UFAR info
628 subscribers
540 photos
7 videos
158 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
🔻 Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) տարեսկզբին Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցարիա եւ Գերմանիա է ճանապարհում 92 ուսանողի: Ավարտական կուրսերի ուսանողներն այս երկրներում անցնելու են ուսումնական պրակտիկա՝ հնարավորություն ստանալով զարգացնել ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլեւ՝ գործնական ու անձնական նոր կապեր հաստատել:
🔗 Մեդիամաքսի անդրադարձը կարդացեք ստորև: https://shorturl.at/msyJL
🇫🇷⬇️
📣 Շանթ-Դելտա Նավոյան Բարեգործական Հիմնադրամը Հայաստանում ֆրանսիական համալսարանում հայտարարում է «Ոսկե սերմեր» կրթամրցանակի մեկնարկը։ Այն նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ՀՖՀՀ-ի ուսանող Շանթ Նավոյանի լուսավոր հիշատակին։
🔸 «Ոսկե սերմեր. երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի նպատակը անվանակիր կրթամրցանակներով ուսանողների կրթամշակութային հաջողությունները խրախուսելը և երիտասարդներին հայրենասեր հերոսների օրինակներ ներկայացնելն է։
Մանրամասների համար՝ https://ufar.am/events/inside/293
🇫🇷⬇️
📣 Սոցիալական օգնության դիմումների մասին տեղեկատվությունն արդեն հասանելի է մեր կայքում։
‼️Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է փետրվարի 17-ը, ժամը՝ 23:59։
Մանրամասների համար՝ 👉 https://ufar.am/events/inside/295
___
📣 L'information sur les aides sociales est désormais disponible sur notre site.
‼️Date limite de dépôt de dossier : 17 fèvrier, 23:59։
Pour plus d'information: 👉 https://ufar.am/events/inside/295
#aidesociale #կրթաթոշակ
🧳 Մեր բոլոր 92 ուսանողներն էլ արդեն հասել են 🌍 Ֆրանսիա, Բելգիա և Շվեյցարիա՝ իրենց մասնագիտական կյանքում մի նոր արկած սկսելու համար։ Հետևեք մեզ՝ եվրոպական տարբեր երկրների ընկերություններում և վարչակազմերում նրանց փորձառությունների մասին տեղեկանալու համար, ուր հավատարիմ UFAR-ի ոգուն՝ նրանք կիրականացնեն իրենց առաքելությունը մեծ մոտիվացիայով ու վճռականությամբ: 🎓
📢🔻 Խոստումնալից համագործակցության սկիզբ!
✔️ Ուրբաթ օրը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և իր ոլորտում առաջատար տեխնոլոգիական ընկերության՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց։ 📋 Այսուհետ երկու հաստատությունները կհամագործակցեն միկրոէլեկտրոնիկայի ոլորտում տաղանդներ բացահայտելու և աջակցելու ուղղությամբ: 👩‍💻👨‍💻
➡️ Հետևեք մեզ՝ տեղեկանալու նորարարությունների ու հետազոտությունների մասին, որոնք, հուսով ենք՝ կնպաստեն Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին: 📱💡
🧠UFAR-ում սիրում ենք մտածել🧐

🗣 Փետրվարի 2-ին Ուսանողական խորհուրդը կազմակերպեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ընդհանուր զարգացվածության խաղը՝ համախմբելով 11 թիմերի ու 66 փայլուն մասնակիցների, ովքեր մտքերով ու կարծիքներով փոխանակվեցին մտածելու տեղիք տվող հարցերի շուրջ։

🎊 Շնորհավորում ենք « Brain damage» թիմին արժանի հաղթանակի համար:🥇