Solerup
66 subscribers
47 photos
28 links
Կայքերի պատրաստում և ժամանակակից վեբ լուծումներ Ձեր բիզնեսի համար։ Դիմե՛ք հիմա
Download Telegram
Ի՞նչ, ե՞րբ, ինչի՞ համար… Մեկ ամիս անց…

Threads-ը (հայերեն` Թելեր) սոց. ցանց է, որը նախատեսված է կարճ գրառումների, նկար/վիդեոների հրապարակման և ուրիշների հրապարակումներով կիսվելու համար:

Ստեղծումից գրեթե մեկ ամիս անց այն հասցրել է փորձարկել ավելի քան 100 միլիոն մարդ📈

Սակայն այս թիվը խիստ հարաբերական է, քանի որ հարթակում գրանցվելու համար հարկավոր չէ ինչ-որ տեղեկություն լրացնել, այլ` ընդամենը համաձայնել Instagram-ի օգտահաշիվը կցելու պայմանին:
Գրանցման այս հեշտացված գործընթացի հետ մեկտեղ Threads-ի օգտահաշիվ ջնջելը բավական ռիսկային քայլ է, քանի որ այդպիսով ջնջվում է նաև կից Instagram-ի հաշիվը☹️

Անկախ նրանից, որ հավելվածը չափազանց նման է Twitter-ին X-ին, և Իլոն Մասկը սպառնացել էր դատի տալ Meta-ին կրկնօրինակման համար, դեռ որևէ դատական գործընթաց չի սկսվել:

Հեռ.՝ 077 195973
Էլ. հասցե՝ contact@solerup.com
Կայք՝ solerup.com
Պատվիրե՛ք կայք Ձեր բիզնեսի համար և ձեռք բերեք բազմաթիվ նոր հաճախորդներ` դառնալով հասանելի հազարավոր մարդկանց🌐

Դե, էլ ինչի՞ն եք սպասում: Շտապե՛ք ունենալ Ձեր կայքը հիմա⤵️

Հեռ.՝ 077 195973
Էլ. հասցե՝ contact@solerup.com
Կայք՝ solerup.com
Disclaimer: Արհեստական բանականությունը չի վերացնում մարդկությանը‼️

Արհեստական բանականությունը (ԱԲ), ինչ խոսք, հզոր գաղափար է, սակայն միաժամանակ բավական չափազանցված:

Այն չի ուզում ոչնչացնել մոլորակը, չի ուզում վերացնել մարդկությանը և նույնիսկ չի ուզում մարդկանց ստրուկ դարձնել: Չի ուզում նախ` որովեհետև չունի հնարավորություն և հետո` գնտվում է մարդկանց վերահսկողության տակ: Դեռ🤫

ԱԲ-ն մարդ չէ, ռոբոտ չէ, նյութ չէ: Այն ընդհամենը տերմին է, որով նկարագրվում են բոլոր այն ալգորիթմները, որոնք կարողանում են «մտածել»: Այսինքն` կարողանում են, իրենց նախապես տրված մեծաթիվ տվյալների վրա հիմնվելով, ինչ-որ գործողություն կատարել (տեքստ/նկար գեներացնել, կանխատեսում անել, հարցերի պատասխանել և այլն):

Կարևոր է հիշել, որ այս ամենը ծրագիրը կատարում է միայն ու միայն մեր կողմից նախապես տրամադրած տեղեկատվության հիման վրա🫡

Հեռ.՝ 077 195973
Էլ. հասցե՝ contact@solerup.com
Կայք՝ solerup.com
Այս տարվա դրությամբ համացանցից ակտիվ օգտվողների թիվը կազմում է մոտ 5 միլիարդ, որը մոլորակի բնակչության ավելի քան 60 տոկոսն է:

Կայքի շնորհիվ յուրաքանչյուր բիզնես հասանելի է դառնում ողջ մարդկության կեսից ավելիին։ Իսկ հետևողական աշխատանքի դեպքում, բացի այցելուներից, բիզնեսը գրանցում է նաև ճանաչելիության և հաճախորդների զգալի աճ📈

