UFAR info
629 subscribers
540 photos
7 videos
158 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎓2 դիպլոմ, դասեր երեկոյան ժամերին, պրակտիկա արտերկրում. ՀՖՀՀ-ի մագիստրատուրայի ընդունելությունն սկսված է։
Մինչև հունվարի 15-ը դիմելու դեպքում կօգտվեք 1-ին կիսամյակի ուսման վարձի 15% զեղչից։

Առաջարկվող ծրագրեր.
Արհեստական բանականությամբ համակարգեր,
Մարքեթինգ և վաճառք,
Ֆինանսներ և վերահսկողություն,
Միջազգային, միջազգային մասնավոր և համեմատական իրավունք։

Մանրամասների և դիմելու համար․ https://ufar.am/admission/masters
🥳🎄Ուրբաթ 13-ը ՈւՖԱՌ-ում մեղմեցինք նախատոնական տրամադրությամբ:

https://www.instagram.com/reel/DDhrHQfsMoT/?igsh=YThzZXJhZ3BwZW5h
🎅🎩 Փոքրիկ կախարդանք և ջերմություն տոնական այս օրերին...
Դեկտեմբերի 22-ին SPFA Arménie ՀԿ-ն կազմակերպել էր բարեգործական միջոցառում՝ փոքր-ինչ ուրախացնելու Արցախից տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին։ Ավելի քան 100 երեխա և նրանց ծնողները հյուրընկալվել են Բոհեմ թատրոնում, մասնակցել ամանորյա տոնական միջոցառմանը:
ՀՖՀՀ-ն պատիվ է ունեցել իր ներդրումն ունենալու սոցիալական պատասխանատվության այս գեղեցիկ նախաձեռնությունում: Հուսով ենք, որ այն կարողացավ ուրախության և հույսի լույս վառել բոլոր մասնակիցների հոգիներում:
ՀՖՀՀ-ի պատմական գործընկեր և հիմնադիր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը նշում է իր իրավագիտության ֆակուլտետի 150-ամյակը: 🎉
Մեկուկես դար է` այս ֆակուլտետի միջոցով փոխանցվում են իրավաբանական գիտելիքներ և ձևավորվում է լայն աշխարհայացք։ 🌍
Հպարտ ենք, որ մեր ուսանողներն օգտվում են ակադեմիական այս գերազանցությունից և հայկական դիպլոմին զուգահեռ ստանում են նաև ֆրանսիական դիպլոմ հեղինակավոր այս հաստատությունից: https://www.facebook.com/reel/1337584314328442