UFAR info
574 subscribers
479 photos
2 videos
142 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) Ֆրանսիական Ինստիտուտի հետ hամատեղ մեկնարկում է 📽 #Կինոակումբ, որը նպատակ ունի երիտասարդներին ծանոթացնելու #ֆրանսիական, #ֆրանկոֆոն, ինչպես նաև՝ #հայկական և միջազգային կինոարվեստին։
🇦🇲Կինոակումբն այս տարի նվիրված է սփյուռքի հայ ռեժիսորներին։
🎞Հրավիրում ենք կինոակումբի առաջին թողարկմանը՝ դիտելու Ռոբեր Գեդիկյանի « Մի խելագարի պատմություն » ֆիլմը (🇫🇷 ֆրանսերենով), որին կհաջորդի քննարկում ռեժիսորի հետ։
📌Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին (քննարկումը՝ ժամը 18։15-ին)
ՀՖՀՀ-ի Ա դահլիճ (ՀՀ, ք․ Երևան 0037 Դավիթ Անհաղթի 10):
➡️Գրանցումը պարտադիր է հետևյալ հղմամբ՝ https://forms.office.com/e/zsH8R5pbHw
🌠📯Ֆրանկոֆոնիայի գիշերվա շրջանակում ՀՖՀՀ-ն կազմակերպում է նաև 🎨նկարչության հեքըթոն՝ սիրողական կամ պրոֆեսիոնալ մակարդակի նկարիչների և նկարել սիրող երիտասարդների համար։
🧐Դուք 16-25 տարեկա՞ն եք, սիրողական կամ պրոֆեսիոնալ մակարդակի նկարի՞չ եք, կամ պարզապես սիրում եք նկարե՞լ։
Ուրեմն հրավիրում ենք մասնակցնելու նկարչության #ֆրանկոֆոն հեքըթոնին և 🤩շահելու մրցանակներ։
Մարտի 24-ին՝ ժամը 15։30-20։30, Ֆրանսիական համալսարանի « Ֆրանկոֆոնիայի գիշեր » միջոցառման շրջանակում։
☝️Մասնակցության համար անհրաժեշտ է՝
Գրանցվել մինչև մարտի 21-ը՝ ժամը 23։45, հետևյալ հղմամբ (տեղերը սահմանափակ են)․ 👇 https://forms.office.com/e/1xFnMPvk1F
Ներկայանալ Ձեր նկարչական պարագաներով (մոլբերտ, ներկեր, կտավ)
Ընտրել թեման վիճակահանությամբ
Ներկայացնել աշխատանքը ժյուրիին
🏆Ժյուրիի կողմից ընտրված երեք լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով։
🌠Մարտի 24-ին #ՈՒՖԱՌ-ը կազմակերպել էր «#Ֆրանկոֆոնիայի գիշեր» միջոցառումը, որին մասնակցեցին #ուսանողներ, #դասախոսներ և #ֆրանկոֆոն համայնքի անդամներ՝ նշելու ֆրանկոֆոն լեզվի և մշակույթի հարստությունը: 🏆Երեկոն նշանավորվեց մի շարք մրցույթներով, որոնք ներգրավեցին մեծ թվով մասնակիցների:
📰Le Courrier d'Erevan-ի անդրադարձը (ֆրանսերենով)👇 https://www.courrier.am/fr/saison-de-la-francophonie-2023/nuit-de-la-francophonie-lufar-un-festival-de-culture-et-de
📌Ապրիլի 12-ին տեղի կունենան ⚖️Մարդու իրավունքների վերաբերյալ #ֆրանկոֆոն դատախաղ-մրցույթի բանավոր և եզրափակիչ փուլերը։
➡️Այս մրցույթը կազմակերպել է #ՀՖՀՀ-ն՝ Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանական պալատին կից գործող Մարդու իրավունքների ինստիտուտի, ՀՀ փաստաբանների պալատի և Հայաստանի Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի հետ համագործակցությամբ։
〽️Այս անգամ դատախաղի թեման է « Խոսքի ազատություն և ատելության խոսք »:
🤩🏆Մեզ հուզառատ և հետաքրքիր օր է սպասվում։ Եթե ցանկանում եք որպես հանդիսատես մասնակցել այս միջոցառմանը և աջակցել ձեր ընկերներին, խնդրում ենք գրանցվել ➡️ https://forms.office.com/e/wqdKhYHcGV