UFAR info
628 subscribers
540 photos
7 videos
158 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
🎯#Մարքեթինգի ֆակուլտետի մեր ուսանողները վերջերս հնարավորություն ունեցան հանդիպելու SayNine ընկերության ներկայացուցիչների հետ «Անհատական և մասնագիտական նախագիծ» դասի շրջանակում։ Ընկերության աշխատակիցներ Սյուզաննա Սարգսյանն ու Սյուզաննա Ղազարյանը խոսեցին #SEO մարտավարությունների, բիզնեսի տեսանելիությունը համացանցում բարձրացնելու, ինչպես նաև սոցիալական կապեր հաստատելու գործում LinkedIn-ի կարևորության մասին:
👩‍🎓👨‍🎓Ի դեպ, հարկ է նշել, որ #SayNine ընկերության աշխատակիցների մոտ 52% - ը, այդ թվում նաև գլխավոր տնօրեն Գեորգի Մամաջանյանը, մեր շրջանավարտներն են:
📈Ուրախ ենք տեսնել, որ մեր շրջանավարտներն իրենց ներդրումն ունեն թվային մարքեթինգի ոլորտում և 🇦🇲 նպաստում են #Հայաստանում բիզնեսի հաջողությանը:
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը մեկնարկում է ֆրանկոֆոն առաջնորդ ուսանողների ակումբների (CLEF) ցանցի մասնակի ընդլայնման համար հայտերի ընդունումը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև (ֆրանսերենով)` https://www.auf.org/nouvelles/appels-a-candidatures/appel-candidatures-elargissement-du-reseau-clubs-leaders-etudiants-francophones/
📣ՀՖՀՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում #Էրազմուս+ շարժունության կրթաթոշակների համար (4-րդ կուրս/Licence 3):

❗️➡️Մրցույթը վերաբերում է #իրավագիտության, #կառավարման և #մարքեթինգի ֆակուլտետների ուսանողներին:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2023թ․ մայիսի 26՝ ժամը 17:00:

Մանրամասները ⬇️
https://ufar.am/events/inside/239
📌ՀՖՀՀ-ն ներկայացնող Սվետլանա Մկրտչյանը, Տաթևիկ Ղազարյանն ու Լուիզա Մելքումյանը (մենթոր՝ Փերի Միքայելյան) անցան 2023թ. Հաագայի միջբուհական բանավեճ-մրցույթի ¼ եզրափակիչ։
➡️Այսօր՝ ժամը 18։00-ին, մեր թիմը կմրցի 🇨🇦 #Կանադայի Մանիտոբայի համալսարանի դեմ։
Հանդիպմանը առցանց կարող եք հետևել հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=DfnwMGLuVsc
💙🇦🇲Մաղթենք հաջողություն #ուֆառցիներին։
📢Սիրելի՛ դիմորդ,
ՀՖՀՀ-ի բակալավրիատի ընդունելության հայտը կարող ես ներկայացնել մայիսի 15-ից մինչև հունիսի 4-ը ներառյալ։
🌐❗️Հայտերը կընդունենք միայն #առցանց տարբերակով➡️
https://bureau.ufar.am
📌Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դիմելու մանրամասների համար
https://ufar.am/admission/bachelors
❗️❗️Վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն ընդունվի։
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի 4-րդ կուրսի ուսանողուհի Մերի Պողոսյանը մեզ հետ կիսվել է Ֆրանսիայի #Լիոն քաղաքի Inetum France ընկերությունում իրականացրած իր մասնագիտական պրակտիկայի գեղեցիկ պահերով։🎞⬇️
https://www.youtube.com/watch?v=ptHXE6F0nxg