Հեռ.՝ 077 195973
Էլ. հասցե՝ contact@solerup.com
Կայք՝ solerup.com
Էլ ինչի՞ն եք սպասում🤔
Շտապեք ավելացնել վաճառքները, ձեռք բերել նոր հաճախորդներ ու ներշնչել վստահություն Ձեր բիզնեսի հանդեպ:

Պատվիրե՛ք կայք հիմա⬇️

Հեռ.՝ 077 195973
Էլ. հասցե՝ contact@solerup.com
Կայք՝ solerup.com
Here we go. Again.
‼️ Վերջերս Facebook-ում և Instagram-ում հայտնվել են բազմաթիվ կեղծ (fake) էջեր, որոնք փորձում են գողանալ մարդկանց բանկային տվյալները, կորզել գումար կամ ստանալ հասանելիություն անձնական հաշիվներին:

Հորդորում ենք` ոչ մի դեպքում չհավատալ անհայտ ծագման, կասկածելի օգտահաշիվների կողմից արվող հրապարակումներին և ուղարկվող նամակներին: Դե, եթե իհարկե չեք ուզում կորցնել Ձեր տվյալները:

Հիշե՛ք, որ ՀայՓոստը չի՛ բաժանում ուրիշների ծանրոցները, Գազպրոմը չի՛ նվիրում իր բաժնետոմսերը, իսկ Աֆրիկայում մահամերձ մեծահարուստները չե՛ն կտակում իրենց ունեցվածքը Ձեզ 😕

Ցանկացած անհավանական լավ թվացող երևույթ նախ պետք է ճշտել պատասխանատու կողմի հետ:
Ինչպես անցած տարին ցույց տվեց, արհեստական բանականությունը (ԱԲ) դարձել է մեր կյանքի անբաժան մասը: ԱԲ-ը և մասնավորապես դրա գեներատիվ ուղղվածությունը (Generative AI) կշարունակի իր աճը նաև այս տարի: Սրա հետ մեկտեղ, կան որոշ այլ տեխնոլոգիաներ, որոնք նույնպես ամենայն հավանականությամբ զարգացում կունենան 🧐

Մենք 2024 թվականի համար առանձնացրել ենք 5 հիմնական տեխնոլոգիական ուղղությունները.

1️⃣ Գեներատիվ արհեստական բանականություն (Generative AI)
2️⃣ Լրացված իրականություն / Վիրտուալ իրականություն
3️⃣ Տվյալականացում (Datafication)
4️⃣ Ռոբոտաշինություն
5️⃣ Բիոտեխնոլոգիաներ

Այս ոլորտներից յուրաքանչյուրը բազմաշերտ է և ունի բարդ կառուցվածք: Մենք կխոսենք դրանց մասին առանձին հրապարակումներով 🧩

Մնացե՜ք մեզ հետ:
Էլ ինչի՞ն եք սպասում 🤔
Շտապե՜ք ավելացնել վաճառքները, գրավել նոր հաճախորդներ ու ներշնչել վստահություն Ձեր բիզնեսի հանդեպ:

Պատվիրե՛ք կայք հիմա ⬇️
Հեռ.՝ 077 195973
Բարի գալուստ արհեստական բանականության դարաշրջան, երբ համակարգիչները ոչ միայն մշակում են ինֆորմացիան, այլ նաև ստեղծում այն: Գեներատիվ ԱԲ-ը (Generative AI) տալիս է հնարավորություն սարքերին մարդուն բնորոշ ստեղծարար մոտեցմամբ «արտադրել» բովանդակություն, կլինի դա տեքստ, երաժշտություն, թե` արվեստի գործ 😳
Այս տեխնոլոգիան նախատեսում է վերափոխել ոլորտը` կրեատիվ աշխատանքները ավտոմատացնելու միջոցով:

Արհեստական բանականության գեներատիվ ուղղվածության մեջ չափազանց կարևոր դեր ունեցավ ChatGPT, DALL·E 2, Midjourney AI ու նմանատիպ գործիքների մշակումը 👨‍💻
Ձեր հեռախոսի բազմաթիվ սոց. ցանցերի հավելվածներ պարբերաբար հետևում են Ձեր գտնվելու վայրին, Ձեր տվյալները տրամադրում կողմնակի ծրագրերին ու հաստատում իրենց իրավունքները Ձեր անձնական նկարների վրա, որոնք Դուք հրապարակում եք այդ հարթակներում: Բայց սա արդարացի՞ է: Դե, իրականում այո, քանի որ հենց Դուք եք դա թույլ տալիս 🤫

Հաճախ, երբ մենք գրանցվում ենք որևէ կայքում կամ ներբեռնում հավելված մեր հեռախոսի մեջ, առանց անգամ ուշադրություն դարձնելու՝ մենք համաձայնում ենք դրանց օգտագործման կանոններին ու պայմաններին, որոնք կարող են որոշ դեպքերում շաաատ վատ հետևանքներ ունենալ:

‼️ Միշտ հիշե’ք, նվազագույնը ուսումասիրել այն հարթակների կրճատ օգտագործման կանոններին ու պայմաններն, որոնք պատրաստվում եք օգտագործել:
Մի պահ մոռացեք մեր իրականությունը և մուտք գործեք ընդլայնված իրականության (AR) և վիրտուալ իրականության (VR) հրաշքների աշխարհ 🪄
AR-ը մեզ շրջապատող միջավայրին ավելացնում է թվային համալրումներ, իսկ VR-ը ձեր տոմսն է դեպի բոլորովին այլ տիեզերք, որը թույլ է տալիս հայտնվել ցանկացած վայրում` Էվերեստի 🏔️ գագաթից մինչև օվկիանոսի խորքերը 🌊

Սակայն խոսքը միայն խաղերի մասին չէ. AR-ը և VR-ը նման են կրթության, առողջապահության և շատ այլ ոլորտների սուպերհերոսների:

Իսկ վերջերս թողարկված Apple Vision Pro ակնոցները կտրուկ բարձրացրեցին AR և VR տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունն ու դրանց տարածումը 🚀
Դեռ չունե՞ք կայք: Ձեռք բերեք ժամանակակից և ֆունկցիոնալ կայք, որը կօգնի ավելացնել վաճառքները` հաղորդելով վստահություն Ձեր բիզնեսին 😎

Կայքերի հետ կապված խորհրդատվությունն իհարկե տրամադրում ենք անվճար:

Պատվիրե՛ք Ձեր կայքը հիմա ⬇️
Հեռ.՝ 077 195973
Մեր օրերում տվյալականացումը (datafication) տեխնոլոգիայի արագ զարգացող ճյուղ է և կարևորագույն գործիք` բիզնեսի համար: Դրա շնորհիվ կազմակերպությունները վերափոխում են չմշակված ինֆորմացիան այնպես, որ այն հնարավոր լինի օգտագործել տարատեսակ խնդիրներ լուծելու համար 🎯

Կարճ ասած, տվյալականացումն օգտագործվում է հաճախորդների քայլերը կանխատեսելու, մատակարարման ցանցերի օպտիմալացման, խորը որոշումներ կայացնելու և շատ ուրիշ նպատակներով 📈
Դուք ռոբոտ չե՞ք: Հարց, որի պատասխանը մոտ ապագայում այդքան էլ հստակ չի լինի 🤖

Ռոբոտաշինությունը զարգանում է արագորեն` շատ մարդկանց պատճառելով մտահոգվելու առիթ: Իհարկե, մեծ մասամբ սա ուղղակի ռոբոտների հետ կապված ֆիլմերի ազդեցությունն է 🎬
Այսօր ստեղծվող մեքենաները նախատեսված են մեզ օգնելու համար. գործարաններում ծանր աշխատանք անելուց մինչև առողջապահական հարցերում աջակցություն ցույց տալը: Ներկայումս արդեն կան տարատեսակ ռոբոտներ, ինչպիսիք են առանց վարորդ ավտոմեքենաները, տիեզերք ուղարկված «խելացի» սարքավորումները, ավտոմատացված արդյունաբերական մեքենաները և այլն:

Անշուշտ, կան ռիսկեր, որ ամեն ինչ դուրս կգա վերահսկողությունից, ու կիբորգները կգրավեն աշխարհը: Բայց, մարդկանց կողմից պատճառվող վնասների հետ համեմատած, ռոբոտները բավական անվտանգ են թվում 🫢
- reCAPTCHA-ում լուսացույցները հայտնաբերելու ունակությունը 😁
1900-ականներից սկսած, բիոտեխնոլոգիաների ոլորտը համարվել է բնական ու համակարգչային գիտությունների խառնուրդ, որը միտված է կենդանի օրգանիզմների կյանքի բարելավմանը: Վերջերս, մասնավորապես COVID-19-ով պայմանավորված 🦠, ոլորտը կտրուկ աճ արձանագրեց:

Որոշ բիոտեխնոլոգիաների նախատիպեր մեծ ճանաչում են ստացել հայտնի գիտաֆանտաստիկ ֆիլմերից 🎥 Դրանցից ամենաճանաչվածներից է կլոնավորումը` օրգանիզմի լիարժեք կրկնօրինակը ստանալու գործընթացը: Տարածված է նաև գենի ձևափոխության տեխնոլոգիայի գաղափարը, որը, ըստ էության, վերջ կտա գենետիկ հիվանդություններին: Եվ իհարկե, սննդամթերքի պակասը թեթևացնելու հարցում կարևոր դեր կունենա վնասատուներից պաշտպանված բույսերի ու պտուղների մշակումը:
Կայքերի պատրաստում և ժամանակակից լուծումներ` նախատեսված հենց Ձեր բիզնեսի համար 🌐

Շտապե՛ք դիմել հիմա ⬇️
077 195973
Այստեղ պատասխանը հստակ «ՈՉ» է: Լոգոն նման է բրենդի մի մասնիկի, բայց կան շատ այլ բաներ, որոնք հնարավոր է վրիպեն առաջին հայացքից 🧩

Մտածեք բրենդի մասին` որպես մի պատմություն կամ մի գիրք. լոգոն դրա կազմն է միայն 😉 Օգտագործվող գույները, ձայնը, փոխանցվող տրամադրությունը միասին ստեղծում են դրա բովանդակությունը: Բրենդը ձևավորում է հիշվող տպավորություններ և էմոցիոնալ կապ մարդկանց հետ:

Եթե ունեք լոգո, արդեն իսկ ճիշտ ուղղու վրա եք, բայց պետք է շարունակաբար ավելացնել գրքի էջերը: Վերածեք Ձեր բիզնեսը կարդալու համար հետաքրքիր պատմության 🌟
Մտածում եք, թե ի՞նչ իմաստ ունի բիզնեսը համացանցում հաստատելը 🤔

Առցանց ներկայացվածությունը ցանկացած գործունեության համար հանդիսանում է լսարանի հետ կապող օղակ և հաճախորդների քանակն ավելացնելու միջոց 📈

Կայքը լիովին արտահայտում է բրենդի պատմությունը և տալիս հնարավորություն ներկայացնելու դրա ապրանքների կամ ծառայությունների «փայլը»

Եվ վերջապես, որակյաթ կայքը բիզնեսը դարձնում է հասանելի 24/7 🕑 Խնայելով միջոցներ` այն շարունակաբար ձևավորում է հիշվող տպավորություններ:

Շտապե՜ք հաստատել Ձեր բիզնեսի ներկայությունը համացանցում: