UFAR info
628 subscribers
540 photos
7 videos
158 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
🌼 Կյանքեր փրկող նվեր
🫶 Անչափ շնորհակալ ենք Պլեսիս-Ռոբինսոնի քաղաքապետարանին և «Ֆրանսիական լույս» ասոցիացիային, որոնք վերջերս ՀՖՀՀ-ին դեֆիբրիլյատոր նվիրեցին։ Սարքն արդեն տեղադրված է շենքի մուտքի մոտ և կարող է կյանքեր փրկել։ 💙
🌼 Un cadeau qui sauve des vies.
🫶 Un grand merci à la Mairie du Plessis-Robinson et Ֆրանսիական լույս ասոցիացիա / Lumière Française Action Médico-sociale qui ont récemment fait don à l’UFAR d'un défibrillateur installé dorénavant à l’entrée du bâtiment et qui pourrait sauver des vies. 💙
📆 Դեկտեմբերի 1-ին և 2-ին կայացավ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող 🇪🇺 Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) ‍🔬👨‍💼 կարողությունների զարգացման ազգային նախագծի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովը։

☑️ Ծրագրի շրջանակներում ձևավորվել են արդյունաբերական ուղղվածությամբ ասպիրանտական ծրագրեր, ձևավորվել են համագործակցային դոկտորական դպրոցներ (կոնսորցիումներ), ինչպես նաև զարգացվել են նորարարական և ապագամետ մասնագիտություններով ասպիրանտական նոր կրթական ծրագրեր։

💻 Ներկայացված ծրագրերի թվում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից ներկայացված «Համակարգչային գիտություններ» ուղղվածությամբ համագործակցային դոկտորական դպրոցը։
🇺🇸👇
📅Դեկտեմբերի 1-2-ը ARMDOCT կարողությունների զարգացման ազգային նախագծի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովի ավարտին կոնսորցիումի անդամ հանդիսացող հայաստանյան բոլոր բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները, ինչպես նաև նախաձեռնությանը միացած Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ 📝 վերահաստատելով հավաքական հանձնառությունը՝ համատեղ ջանքերով զարգացնելու բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ծրագրերը ՀՀ -ում: 👨‍🔬
📅 On December 1-2, at the end of the conference dedicated to summarizing the results of ARMDOCT national capacity development project, all Armenian universities and research organizations that are members of the consortium, as well as the Enterprise Incubator Foundation, which joined the initiative, signed a memorandum of understanding, 📝 reaffirming the joint dedication to advance educational programs at the third level of higher education in Armenia. 👨‍🔬
#memorandumofunderstanding #capacitydevelopment #research #conference
🤝 Շնորհակալություն սենատոր տիկին Սամանտա Կազեբոնին, որը ներկայացնում է Ֆրանսիայից դուրս հաստատված ֆրանսիացիներին, հունվարի 9-ին ՀՖՀՀ կատարած այցի համար: 🇫🇷 Ֆրանսիայի դեսպանատան ներկայությամբ նա ուսանողների և դասախոսների հետ խոսեց ֆրանսերենի և համալսարանական կրթության մեջ դրա ավելացված արժեքի շուրջ։ 🧑‍💻
🤝 Merci à Mme Samantha Cazebonne, Sénatrice représentant les Français établis hors de France pour sa visite à l’UFAR le 9 janvier. 🇫🇷 En présence de l’Ambassade de France, elle a débattu avec les étudiants et enseignants de la langue française et de sa valeur ajoutée dans la formation universitaire. 🧑‍💻