 2021 և 2022 թվականների շրջանավարտները։ Մանրամասները մեր կայքում 👉 https://ufar.am/events/inside/217
ՀՖՀՀ-ն հրավիրում է մասնակցելու «Ֆոնդերի ներգրավման նախադրյալները» կոնֆերանսին, որը տեղի կունենա փետրվարի 13-ին՝ ժամը 19։00-ին, ՀՖՀՀ-ի Ա դահլիճում:
➡️ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ ՝ https://forms.office.com/e/H5cBfnmZg1
👨‍💼Մեր խոսնակը ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար, ՀՖՀՀ դասախոս, կառավարման և զարգացման խորհրդատու, սոցիալական ձեռնարկատիրական ոլորտի ավելի քան 20 տարվա փորձագետ Կարեն Սարգսյանն է, ով տարիներ շարունակ մշակել է դրամաշնորհային հայտեր, պատրաստել և ներդրել է դրամաշնորհային ձևանմուշներ մասնավոր հատվածի, մի շարք ՀԿ-ների, ինչպես նաև պետական հատվածի համար։
☝️ Նա նաև մշակել է դրամաշնորհային ծրագրերի ունիվերսալ «3գործիք+2մեթոդ» մոդելը, որը կիրառվել է 120-ից ավել մասնակիցների հետ անցկացված դասընթացներում, և որոնցից 20%-ը արդյունքում ներգրավել է դրամաշնորհային միջոցներ։
🗓Օր՝ փետրվարի 13
Ժամ` 19:00
📍Վայր` ՀՖՀՀ Ա դահլիճ
Կոնֆերանսի լեզուն՝ 🇦🇲 հայերեն