UFAR info
626 subscribers
541 photos
8 videos
159 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
📣 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրվող գերազանցության կրթաթոշակների 2023-2024 թթ. ուսումնական տարվա հայտամրցույթ: 🇫🇷 🎓 📚Մրցույթին կարող են դիմել բոլոր բնագավառների թե՛ բակալավրիատի և թե՛ մագիստրատուրայի ինչպես ֆրանսերեն, այնպես էլ անգլերեն ուսումնական ծրագրերի ուսանողներ:
Լրացված հայտադիմումներն ու պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն Հայաստանում Ֆրանսիայի դեպանության Մշակույթի և համագործակցության բաժին: Վերջնաժամկետն է 2023թ.-ի հունիսի 11-ը:
Մանրամասները⬇️ https://am.ambafrance.org/Appel-a-candidatures-pour-le-programme-de-bourses-du-Gouvernement-francais-2021?fbclid=IwAR2xlDdhHiBg5QwnJQpmzT0EqJeRIrDsPliBzgrr-s82ApJz_mrl66QSsmk
📢🇦🇲ՀՖՀՀ-ում (#Հայաստան) և 🇫🇷 ֆրանսիական համալսարանում (#Ֆրանսիա) ասպիրանտուրայի ուսումնառության կրթաթոշակ՝ տրամադրված #Սոֆթկոնստրակտ ընկերության կողմից։
📈Միացե՛ք մեր #հետազոտական թիմին՝ կառուցելու վաղվա տեխնոլոգիական աշխարհը Հայաստանում:
📊Մասնագիտություն՝ Տնտեսագիտություն
Գիտական ուղղություններ՝
🔹Մեքենայականուսուցման (Machine Learning) մեթոդները կառավարումում և/կամ ֆինանսներում:
🔹Արհեստական բանականության և տվյալների պեղման մեթոդների կիրառությունները մարքեթինգում:
🗓Տևողությունը՝ 3 տարի՝ 2023թ.-ի սեպտեմբերից սկսած
🇫🇷 Ատենախոսության գրելու և պաշտպանության լեզուն՝ ֆրանսերեն
📌Ուսուցման վայրը՝ #ՀՖՀՀ, #Հայաստան
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է։
Մանրամասները ➡️ https://ufar.am/events/inside/227
📢2023 թ․ փորձնական քննությունների թեստերի պատասխաններն արդեն հասանելի են մեր կայքում 👉 https://ufar.am/events/inside/238
«Անհատական և մասնագիտական նախագիծ» դասի շրջանակում ⚖️ #իրավագիտության ֆակուլտետի ուսանողները հանդիպեցին 🇦🇲  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին՝ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանին, իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Ավանեսյանին, գլխավոր մաքսային տեսուչ Մհեր Ուլիխանյանին և համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ Նաիրուհի Ավետիսյանին։
Այս արդյունավետ հանդիպումն օգնեց ուսանողներին ավելի լավ հասկանալ #ՊԵԿ-ի առօրյա աշխատանքը, աշխատակիցների առջև ծառացած մարտահրավերները և ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները:
Շնորհակալություն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին մեր ուսանողների հետ փորձով կիսվելու համար։
«Անհատական և մասնագիտական նախագիծ» դասի շրջանակում #մարքեթինգի ֆակուլտետի մեր ուսանողները հանդիպում ունեցան #Գալաքսի ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Աստղիկ Սարգսյանի հետ, ով խոսեց քննադատական մտածողության կարևորության մասին:
🎯Տիկին Սարգսյանը նշեց մարքեթոլոգների ստեղծագործ և վերլուծական մտածողության, տվյալների հիման վրա որոշումներ կայացնելու կարողության և շուկայի փոփոխվող միտումներին հարմարվելու կարևորությունը: 📈Բացի այդ, հանդիպմանը քննարկվեցին նաև այն չափանիշները, որոնց պետք է հետևեն տվյալ ոլորտի առաջնորդները։
Սա հիանալի հնարավորություն էր մեր ուսանողների համար ձեռք բերելու արժեքավոր գիտելիքներ, որոնք կօգնեն նրանց հաջողության հասնելու իրենց հետագա կարիերայում:
🤝Շնորհակալություն Galaxy Group-ին այս արդյունավետ հանդիպման համար:
🎯#Մարքեթինգի ֆակուլտետի մեր ուսանողները վերջերս հնարավորություն ունեցան հանդիպելու SayNine ընկերության ներկայացուցիչների հետ «Անհատական և մասնագիտական նախագիծ» դասի շրջանակում։ Ընկերության աշխատակիցներ Սյուզաննա Սարգսյանն ու Սյուզաննա Ղազարյանը խոսեցին #SEO մարտավարությունների, բիզնեսի տեսանելիությունը համացանցում բարձրացնելու, ինչպես նաև սոցիալական կապեր հաստատելու գործում LinkedIn-ի կարևորության մասին:
👩‍🎓👨‍🎓Ի դեպ, հարկ է նշել, որ #SayNine ընկերության աշխատակիցների մոտ 52% - ը, այդ թվում նաև գլխավոր տնօրեն Գեորգի Մամաջանյանը, մեր շրջանավարտներն են:
📈Ուրախ ենք տեսնել, որ մեր շրջանավարտներն իրենց ներդրումն ունեն թվային մարքեթինգի ոլորտում և 🇦🇲 նպաստում են #Հայաստանում բիզնեսի հաջողությանը:
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը մեկնարկում է ֆրանկոֆոն առաջնորդ ուսանողների ակումբների (CLEF) ցանցի մասնակի ընդլայնման համար հայտերի ընդունումը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև (ֆրանսերենով)` https://www.auf.org/nouvelles/appels-a-candidatures/appel-candidatures-elargissement-du-reseau-clubs-leaders-etudiants-francophones/
📣ՀՖՀՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում #Էրազմուս+ շարժունության կրթաթոշակների համար (4-րդ կուրս/Licence 3):

❗️➡️Մրցույթը վերաբերում է #իրավագիտության, #կառավարման և #մարքեթինգի ֆակուլտետների ուսանողներին:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2023թ․ մայիսի 26՝ ժամը 17:00:

Մանրամասները ⬇️
https://ufar.am/events/inside/239
📌ՀՖՀՀ-ն ներկայացնող Սվետլանա Մկրտչյանը, Տաթևիկ Ղազարյանն ու Լուիզա Մելքումյանը (մենթոր՝ Փերի Միքայելյան) անցան 2023թ. Հաագայի միջբուհական բանավեճ-մրցույթի ¼ եզրափակիչ։
➡️Այսօր՝ ժամը 18։00-ին, մեր թիմը կմրցի 🇨🇦 #Կանադայի Մանիտոբայի համալսարանի դեմ։
Հանդիպմանը առցանց կարող եք հետևել հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=DfnwMGLuVsc
💙🇦🇲Մաղթենք հաջողություն #ուֆառցիներին։
📢Սիրելի՛ դիմորդ,
ՀՖՀՀ-ի բակալավրիատի ընդունելության հայտը կարող ես ներկայացնել մայիսի 15-ից մինչև հունիսի 4-ը ներառյալ։
🌐❗️Հայտերը կընդունենք միայն #առցանց տարբերակով➡️
https://bureau.ufar.am
📌Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դիմելու մանրամասների համար
https://ufar.am/admission/bachelors
❗️❗️Վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն ընդունվի։
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի 4-րդ կուրսի ուսանողուհի Մերի Պողոսյանը մեզ հետ կիսվել է Ֆրանսիայի #Լիոն քաղաքի Inetum France ընկերությունում իրականացրած իր մասնագիտական պրակտիկայի գեղեցիկ պահերով։🎞⬇️
https://www.youtube.com/watch?v=ptHXE6F0nxg
📌Հիշեցնենք, որ այս տարի #ՀՖՀՀ-ի ավելի քան 70 ուսանող յոթշաբաթյա ուսումնական պրակտիկա է անցել 🇧🇪Բրյուսելում, 🇫🇷Փարիզում, Լիոնում, Գրենոբլում, Մարսելում, Թուլուզում և Նիցցայում: