UFAR info
626 subscribers
541 photos
8 videos
159 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
‼️Մասնակցության համար գրանցումը պարտադիր է հետևյալ հղմամբ 👉
https://forms.office.com/r/ycwfsDa8wb
Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 20-ը ներառյալ՝ ժ․ 23։45։
Դիմորդների բոլոր հարցերին պատասխանելու և կրթության իրենց ուղին գտնելու հարցում օգնելու համար կազմակերպում ենք «Բաց դռների օրեր» միջոցառումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին և 25-ին ՀՖՀՀ-ում:
👩‍💼👨‍💼ՀՖՀՀ-ի տնօրենությունը, դեկանները, դասախոսները, ուսանողները, շրջանավարտները և վարչական անձնակազմի անդամները ձեզ կներկայացնեն՝
🔹համալսարանը,
🔹կրթական ծրագրերը,
🔹ընդունելության պայմանները,
🔹նախապատրաստական դասընթացը,
🔹մասնագիտական պրակտիկան,
🔹շրջանավարտների աշխատանքի տեղավորման վերաբերյալ տեղեկատվությունը,
🔹ուսանողական կյանքը:
💙Ուրախ կլինենք հանդիպել ձեզ «Բաց դռների օրեր» միջոցառման շրջանակում:
#LaNuitDuDroit
🇦🇲🇫🇷
Մասնակցության համար գրանցման հղումը հասանելի կլինի շուտով։
Անցյալ տարվա հաջողությունից հետո այս տարի՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանում ֆրանսիական համալսարանը կազմակերպում է ⚖️ «Իրավունքի գիշեր» միջոցառման միջազգային երկրորդ թողարկումը։
Այս նախաձեռնությունը ստեղծվել է 2017 թ․-ին 🇫🇷 Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից։
«Իրավունքի գիշեր»-ի հայաստանյան թողարկումը նպատակ ունի ավելի ճանաչելի դարձնել իրավունքը, դրա սկզբունքները և մասնագիտությունները։
🤩Ձեզ սպասվում է հարուստ և հագեցած ծրագիր․ դասախոսություններ, քննարկումներ, ուսանողական բանավեճ-մրցույթ և այլն։
📌Մեկնարկ՝ ժ․ 17։30-ին #ՀՖՀՀ-ում:
Ռումբի մասին կեղծ ահազանգ
Այսօր (14 սեպտեմբերի, 2022թ․) առավոտյան ՀՖՀՀ-ի վարչական անձնակազմին ռումբի առկայության մասին էլ․ նամակով ուղարկված ահազանգին ի պատասխան կատարվել է շենքից տարհանում։ Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից համապատասխան ստուգումներ իրականացնելուց հետո պարզվել է, որ ահազանգը կեղծ էր։ ՀՀ պատկան մարմինները ՀՖՀՀ-ին թույլատրել են վերադառնալ բնականոն աշխատանքին, դասերը նորմալ ձևով վերսկսվել են։
Fausse alerte à la bombe
Suite à une alerte à la bombe reçue par l'administration de l'UFAR par mail ce matin (14 septembre 2022), le bâtiment a été évacué. Après les vérifications d'usage effectuées par la Police et le Ministère des situations d’urgence, il s’est avéré qu’il s’agissait d’une fausse alerte. Les autorités arméniennes ont donné à l’UFAR l’autorisation de reprendre ses activités et les cours ont pu redémarrer normalement.
#ՀՖՀՀ-ի ուսանողներին տրամադրվող սոցիալական օգնության դիմումներն ընդունվում են սեպտեմբերի 15-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։
Մանրամասները 👉https://ufar.am/events/inside/189
📣ՀՖՀՀ-ն նոր ռեկտոր ունի։ Բարձրագույն ուսումնական հաստատության ղեկը ստանձնում է տիկին Սալվա Նակուզին, 🎓 ով Կալիֆորնիայի համալսարանի (Դեյվիս) և Փարիզի Դիդրո համալսարանի շրջանավարտ է:
Ռեկտորի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ⬇️
https://ufar.am/events/inside/190
#LaNuitDuDroit
⚖️ «Իրավունքի գիշեր» միջոցառմանը մասնակցության համար գրանցումը պարտադիր է հետևյալ հղմամբ ⬇️
https://forms.office.com/r/5bhBb66s42
‼️Գրանցման վերջնաժամկետն է հոկտեմբերի 2-ը՝ ժամը 23։45։
📌🌠Միջոցառման ծրագիրը կարող եք տեսնել նկարում։👆
«․․․Մեր տղաների տարբերվող հատկանիշներից մեկն էլ երբեք չընկճվելն է, հզոր կամք ու կարողություն ունենալը․․․», - ՀՖՀՀ իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Հարություն Բաբայանը, ով 44-օրյա պատերազմի մասնակիցներից մեկն է, պատմում է իր վերապրումների, հայ երիտասարդների հայրենասիրության ու նվիրվածության մասին։ https://armtimes.com/hy/article/244937?fbclid=IwAR23YuEQQ9rZ-CSanUOHNeVnH3pLTz685ml7ETzu62rXaM68eqlY8jRyYK8
📣#ՀՖՀՀ-ն հայտարարում է #Աքսելերատոր28 նախագծի մասնակցության դիմումների ընդունելություն բոլոր նրանց համար, 🐌🛹ովքեր ունեն նորարարական գաղափարներ և մոտիվացիա դրանք կյանքի կոչելու համար։
🎯Նախագծի նպատակն է Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման խթանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 16-ը: Դիմել կարող եք անցնելով հետևյալ հղումով ➡️ https://forms.office.com/r/rKzFVHfzxv
➡️📩Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլեկտրոնային հասցեով ` acc28@ufar.am
👏Հայաստանի Սենգորի անվան #ֆրանկոֆոնիայի ամբիոնի (տեղակայված #ՀՖՀՀ-ում) նախագահ և ՀՖՀՀ-ի ռեկտոր Սալվա Նակուզին հոկտեմբերի 12-ին Օտտավայում տեղի ունեցած գլխավոր ասամբլեայի ժամանակ ընտրվել է Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցի փոխնախագահ։
Մանրամասները ➡️ https://ufar.am/events/inside/183
🛹🐌#Աքսելերատոր28 -ի մասնակիցների հերթական հոսքն ավարտելով ծրագիրը սկիզբ դրեց 6 հրաշալի ձեռնարկատիրական նախագծերի։
🥇Առաջին մրցանակ` Galbanessence։ 🌿🌸Նախագիծը նպատակ ունի #Հայաստանում զարգացնելու արոմատիկ եթերայուղերի ոլորտը, մասնավորապես գալբանումի արտադրությունը, որի խեժն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ:
🥈Երկրորդ մրցանակ` InveStart։ 🚀🤝Վերջինս վիրտուալ հարթակ է ստարտափերների և ներդրողների համագործակցության համար և հնարավորություն է տալիս ներդրում փնտրող ստարտափերներին և ստարտափ փնտրող ներդրողներին ունենալու ամենահամապատասխան համագործակցությունը։
🥳Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր հաջողություններ։
👏ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ #ՀՖՀՀ-ում:
📣ՀՖՀՀ-ն 2022թ․ 📌նոյեմբերի 4-ին կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ, որը հանդիպման վայր կդառնա 60-ից ավելի ընկերությունների և տաղանդավոր երիտասարդների համար։
Այս տարի միջոցառումը կանցկացվի նոր ձևաչափով. ընկերություններին հատկացված տաղավարներում կներկայացվեն թափուր աշխատատեղերը, պրակտիկայի և աշխատանքայի հնարավորությունները, բացի այդ՝ ողջ օրվա ընթացքում ընկերությունների ներկայացուցիչների կողմից կանցկացվեն մի շարք մասնագիտական դասընթացներ տարբեր թեմաների շուրջ։
👩‍🎓👏 #ՀՖՀՀ -ն նոր #դոկտոր ունի #կառավարման գիտությունների ոլորտում։ Էլեն Գրիգորյանը ս․թ․ հոկտեմբերի 20-ին Լիոնում պաշտպանեց իր ատենախոսությունը հետևյալ թեմայով․ « Ձեռնարկությունում մեծածավալ տվյալների արդյունավետ կիրառումը հայկական համատեքստում »: 📍Նա մեր առաջին դոկտորանտն է, որն իր թեզը պաշտպանել է առերես՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում։

☝️Էլենը ներկայումս աշխատում է որպես հետազոտող դասախոս ՀՖՀՀ-ում և շարունակում է իր գիտական գործունեությունը Հայաստանում և Ֆրանսիայում։
🥳Ջերմորեն շնորհավորում ենք Էլեն Գրիգորյանին։

#ufariennes #Հայաստանումֆրանսիականհամալսարան #FrenchUniversityinArmenia #universitéfrançaiseenarménie #doctorat #enseignement #highereducation #armenia #france #BigData