UFAR info
626 subscribers
541 photos
8 videos
159 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
Այս տարի #ՀՖՀՀ-ի ավելի քան 70 ուսանող յոթշաբաթյա ուսումնական պրակտիկա կանցկացնի 🇧🇪Բրյուսելում, 🇫🇷 Փարիզում, Լիոնում, Գրենոբլում, Մարսելում, Թուլուզում և Նիցցայում:
Մեդիամաքսի անդրադարձը:⬇️ https://mediamax.am/am/news/ufar/49905/
✈️Հաջողություն մաղթենք երիտասարդներին, ովքեր իրենց մասնագիտական պրակտիկան անցնելու են 🇫🇷 Ֆրանսիայում և 🇧🇪 Բելգիայում:
📣🎉Հունվարի 1-ից Զարուհի Սողոմոնյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտորն է։
👏Պրոռեկտորի պաշտոնում նրա նշանակումը ողջունել է ամբողջ անձնակազմը։ Այս նշանակումը վստահաբար մեծ հավելյալ արժեք կլինի համալսարանի համար։
Զարուհու կենսագրությանը կարող եք ծանոթանալ մեր կայքում ⬇️
https://ufar.am/events/inside/211
📣«Շանթ - Դելտա Նավոյան» բարեգործական հիմնադրամը, ոգեշնչվելով «Հայ ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամի երախտիքի և հարգանքի « Ոսկե սերմեր » կրթամրցանակի գաղափարով, Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) հայտարարում է «Ոսկե սերմեր» կրթամրցանակի մեկնարկը։ Այն նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ՀՖՀՀ-ի ուսանող Շանթ Նավոյանի լուսավոր հիշատակին։

«Ոսկե սերմեր. երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի նպատակը անվանակիր կրթամրցանակներով ուսանողների կրթամշակութային հաջողությունները խրախուսելը և երիտասարդներին հայրենասեր հերոսների օրինակներ ներկայացնելն է։ « Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք », սա է « Ոսկե սերմեր » ծրագրի նշանաբանը։

Հայաստանում ֆրանսիական համալսարանը միանում է «Շանթ - Դելտա Նավոյան» բարեգործական հիմնադրամին՝ պատերազմում զոհված ուսանողների հիշատակին նվիրված կրթամրցանակի ծրագիրը կյանքի կոչելու համար։

Կրթամրցանակը կբաշխվի ՀՖՀՀ-ի 5 կամ ավելի ուսանողի միջև։ Չափորոշիչները և մասնակցության մանրամասներն ուղարկվել են ուսանողների էլեկտրոնային հասցեներին։
🇫🇷 ՀՖՀՀ-ն հյուրընկալեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ տիկին Յաել Բրոն-Պիվեյի գլխավորությամբ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նախարարությունում ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիին։
Կողմերը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հնարավորություն կտան իրականցնել կրթության որակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումներ, այդ թվում՝ ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացման, նրանց պրակտիկայի կազմակերպման, շրջանավարտների զբաղվածության ապահովման և մի շարք այլ ուղղություններով։
Հունվարի 14-ին ՀՖՀՀ-ի զարգացման և ձեռնարկությունների հետ կապերի բաժնի պատասխանատու Ասյա Մովսիսյանը մասնակցեց Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի 30-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին Մարսելի ֆոնդային բորսայի պալատում։
🏆Երեկոյի ընթացքում մրցանակներ շնորհվեցին մի շարք երիտասարդ ձեռներեցների, պարգևատրվեցին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (մամուլ, կինո, տնտեսություն, և այլն)։
☝️Երեկոյին հրավիրված էին նաև այս պահին Մարսելում իրենց մասնագիտական պրակտիկան անցնող մեր ուսանողները։
📖 🇫🇷 «Անչափ շնորհակալ եմ հետաքրքիր և խորիմաստ քննարկումների, #հայ երիտասարդությանը կրթելուն ուղղված ձեր ջանքերի և հաստատակամության համար, այն երիտասարդության, որը խաղաղ ապագա կկառուցի բոլորի համար»,- #Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ տիկին Յաել Բրոն-Պիվե:
Այցի մասին ավելին ➡️ https://ufar.am/events/inside/213
#ufariennes #ufaralumni
👏Շնորհավորում ենք մեր #իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ 👩‍🎓 Կարինե Վարդանյանին 🇫🇷🇦🇲 #Ֆրանսիայում #Հայաստանի հյուպատոսի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
📈Մաղթում ենք նորանոր հաջողություններ և արգասաբեր աշխատանք։