📌Հիշեցնենք, որ այս տարի #ՀՖՀՀ-ի ավելի քան 70 ուսանող յոթշաբաթյա ուսումնական պրակտիկա է անցել 🇧🇪Բրյուսելում, 🇫🇷Փարիզում, Լիոնում, Գրենոբլում, Մարսելում, Թուլուզում և Նիցցայում:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
#ընդունելություն2023 #դիմորդ
🤔Գիտեի՞ք, որ այն դիմորդները, որոնք ունեն
🇫🇷 #ֆրանսերենի իմացության վկայական՝ 𝗗𝗘𝗟𝗙 𝗕𝟭 𝗧𝗼𝘂𝘁 𝗣𝘂𝗯𝗹𝗶𝗰
կամ𝗗𝗘𝗟𝗙 𝗝𝘂𝗻𝗶𝗼𝗿 𝗕𝟭,
🇬🇧 #անգլերենի իմացության 𝗜𝗘𝗟𝗧𝗦 𝗔𝗰𝗮𝗱𝗲𝗺𝗶𝗰, 𝗧𝗢𝗘𝗙𝗟, 𝗖𝗮𝗺𝗯𝗿𝗶𝗱𝗴𝗲 𝗔𝘀𝘀𝗲𝘀𝘀𝗺𝗲𝗻𝘁 𝗘𝗻𝗴𝗹𝗶𝘀𝗵 𝗙𝗖𝗘, 𝗕𝗘𝗖 𝗩𝗮𝗻𝘁𝗮𝗴𝗲, 𝗕𝗘𝗖 𝗛𝗶𝗴𝗵𝗲𝗿, 𝗖𝗔𝗘, 𝗖𝗣𝗘
վկայականներ,
🇩🇪 #գերմաներնի իմացության 𝗚𝗢𝗘𝗧𝗛𝗘-𝗭𝗘𝗥𝗧𝗜𝗙𝗜𝗞𝗔𝗧 𝗕𝟭, 𝗧𝗘𝗟𝗖 𝗗𝗲𝘂𝘁𝘀𝗰𝗵 𝗕𝟭, 𝗗𝗦𝗗 𝟭, 𝗗𝗦𝗗 𝗜 𝗣𝗥𝗢, 𝗧𝗲𝘀𝘁 𝗗𝗮𝗙 (𝗧𝗗𝗡 𝟰) վկայականներ
հնարավորություն ունեն հեշտացված կարգով՝ առանց օտար լեզվի քննության, ընդունվելու #ՀՖՀՀ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր ընդունելության կանոնակարգում ➡️ https://ufar.am/admission/bachelors
📣ՀԻՇԵՑՈՒՄ. 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում #Էրազմուս+ շարժունության կրթաթոշակների համար (4-րդ կուրս/Licence 3) դիմելու վերջնաժամկետը մայիսի 26ն է՝ ժամը 17:00:
❗️➡️Մրցույթը վերաբերում է #իրավագիտության, #կառավարման և #մարքեթինգի ֆակուլտետների ուսանողներին:
Մանրամասները ⬇️
https://ufar.am/events/inside/239
🤝#ՀՖՀՀ–ն այսուհետ CaseKey Academy ցանցի անդամ է․
✍️«Նեյշն 2․0» կրթական ՀԿ-ի նախագահ Արշակ Կարապետյանը և ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին համագործակցության պայմանագիր են ստորագրել։
📈Այս համագործակցությունը մեծապես օգուտ կբերի ուսանողներին և ավելի կհարստացնի նրանց կրթական փորձը ՀՖՀՀ-ում:
Մանրամասները⬇️ https://ufar.am/events/inside/240
📢🇦🇲ՀՖՀՀ-ում (#Հայաստան) և 🇫🇷 ֆրանսիական համալսարանում (#Ֆրանսիա) ասպիրանտուրայի ուսումնառության կրթաթոշակ՝ տրամադրված #Սոֆթկոնստրակտ ընկերության կողմից։
📈Միացե՛ք մեր #հետազոտական թիմին՝ կառուցելու վաղվա տեխնոլոգիական աշխարհը Հայաստանում:
📊Մասնագիտություն՝ Տնտեսագիտություն
Գիտական ուղղություններ՝
🔹Մեքենայականուսուցման (Machine Learning) մեթոդները կառավարումում և/կամ ֆինանսներում:
🔹Արհեստական բանականության և տվյալների պեղման մեթոդների կիրառությունները մարքեթինգում:
🗓Տևողությունը՝ 3 տարի՝ 2023թ.-ի սեպտեմբերից սկսած
🇫🇷 Ատենախոսության գրելու և պաշտպանության լեզուն՝ ֆրանսերեն
📌Ուսուցման վայրը՝ #ՀՖՀՀ, #Հայաստան
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 5-ն է։
Մանրամասները ➡️https://ufar.am/events/inside/227
Media is too big
VIEW IN TELEGRAM
#ՀՖՀՀ #մագիստրատուրայի ընդունելություն 2023-2024․ 🎓Բակալավրիատը Ձեզ երաշխավորում է աշխատանք, մագիստրատուրան՝ կարիերա : 🔹️Երկու պետական դիպլոմ 🔹️Erasmus+ միջազգային շարժունություն 🔹️Պրակտիկա արտերկրում 🔹️Դասեր երեկոյան ժամերին 🔹️Նախապատրաստական դասընթացներ 🔹️Կրթաթոշակներ Ծանոթացե՛ք ՀՖՀՀ-ի մագիստրոսական ծրագրերին և հնարավորություններին մեր կայքում 👉 https://ufar.am/admission/masters
ՀՖՀՀ-ն 🇨🇭 Ցյուրիխի համալսարանի Եվրոպական ինստիտուտի (EIZ) հետ համատեղ կազմակերպում է ինտենսիվ ամառային դասընթաց եվրոպական ինտեգրման մասին։
Այս շրջանակում նախատեսվում է նաև բացառիկ դասախոսություն՝ 🇬🇧🇦🇲 անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։
«ԵՄ-ին անդամակցելու այլընտրանքներ՝ Շվեյցարիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների օրինակը » խորագիրը կրող դասախոսությունը կվարի 👨‍💼 Ցյուրիխի համալսարանի Եվրոպական ինստիտուտի տնօրեն դոկտոր պրոֆեսոր Անդրեաս Քելլերհալսը։
Դասախոսությունն իր ներկայությամբ կպատվի Հայաստանում Շվեյցարիայի դեսպան պարոն Լուկաս Ռոզենկրանցը և հանդես կգա ներածական խոսքով։
🗓Հունիսի 26-ին՝ ժամը 18։30-ին,
📍ՀՖՀՀ-ի Ա դահլիճ
😉Եթե թեման ձեզ հետաքրքրում է, գրանցվե՛ք հետևյալ հղմամբ․ Տեղերը սահմանափակ են ➡️ https://forms.office.com/e/11vkCjXPrY
🤝Հայաստանում ֆրանսիական համալսարանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2021 թվականի նոյեմբերի 29-ին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում ծառայություն ստացող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մի խումբ երեխաներ հնարավորություն կունենան անվճար հիմունքներով մասնակցել համալսարանի նախապատրաստական դասընթացներին՝ Հայաստանում ֆրանսիական համալսարան ընդունվելու նպատակով։ Մանրամասները 👉 https://ufar.am/events/inside/241
📣📌Ուշադրություն.
ՀՖՀՀ–ի 2023թ․-ի բակալավրիատի ընդունելության հայտերն ընդունվելու են մինչև հունիսի 7-ը 👉 https://ufar.am/admission/bachelors
📢Բաց դռների օր․ մագիստրատուրա ՀՖՀՀ–ում։ 🗓Հունիսի 12-ին՝ ժամը 19։00,📍ՀՖՀՀ:
💼Եթե բակալավրիատը Ձեզ երաշխավորում է աշխատանք, 📈ապա մագիստրատուրան երաշխավորում է կարիերա։

📌ՀՖՀՀ մագիստրոսական ծրագիրը հնարավորություն է տալիս.
Ստանալու երկու դիպլոմ
մասնակցելու Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի
պրակտիկա անցնելու արտերկրում
համատեղելու աշխատանքը և ուսումը, քանի որ դասերը կազմակերպվում են երեկոյան
մասնակցելու լեզուների և մասնագիտական նախապատրաստական դասընթացներից
օգտվելու կրթաթոշակներից
շարունակելու կրթությունը ֆրանսիական դոկտորանտուրայում։🎓
Եկեք հանդիպելու ՀՖՀՀ թիմին անմիջական մթնոլորտում և հղելու ձեր հարցերը։ Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղմամբ ➡️ https://forms.office.com/e/vSPcbCT0sV
ՀՖՀՀ–ում տեղի ունեցավ Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակների հանձնման հուզիչ արարողությունը, որը կազմակերպել էր « Շանթ-Դելտա Նավոյան Բարեգործական Հիմնադրամը համալսարանի հետ համագործակցաբար։
Շանթի ծնողները՝ Գուրգեն և Էլեն Նավոյանները, նշեցին իրենց համար այս մրցանակի հիմքում դրված գաղափարների կարևորությունը՝ մեկ անգամ ևս հիշեցնելով ծրագրի նշանաբանը․ « Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք »։
Հիշեցնենք, որ այս կրթամրցանակի ծրագիրը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ՀՖՀՀ-ի ուսանող Շանթ Նավոյանի և պատերազմում զոհված մյուս բոլոր ուսանողների լուսավոր հիշատակին։
Մանրամասները ➡️ https://ufar.am/events/inside/244