UFAR info
626 subscribers
540 photos
7 videos
158 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
🎅🎩 Փոքրիկ կախարդանք և ջերմություն տոնական այս օրերին...
Դեկտեմբերի 22-ին SPFA Arménie ՀԿ-ն կազմակերպել էր բարեգործական միջոցառում՝ փոքր-ինչ ուրախացնելու Արցախից տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին։ Ավելի քան 100 երեխա և նրանց ծնողները հյուրընկալվել են Բոհեմ թատրոնում, մասնակցել ամանորյա տոնական միջոցառմանը:
ՀՖՀՀ-ն պատիվ է ունեցել իր ներդրումն ունենալու սոցիալական պատասխանատվության այս գեղեցիկ նախաձեռնությունում: Հուսով ենք, որ այն կարողացավ ուրախության և հույսի լույս վառել բոլոր մասնակիցների հոգիներում:
ՀՖՀՀ-ի պատմական գործընկեր և հիմնադիր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը նշում է իր իրավագիտության ֆակուլտետի 150-ամյակը: 🎉
Մեկուկես դար է` այս ֆակուլտետի միջոցով փոխանցվում են իրավաբանական գիտելիքներ և ձևավորվում է լայն աշխարհայացք։ 🌍
Հպարտ ենք, որ մեր ուսանողներն օգտվում են ակադեմիական այս գերազանցությունից և հայկական դիպլոմին զուգահեռ ստանում են նաև ֆրանսիական դիպլոմ հեղինակավոր այս հաստատությունից: https://www.facebook.com/reel/1337584314328442
Շնորհավորում ենք մեր իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Մոնիկա Սահակյանին, ով փայլուն կերպով հաղթահարել է Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարանի՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ համագործակցությամբ կազմակերպած պերճախոսության միջազգային հեղինակավոր մրցույթի առաջին փուլը: 🎤
Այս համաշխարհային մրցույթը համախմբում է տաղանդավոր ճարտասանների աշխարհի բոլոր ծեգերից 🌍՝ ընդգծելով ֆրանսերենի հարստությունն ու հզորությունը։ 🇫🇷
👏 Հպարտանում ենք Մոնիկայով և քաջալերում մրցույթի հետագա ընթացքը պատվով անցնելու համար: 💪🔥
Կանանց իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ՀՖՀՀ-ն հրավիրում է մասնակցելու Մտքի կանայք, գործի կանայք պանելային քննարկման 4-րդ թողարկմանը, որն այս տարի կրում է «Կանայք և առաջնորդությունը. նորարարություն հանուն ապագայի» խորագիրը:
💡👩‍💼Այս անգամ կզրուցենք տարբեր ոլորտներում նորարարությունն առաջնորդող մեր կին շրջանավարտների հետ․ բլոկչեյն, կրիպտոարժույթներ, մարքեթինգ, բիզնես, սոցիալական նախաձեռնություններ, տեխնոլոգիաներ: Նրանք կպատմեն իրենց փորձից, կներկայացնեն մարտահրավերներն ու ապագայի իրենց տեսլականը: 💡💪
📅 Օր՝ մարտի 7, ժամը՝ 19:00
📍 Վայր՝ ՀՖՀՀ, Ա դահլիճ
💬 Լեզուն՝ հայերեն (ֆրանսերեն համաժամանակյա թարգմանությամբ)
🔗Գրանցումը պարտադիր է հետևյալ հղմամբ. https://forms.office.com/e/W5QVSxUeTY
Բանախոսների մասին մանրամասները՝ շուտով։
Եկե՛ք միասին նշանավորենք կանանց ներգրավվածությունն ու հաջողությունը նորարարության ոլորտում:
‼️ ❄️ Ուշադրություն.
Եղանակային պայմաններից ելնելով՝ ՀՖՀՀ-ն վաղը՝ փետրվարի 21-ին, փակ կլինի: Չեղարկված դասերը կլրացվեն առաջիկայում:
Ապահով եղեք:
⚖️ Իրավաբանական խորհրդատվության կարի՞ք ունեք: ՀՖՀՀ-ի իրավաբանական կլինիկայի առաքելությունն է տեղեկացնել Ձեզ Ձեր իրավունքների մասին։
📌 Մարտի 4-ից ՀՖՀՀ-ի իրավաբանական կլինիկայի ուսանող-իրավաբանները փորձառու իրավաբանների հսկողության ներքո կտրամադրեն անվճար իրավաբանական խորհրդատվություն և ուղղորդում։
📍 Որտե՞ղ․ Երևան, Պարույր Սևակի 1 (ԻԱՊԻ)։
Ե՞րբ․ Ամեն երեքշաբթի, ժամը՝ 17:00-19:00:
Առաջին ընդունելություն․ մարտի 4-ին, ժամը՝ 17:00-19:00:   
Գրանցման հղում՝ https://forms.office.com/e/nSnKr7m0kr?origin=lprLink
💬Թեմաներ․ քաղաքացիական և վարչական ոլորտից ցանկացած հարցեր։
ℹ️ Հավելյալ տեղեկատվության համար՝
https://ufar.am/services/clinique-juridique
ՀՖՀՀ-ն արդեն 25 տարեկան է։ 🎉Հետևեք մեզ, որպեսզի բաց չթողնեք 25-ամյակի շրջանակում կազմակերպվող միջոցառումներն ու սպասվող անակնկալները։
📣Դե ինչ, բակալավրի ընդունելության գրանցումն արդեն բաց է․ կարող ես հայտդ ներկայացնել առցանց մինչև մայիսի 31-ը։
👉 https://bureau.ufar.am
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎙️#ufaralumnipodcast Episode 2 - 2016թ. կառավարման շրջանավարտ Հռիփսիմե Վարդանյանի հետ: Ֆինանսական գրագիտություն, մարտահրավերներ, մասնագիտական կողմնորոշում և կարիերա:
👉Ամբողջական տարբերակը դիտեք այստեղ՝ https://youtu.be/CDtuik8cN0g
📣Ուշադրություն. փորձնական քննությունների գրանցման հղումն արդեն հասանելի է մեր կայքում

