Frontline Youth Network
107 subscribers
31 photos
12 videos
1 file
29 links
FYN aims to connect and empower rural youth to become leaders and advocate for their rights
🌐www.frontlineyouth.net
Download Telegram
Շաբաթ օրն ավելի հետաքրքիր ու պրոդուկտիվ անցկացնելու համար արի' LOFT 💜

Սեպտեմբերի 3-ին, ժ 12:00-ին, FYN-ը հրավիրում է LOFT-ի «Սպիտակ» սրահ` մասնակցելու ֆորմատով եզակի միջոցառման։

«Ապագան մենք ենք, բայց մենք հիմա այստեղ ենք» ծրագրի շրջանակներում պատրաստելու ենք կոլաժներ:

Իսկ թե ի՞նչ կոլաժներ տեսեք՝ այստեղ:

Իսկ ի՞նչ է պետք ունենալ Ձեզ հետ՝
• կոլաժի համար միտք
• լավ տրամադրություն՝ կրկնակի չափաբաժնով
 
Տեղերը սահմանափակ են: Գրանցվեք մինչև սեպտեմբերի 2-ը՝ այստեղ 💜
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այսօր նոյեմբերի 25-ն է։ Մենկարկում է «Ընդդեմ գենդերային բռնության
ակտիվիզմի 16-օրյակը»:

Ակտիվիզմի 16-օրյակը համաշխարհային շարժում է, որն արձագանքում է տարեցտարի աշխարհում թափ առնող գենդերային հիմքով բռնության հիմնահարցին

Արշավը մեկնարկում է նոյեմբերի 25-ին, որը համարվում է կանանց նկատմամբ ուղղակի բռնության վերացման միջազգային օրը, և ավարտվում է դեկտեմբերի 10-ին, որը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Գենդերային հիմքով բռնության դեմ պայքարի 16 օրյակի շրջանակներում դուք ևս կարող եք միանալ արշավին և բարձրաձայնել հիմնախնդրի մասին ձեր համայնքներում:
Frontline Youth Network is urgently alarming about the emergency situation in Nagorno-Karabakh! We recommend everyone are on high alert to this!

On December 12th, 2022 a group of Azerbaijanis claiming to be environmental activists closed the Lachin Corridor, the only road connecting Nagorno Karabakh (NK) to Armenia, essentially its lifeline with the rest of the world.
As a result, around 120,000 NK Armenians have been left without access to the world, leaving patients in urgent medical conditions unattended, in particular, five patients who need to be urgently transported to Yerevan otherwise the consequences will be irreversible. Furthermore, since December 13th Azerbaijan has also cut the gas supply to NK leaving its already vulnerable population in dire conditions in the middle of cold winter. As a result, since December 14th schools have been closed, significantly affecting NK children's educational rights and the ability of their parents to go to work. This amounts to a genocidal act under Article 2 (C) of the 1948 Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide.

This is not the first time this has happened, a similar situation also transpired in March of this year, when Azerbaijan again cut the gas supply to NK. The group that has closed down the road claim to be environmentalists however, they have already been identified as members of the Azerbaijani armed forces with participants of this state-sponsored, astroturfed protest being identified as military personnel. Additionally, a participant in the protests has been photographed doing the “wolf hand” salute, a gesture popular among supporters of the Gray Wolves, a neonazi organization with strong anti-Armenian sentiments (see the previous link). Meanwhile, the Russian peacekeeping mission is not taking appropriate measures to restore free movement across the corridor, effectively making NK's only lifeline a geopolitical bargaining chip.

Azerbaijani Armed forces constantly threaten the Armenian population of NK to the point where they cannot even organize the fall harvest without being afraid of a sniper fatally wounding them. This is a strategy of the Azerbaijani state to gradually ethnically cleanse the region from its native Armenian population. Uncertainty has become the way of living in NK and as a result of the violence and the never-ending traumatization, the NK population lives in constant fear and anxiety over their future. Their basic human rights are being constantly violated, including the right to health, education, freedom of movement, right to be free from inhumane and degrading treatment, etc. Azerbaijan’s bad-faith, winner-takes-it-all type of negotiations over the region with neighboring Armenia will result in nothing but bloodshed and human suffering.

People who live in unrecognized states deserve human dignity and rights, they deserve your compassion and empathy regardless of their ethnicity or nationality. We call on the international community to pressure Azerbaijan through diplomatic measures to restore free movement along the Lachin Corridor and react appropriately whenever the NK Armenian human rights are being threatened and violated.


🖇️We urge feminists, greens and peace-builders to
▪️routinely check with trusted healthy, media, and authoritative sources to remain informed,
▪️unequivocally condemn this act of greenwashed genocidal policy,
▪️raise pressure on Azerbaijan to stop these continuous and flagrant human rights violations,
▪️spread the message to a wider audience!

We will keep you updated when the situation changes.

For now, we advise you to stay alert.

Take care
Joint Ad Hoc public report on “The Humanitarian Consequences of the Blockade of the Only Road Connecting Artsakh with Armenia and the World"

The report presents the facts which state the fabricated and false nature of the “protests” of the Azerbaijani "environmental activists", and their direct connection with the Azerbaijani government and special services.
Facts on the continuous nature of the violation of the rights of persons are presented in the Report.

The report is based on the analysis of the events that took place on December 12-14, 2022.

For the report go: https://ombuds.am/
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Լեռնային Ղարաբաղի երիտասարդները հավաքվել են «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ՝ արտահայտվելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների և շրջափակման դեմ։

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը փակել է ԼՂ-ն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը (հայտնի է նաև որպես կյանքի ճանապարհ): Մարդիկ բախվում են նոր հումանիտար ճգնաժամ։

Nagorno-Karabakh youth gathered at We Are Our Mountains monument to speak up against human rights violations & blockade by Azerbaijan.

On Dec 12 Azerbaijan closed the sole road connecting NK with the outside world(also known as Road of Life). People face new humanitarian crisis.
Forwarded from Kosakyan
#ԳործԿա
* Անիմատորի ծառայություն
Ծառայության իրականացման ընթացքում ակնկալվում է, որ մասնագետը կամ աշխատանքային խումբը՝
☑️Կծանոթանա հասարակագիտություն առարկայի բովանդակության հիմքով ստեղծված ուսուցչի ձեռնարկին և թիմի հետ քննարկումների ընթացքում կառանձնացնի, ինը թեմաներ կամ կարևոր կետեր, որոնց հիմքով պետք է ստեղծվեն 1,5-3 րոպեանոց ինը հոլովակներ։
☑️Վերոնշյալ բովանդակային հիմքով կստեղծի ինը անիմացիոն հոլովակներ՝ հաշվի առնելով ծրագրում ներգրավված փորձագետների կարծիքները։
☑️Հոլովակները կներյակացվի ծրագրային թիմին, որից հետո անհրաժեշտության դեպքում, որոշակի փոփոխություններ կարվեն։
☑️Հոլովակների մշակման ընթացքում սերտորեն կհամագործակցեն սովորողների համար Peace ON հեռախոսային հավելածի (mobile app) զարգացնող մասնագետի հետ տեխնիկական խորհրտավության համար։

** Պահանջվող որակավորումները
✔️Համապատասխան տեխնիկական կրթություն, հմտություն և/կամ փորձ
✔️Միտքը գեղարվեսատորեն ներկայացնելու և մուլտիմեդիայի տեսքով լուծում տալու կարողություն
✔️Ստեղծագործ և գեղագիտական միտք
✔️Դիզայներական հմտություններ
✔️Համակարգչային հմտություններ
✔️Նմանօրինակ անիմացիոն տեսահոլովակների ստեղծման փորձ և հաջող աշխատանքի նմուշներ
👁‍🗨Մանրամասների և դիմումի կարգի համար այցելեք՝ https://frontlineyouth.net/hy/2023/
⚡️ Ստեղծագործական մրցույթ․ «Վերակառուցվող խաղաղություն»

«Վերակառուցվող խաղաղություն» մրցույթի բովանդակային հենք է հանդիսանում հետազոտությունը՝ արված երիտասարդների շրջանում։ Հետազոտության նպատակն է բացահայտել խաղաղության վերաբերյալ ընկալումներն ու առկա պատմույթը (նարատիվ)։

Մրցույթի նպատակն է օգտագործելով հետազոտության արդյունքները կառուցել վերափոխող (տրանսֆորմատիվ) նարատիվ, որը դրականորեն կազդի խաղաղության վերաբերյալ երիտասարդների և հանրության ընկալման վրա։

Մրցույթի կարող է ներկայացվել՝

🔹Տեքստ՝ չափածո կամ արձակ ստեղծագործություն
🔹Ձայն՝ երաժշտություն կամ պոդքաստ
🔹Տեսանյութ՝ անիմացիա, ռեպորտաժ կամ այլ
🔹Վիզուալ՝ նկար, կտավ, կոլաժ կամ այլ
🔹Այլ միտք

Մրցույթի ընդհանուր բյուջեն՝ 300,000 դրամ։

📆Մրցույթին մասնակության համար խնդրում ենք ուղարկել Ձեր դիմումը և գաղափարը մինչև հունվարի 21-ը։

Մրցույթի հայտարարությանը և պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://frontlineyouth.net/hy/2023/01/04
Ընդունվում են աջակցող թիմի հայտեր ամառային դպրոցի համար

«ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոցը նախատեսված է երիտասարդների համար, որոնք ցանկանում են խորացնել իրենց գիտելիքներն ակտիվիզմի և ջատագովության (շահերի պաշտպանություն) ոլորտում և սովորել բնապահպանություն, մարդու իրավունքներ և խաղաղաշինություն թեմաների մասին։ 

⚡️Աջակից թիմի անդամը պետք է մասնակցի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև դպրոցի ընթացքում իրականացնի կազմակերպչական և/կամ դասընթացավարի աշխատանքներ։ 

⚡️Աջակցող թիմին կարող են միանալ 18-35 տարեկան երիտասարդներ, որոնք փորձ ունեն նմանօրինակ այլ ծրագրերի կազմակերպման և անցկացման։

Մանրամասների համար անցեք հղումով և լրացրեք հայտը մինչև ապրիլի 7-ը՝
frontlineyouth.net
Frontline Youth Network pinned «Ընդունվում են աջակցող թիմի հայտեր ամառային դպրոցի համար «ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոցը նախատեսված է երիտասարդների համար, որոնք ցանկանում են խորացնել իրենց գիտելիքներն ակտիվիզմի և ջատագովության (շահերի պաշտպանություն) ոլորտում և սովորել բնապահպանություն…»
Ոգևորված երիտասարդների վերափոխող ու երբեմն հակասական տեսակետներով ու մտքերով՝ որոշեցինք հարթակ տրամադրել երիտասարդներին, որպեսզի նրանք էլ կիսվեն խաղաղության վերաբերյալ իրենց պատկերացումներով՝ առավել ստեղծագործ ճանապարհով։

💫Հետաքրքիր է հետադարձ հայացք գցել «Վերակառուցվող խաղաղություն» ծրագրի աշխատանքային գործընթացին ու ուսումնասիրել փորձը։ Այն յուրահատուկ էր իր տեսակով, որի ընթացքում մենք խնդիր էինք դրել մեր առջև նախ հասկանալու ներկա միտումները, ապա մարտահրավեր նետելու առկա նարատիվին, որպեսզի այն առավել ներառող, մասնակցային ու արժեքահեն լինի։

🏆Իսկ այժմ ծանոթանանք «Վերակառուցվող խաղաղություն» ստեղծագործական մրցույթի հաղթող երեք մասնակիցների հետ ու կիսվենք նրանց ստեղծագործություններով՝ արձակ, թվային նկարչություն (իլյուստրացիա) և ձայնային ստեղծագործություն (փոդքաստ), որ գրավեցին մեր ուշադրությունը իրենց հետաքրքիր ուղերձներով, հարցադրումներով և ոճով։ Կարևոր է նշել, որ ունենք ոչ պակաս ստեղծագործ այլ մասնակիցներ, որոնց ևս շնորհակալություն ենք հայտնում իրենց ստեղծագործություններով մեզ հետ կիսվելու համար։
Հուսանք դուք ևս կսկսեք մտորել այս թեմաների շուրջ ու անպայման կկիսվեք ձեր մտքերով 💜


[Ամբողջական նյութը՝ frontlineyouth.net]
Frontline Youth Network pinned «Ոգևորված երիտասարդների վերափոխող ու երբեմն հակասական տեսակետներով ու մտքերով՝ որոշեցինք հարթակ տրամադրել երիտասարդներին, որպեսզի նրանք էլ կիսվեն խաղաղության վերաբերյալ իրենց պատկերացումներով՝ առավել ստեղծագործ ճանապարհով։ 💫Հետաքրքիր է հետադարձ հայացք գցել…»
Վերնագիր՝ Խաղաղաշինական կրթություն. ուսուցչի ուսումնաօժանդակ ձեռնարկ
Հեղինակ՝ Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում
ISBN: 978-9939-1-1615-0
Հրապարակված՝ 2023
Էջ՝ 126

Նկարագրություն՝ Խաղաղության մասին կրթության կարևորությունն է նաև ցույց տալ կոնֆլիկտի ազդեցությունը և խաղաղության դերը մարդու փոխհարաբերություններում այլ մարդկանց, հասարակության, պետության և շրջակա միջավայրի հետ, ինչպես նաև ընդգծել խաղաղության փոխհատվող և միջառարկայական կապը մարդու իրավունքների, ժողովրդավարության, քաղաքականության, մշակույթի և այլ կարևոր ուղղությունների հետ։

Սույն ձեռնարկի նպատակն է ուսումնական գործընթացքում աջակցել հասարակագիտական ոլորտի մասնագետներին՝ զինելով խաղաղության ուսումնասիրություններին առնչվող տեսական և գործնական գիտելիքով։


Հասանելի է այստեղ՝ www.frontlineyouth.net
Վերնագիր՝ Կանայք, խաղաղություն և անվտանգություն. կոնֆիլկտազգայուն և գենդերազգայուն ուղեցույց
Հեղինակ՝ Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում
ISBN: 978-9939-1-1616-7
Հրապարակման տարեթիվ՝ 2023
Էջ՝ 110


Նկարագրություն՝ Սույն ձեռնարկը՝ որպես գործնական ուղեցույց կարող է ծառայել սոցաշխատողների, երիտասարդական աշխատողների, հոգեբանների, համայնքային ծառայողների, խաղաղաշինության և կանանց իրավունքների ջատագովների համար։ 
Ձեռնարկի նպատակն է աջակցել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի ըմբռնմանն ու խթանել գենդերազգայուն և կոֆլիկտազգայուն մոտեցումը որոշումների կայացման, իրականացման և գնահատման գործընթացներում։ 

Ձեռնարկը կազմված է ներածական մասից՝ ներառելով տեսական գիտելիք ֆեմինիստական խաղաղաշինության և Կանայք, խաղաղություն, անվտանգություն օրակարգի վերաբերյալ։ Ձեռնարկի հիմնական հատվածը բաղկացած է երկու մասից` համատեքստի ուսումնասիրություն և գործնական մեթոդաբանություն։


Նյութը հայերեն է, հասանելի է՝ frontlineyouth.net
ՍերմանելOFF փոփոխությON ամառային դպրոց (vol 3)․ ընդունվում են հայտեր 💜

Ամառային դպրոցը համախմբում Հայաստանի բոլոր մարզերից 16-22 տարեկան շուրջ 30 երիտասարդների։ Ամառային դպրոցի 5 օրերը հագեցած են տարաբնույթ թեմաների մասին դասընթացներով՝ մատուցված ոչ ֆորմալ կրթության մեթոդով։

Ամառային դպրոցը անցկացվելու է հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում Ապարանում (AlteraLab):

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ մայիսի 25

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքէջում` https://frontlineyouth.net
Դիմելու համար՝ լրացնել հայտը 💜
Դեսպանությանը միանալու համար խնդրում ենք հետևյալ հարցերի պատասխանները ուղարկել front.youthnet@gmail.com էլ. հասցեին մինչև օգոստոսի 10-ը 23:59 💜


Անձնական/կոնտակտային տվյալները տրամադրելուց հետո խնդրում ենք հետևյալ հարցերին անդրադառնալ՝

1 Եթե համագործակցել/ում եք FYN-ի հետ, ապա նշեք, թե երբվանի՞ց և ի՞նչ միջոցառման շրջանակներում։

2 Ո՞րն է Ձեր՝ դեսպանության ծրագրում ընդգրկվելու նպատակը և մոտիվացիան, ներառյալ ակնկալինքերը։

3 Ինչպե՞ս եք տեսնում FYN-ը 5 տարի անց։ Ունե՞ք երազանքներ, որոնք կցանկանայիք FYN-ում իրականացնել, եթե այո, ապա որո՞նք են դրանք։

4 Ի՞նչ թեմատիկ առաջնահերթություններ կսահմանեք Ձեզ համար դեսպանության մանդատի ընթացքում, ի՞նչ նորարարություն կբերեիք կազմակերպության աշխատանքներում։

5 Երաշխավորողի տվյալներ (մարդ, ում հետ աշխատել եք, գործնական առումով առնչվել եք, որ կարող է բնութագրել Ձեր աշխատանքային բնույթը)՝ անուն/ազգանուն, էլ․ հասցե կամ հեռախոս։

Հաջողություն եմ մաղթում 🍀
Մենք փնտրում ենք հմուտ և իր գործը սիրող Կոնտենտի և հաղորդակցման մասնագետի միանալու մեր թիմին 💜

Ընտրված մասնագետն առանցքային դեր կունենա մեր հանրային ներկայացվածությունն ապահովելու հարցում՝ ստեղծելով գրավիչ բովանդակություն և տարածելով մեր կրթական նախաձեռնություններն ու կազմակերպության արժեքները։
Աշխատանքի բնույթը՝ հիբրիդային
Աշխատավարձը՝ մրցակցային
Տևողությունը՝ 4 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)
Մանրամասներն ու դիմելու կարգը՝ www.frontlineyouth.net



[ENG]
Job Vacancy: Communications and Content Specialist
Location: Hybrid
We are seeking a passionate and skilled Communications and Content Specialist to join our team for a period of 4 months, with the possibility of extension. The ideal candidate will play a pivotal role in navigating our online presence, creating engaging content, and promoting our educational initiatives and organizational values. This position offers an exciting opportunity to contribute to our mission and drive meaningful change. Details here 💜


#գործկա #hiring
Երևի նկատել եք, որ լարված իրավիճակներում՝ ներքին անհանգստություն, առօրյա խնդիր, թե սահմանային բախումներ, մեր մտքերը, վարքը ու վերաբերմունքը տարբեր իրողությունների նկատմամբ փոխվում է։ Չափազանց բարդ է կարողանալ կառավարել զգացմունքներն ու շարունակել ռացիոնալ դատել, երբ շարունակական վախի ու անհաստատության մթնոլորտում ես։

Այս գրառումն ուղված է մեր երիտասարդներին, որոնք առավել խոցելի են նման իրավիճակներում՝ հաճախ բավարար ձայնի բացակայությամբ, ազդեցություն չունենալով կամ օգտակար չզգալով պայմանավորված։

📝 Այս 10 կանոններով կփորձենք օգնել ձեզ կառավարել իրավիճակը՝
1. Հոգացե՛ք դիմացինի հույզերի մասին և մի՛ տարածեք ապատեղեկատվություն կամ խուճապ։
2. Մարդկանց էմոցիաները կարող են շատ տարբեր լինել. հարգե՛ք ցանկացած էմոցիա, որ մարդիկ ապրում են ստեղծված իրավիճակում։
3. Պատերազմում կորուստ ունեցած մարդկանց էմոցիոնալ զգայունությունը կարող է ավելի բարձր լինել. օգնե՛ք ձեր կողքին եղած անձանց ազատ արտահայտել այդ էմոցիաները։
4. Թույլ տվեք, որ (արցախա)հայերն արտահայտվեն և փորձե՛ք համբերատար լսել նրանց, նույնիսկ եթե համաձայն չեք հնչած կարծիքի հետ:
5. Հաղորդակցվելիս դրսևորեք ապրումակցում, բառերի ընտրության հարցում եղեք գերուշադիր։ Պատրաստ եղեք, որ հնարավոր է, որոշ քննարկումներ ավելի բարդ ստացվեն, քանի որ դիմացինից առավել շատ էներգիա կարող է խլել որոշ հարցերի շուրջ խոսակցությունը և հուզականան ֆոնը դժվար է լինելու հաղթահարել։
6. Քննարկումներ սկսելուց առաջ հարցրեք, արդյո՞ք դիմացինը պատրաստ է այդ խոսակցությանը կամ արդո՞ք ճիշտ ժամանակ եք ընտրել քննարկումն անելու համար։
7. Աշխատավայրերում կամ ուսումնական հաստատություններում փորձե՛ք չծանրաբեռն(վ)ել, ձեզ ժամանակ տվեք։ Լսե՛ք և խոսե՛ք ձեր ընկերների ու հարազատների հետ, հասկացեք, թե ինչպես են զգում և արդյո՞ք աջակցության կարիք ունեն։
8. Մի՛ կիսվեք մարդկանց ինքնությունը բացահայտող, երեխաների, ինչպես նաև զգայուն նյութերով, հիշե՛ք, որ հնարավոր է, տվյալ անձանց հարազատների համար դա առաջին տեղեկատվության աղբյուրը հանդիսանա։
9. Հետևե՛ք «մի՛ վնասիր» սկզբունքին, եթե չեք կարող օգնել, ապա մի շտապեք միջամտել կամ լուծումներ առաջարկել։
10. Հիշե՛ք, որ պետք է նախ ապահովել ձեր անվտանգությունն ու հոգեբանական առողջությունը, ապա օգնել մյուսներին հաղթահարել իրավիճակը։