UFAR info
574 subscribers
479 photos
2 videos
142 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
#Ուֆառցիները մասնակցեցին Willem C. Vis 2023 մրցույթին.
⚖️Ամիսներ տևած իրավական հետազոտություններից, գրավոր դիրքորոշումներ կազմելուց, դեմ առ դեմ և առցանց հանդիպումներից, գործնական փուլերից հետո ավարտվեց 30-րդ ամենամյա « ՎԻԼԼԵՄ Ս. ՎԻՍ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺ » դատախաղ-մրցույթը, որի նպատակն է խրախուսել միջազգային առևտրային իրավունքի և արբիտրաժի ուսումնասիրությունն ու պրակտիկան:
📈Սա բավականին հետաքրքիր փորձ էր մեր իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Աննա Հովհաննիսյանի (3-րդ կուրս), Էլեն Մարգարյանի (մագիստրատուրա 1-ին կուրս), Լուսինե Հակոբջանյանի (մագիստրատուրա 1-ին կուրս), Ինեսա Զոհրաբյանի (3-րդ կուրս) համար։ Նրանք մրցույթին մասնակցեցին իրենց մենթորներ Էլեոնորա Մկրտչյանի և Լիլիթ Կարապետյանի ուղեկցությամբ։
👩‍💼#ՀՖՀՀ թիմը մրցեց Աբու Դաբիի Նյու Յորք համալսարանի, Գրացի համալսարանի և Թուլուզի և Պանթեոն-Ասասի համալսարանների հետ: