UFAR info
628 subscribers
540 photos
7 videos
158 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
🎊 ՀՖՀՀ-ի իրավագիտության ֆակուլտետը ևս մեկ մեծ ձեռքբերում ունի:

Շնորհավորում ենք փետրվարի 24-25-ը Երևանում առաջին անգամ անցկացված Բրաուն Մոսթեն իրավական խորհրդատվության միջազգային մրցույթի հաղթողներ Նարե Նիկողոսյանին և Լուսինե Վարդանյանին: 🏆🥇
🫶 Շնորհակալ ենք նաև ՀՖՀՀ-ի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Նարե Սմբատյանին արդյունավետ մարզչական աշխատանքի համար:

🇵🇱 Կհանդիպենք 2024 թվականի ապրիլին Լեհաստանում՝ մրցույթի միջազգային փուլին մասնակցության համար։
🇫🇷⬇️
📢Սիրելի՛ դիմորդ,
ՀՖՀՀ-ի բակալավրիատի ընդունելության հայտը կարող ես ներկայացնել մարտի 4-ից ժամը 16։00-ից մինչև հունիսի 2-ը, ժամը՝ 18։00։ 📆
❗️ Հայտերը կընդունենք միայն #առցանց 🌐 տարբերակով 🔗 https://bureau.ufar.am
📑 Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դիմելու մանրամասների համար՝
https://ufar.am/admission/bachelors
‼️Վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն ընդունվի։
📢 Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը գործընկեր համալսարանների հետ համատեղ կազմակերպում է Միջազգային հանրային իրավունքի դպրոց, որի շրջանակում անցկացվելիք թվով երկրորդ դասընթացը տեղի կունենա Հայաստանում ֆրանսիական համալսարանում մարտի 16-ից 17-ին։ Դասընթացի թեման հետևյալն է՝ «Միջազգային մարդասիրական իրավունք և միջազգային հանրային իրավունք»։
📩 Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը մինչև մարտի 8-ը ներառյալ` https://forms.gle/BVu7JbmDUfMxJcwA8:❗️ Հայտը լրացնելու պահանջը չի վերաբերում բոլոր այն դիմորդներին, որոնք առաջին դասընթացից առաջ հստակեցրել են, որ իրենց հայտը վերաբերում է նաև երկրորդ դասընթացին։
➡️ Մանրամասների համար՝ 🔗 https://www.facebook.com/events/433303292375152
🔐 Elevate Your Cybersecurity Defenses! Join the Second Edition of our Advanced Cybersecurity Training Program! 🚀

Embark on a transformative journey with UFAR, in collaboration with Enterprise Incubator Foundation (EIF) and Armenia Peace Initiative (API). 🌐 Our one-month program, led by cybersecurity experts from France, delves deep into security risks, secure development practices, forensic investigation, and network penetration testing techniques.

📅 Program Dates: April 8th - May 3rd
🚨 Application Deadline: March 28th

👉 Don't let your organization be vulnerable to cyber threats! Strengthen your cybersecurity resilience and stay ahead in today's dynamic digital landscape.

🚀 How to Secure Your Spot: Fill out the online registration form https://shorturl.at/hwFH9 Or contact us at ☎️ 010289760 for more details.

📄 For more details, follow the link. 🔗 https://shorturl.at/ajHW3
Together, let's build a safer digital future. 💻

#CybersecurityTraining #SecureYourFuture #UFAR #EIF #API
📱🧠 ՀՖՀՀ-ում ներկայացվել է «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագիրը։
📰Մեդիամաքսի ամբողջական հոդվածը՝ 🔗 https://mediamax.am/am/specialprojects/ufar/54154/

📱🧠 Présentation du programme de Master en Intelligence Artificielle à l’UFAR - Université française en Arménie.

📰 Pour les details ( l'article en 🇦🇲)🔗 https://mediamax.am/am/specialprojects/ufar/54154/
🇫🇷⬇️

🇫🇷 Դեպի Ստրասբուրգ՝ Cassin մրցույթի երկրորդ փուլ:
🤝 Շնորհակալություն Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին մեր երեք իրավաբան ուսանողներին և նրանց մարզիչներին տրամադրած ժամանակի համար, ովքեր այսօր մեկնում են Ֆրանսիա մասնակցելու Cassin մրցույթի 2-րդ փուլին:

💬💼Մեկուկես ժամ տևած ազատ քննարկումներ մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը և դրա սահմաններին, հեղինակային իրավունքին և իրավական հարցերին առնչվող բազմաթիվ այլ թեմաներով:

🫶 Նրանց լավագույնն ենք մաղթում այս մեծ արկածի մյուս փուլի համար:
🧑‍💻Սովորենք մասնագիտական փորձով․

🎊 Շնորհավորում ենք Մարքեթինգի 3-րդ կուրսի ուսանողներին իրենց 🧩ստեղծարարության և «Զանգակ» հրատարակչության ու «Զանգակ» գրախանութների ցանցի հանրային արշավներում ներգրավվածության համար:

🤝Շնորհակալ ենք @ZANGAK Publishing-ին մեր ուսանողների հանդեպ ցուցաբերած վստահության համար։
🌟 Հույզե՜ր, միմիայն դրական հույզեր:
🇫🇷 💙❤️ Ֆրանկոֆոնիայի հիշարժան երեկո․ համերգ, նկարչություն և հրուշակեղենի պատրաստում:
🫶 Շնորհակալություն ֆրանսիական լիցեյի երգչախմբին և բազմազան տաղանդներով օժտված մեր ուսանողներին, ովքեր ուրբաթ երեկոյան ապահովեցին բարձր տրամադրություն ՀՖՀՀ-ում: 🎼🎸Ազնավուրից մինչև Բիզե ու Ժո Դասեն, 🎤 փոփ երգերից մինչև օպերա․ երեկոն լի էր զգացմունքներով ու հույզերով:
🎨 Նկարչության հաքաթոնն իսկական հաճույք էր աչքերի համար․ երեք տաղանդներ, որոնք աչքի ընկան 3 ժամում կատարած իրենց աշխատանքներով:
🥐 Զգայարանների հաճույքն ամբողջական չէր լինի առանց համտեսի հատվածի․ հրուշակեղենի մրցույթն ամբողջական դարձրեց 5 զգայարանների տոնը։
🤝Շնորհակալություն Ֆրանսիայի, Բելգիայի, Սերբիայի և Շվեյցարիայի դեսպանություններին իրենց ներդրման ու ներկայության համար։