🔗https://ufar.am/events/inside/381
Media is too big
VIEW IN TELEGRAM
Անվճար իրավաբանական խորհրդատվություն յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 17:00-19:00
ՀՖՀՀ-ի իրավաբանական կլինիկայում
🏫Պարույր Սեւակի 1
📞+37441500149
🔗Գրանցում՝ ufar.am
Շահի՛ր մինչև 500 000 դրամ կրթաթոշակ։
🎉 ՀՖՀՀ-ի 25-ամյակի կապակցությամբ մասնակցի՛ր տեսահոլովակների ստեղծման մեր մրցույթին հետևյալ թեմայով․
«Ի՞նչու ընտրել ՀՖՀՀ-ն»

🎓 Մրցույթը բաց է ՀՖՀՀ-ի բոլոր ուսանողների համար
📅 Ուղարկիր քո տեսահոլովակը մինչև մայիսի 2-ը՝ ժամը 23:45
📲 Մանրամասները՝ այստեղ 👉 https://ufar.am/events/inside/393

🎬 Ստեղծարար միտք, ինքնարտահայտում ու հետաքրքիր մրցակցություն։ Սպասում ենք ձեր հոլովակներին։
📣‼️Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բակալավր այս տարի ևս կարող ես դիմել ներկայացնելով SAT MATH քննության արդյունքներդ։
Անցողիկ միավորներն են 650-800։ Իսկ թե ինչպե՞ս է կատարվում միավորների փոխարկումը, կարդա մեր կայքում։ 🔗https://ufar.am/admission/bachelors
📣 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է France Excellence 2025-2026 կրթաթոշակների դիմումների ընդունելության մեկնարկը։
📚 Կրթաթոշակները վերաբերում են բոլոր մասնագիտություններին և բոլոր կրթական աստիճաններին (բակալավր, մագիստրատուրա, դոկտորանտուրա), ներառյալ անգլերենով ուսուցանվող ծրագրերը։
📝 Հետաքրքրված թեկնածուներին առաջարկում ենք նախ մանրակրկիտ ուսումնասիրել կրթաթոշակների տրամադրման կարգը, և ապա ներբեռնել դիմումի ձևը ➡️ https://bit.ly/3RGqbMA
‼️Դիմումներն ուղարկելու վերջնաժամկետն է մայիսի 18-ը։
25 Years of UFAR – Entering the Era of AI!
🚀 Step into the future with our 2-day Workshop & Hackathon:
“AI for Good: Building Smart Assistants for Everyday Challenges”
🗓 May 30–31 | Yerevan | UFAR
Day 1 – Explore the fundamentals of AI (open to all)
Day 2 – Hackathon: Build your own AI assistant (open to students from Armenian universities)
Free participation | Certificates for full participants
🏆 Top 3 teams will receive awards
Learn more : https://ufar.am/events/inside/401
📅 Register by May 19 via the following link: https://forms.office.com/e/tDsUT1qNuy
In collaboration with the University of Toulouse, IIAP, UEICT, and Synopsys Armenia.