UFAR info
626 subscribers
541 photos
8 videos
159 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
🎤Երգ, 🎨 նկարչություն, 👨‍🍳խոհարարություն, 🇫🇷 ֆրանկոֆոն մշակույթ․ մարտի 24-ին ՀՖՀՀ-ն տոնում էր ֆրանկոֆոնիան իր բոլոր դրսևորումներով։
🌠Ֆրանկոֆոնները և ֆրանկոֆիլները՝ ուսանողներ, դասախոսներ, հյուրեր եկել էին միասին ուրախ երեկո անցկացնելու ֆրանկոֆոնիայի արժեքների շուրջ։
Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան տիկին Անն Լույոն և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան պարոն Լուկաս Ռոզենկրանցը, ով նվերներ հանձնեց մրցույթների հաղթողներին և մասնակիցներին դեսպանության կողմից։
💙Հատուկ շնորհակալություն ֆրանսերենի ամբիոնի վարիչ Անաիդա Գասպարյանին միջոցառումն ամոռանալի դարձնելու համար։
#francophonie #francophone #ufar #ufariens #ֆրանկոֆոնիա #ուֆառ #հֆհհ #ֆրանսիական #nuitdelafrancophonie #frenchuniversityinarmenia #universitéfrançaiseenarménie
🌠Մարտի 24-ին #ՈՒՖԱՌ-ը կազմակերպել էր «#Ֆրանկոֆոնիայի գիշեր» միջոցառումը, որին մասնակցեցին #ուսանողներ, #դասախոսներ և #ֆրանկոֆոն համայնքի անդամներ՝ նշելու ֆրանկոֆոն լեզվի և մշակույթի հարստությունը: 🏆Երեկոն նշանավորվեց մի շարք մրցույթներով, որոնք ներգրավեցին մեծ թվով մասնակիցների:
📰Le Courrier d'Erevan-ի անդրադարձը (ֆրանսերենով)👇 https://www.courrier.am/fr/saison-de-la-francophonie-2023/nuit-de-la-francophonie-lufar-un-festival-de-culture-et-de
🇫🇷Այսօր առավոտյան ՀՖՀՀ-ում հյուրընկալել էինք Լիոն քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ պարոն Գրեգորի Դուսեի գլխավորությամբ:
👥Ջերմ հանդիպում համալսարանի աշխատակիցների, հետազոտող-դասախոսների, դոկտորանտների և Լիոնում իրենց պրակտիկան անցկացրած ուսանողների հետ։
🤝#ՀՖՀՀ-ի կապերն այս քաղաքի հետ պատմական են․ ավելի քան 20 տարի առաջ ՀՖՀՀ-ն իր գործունեությունը սկսել է հենց Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ համագործակցաբար:
☑️Պատվիրակության հետ մտքերի հետաքրքիր փոխանակումները հնարավորություն տվեցին ուրվագծելու համալսարանի և Լիոն քաղաքի միջև համագործակցության զարգացման հեռանկարները:
#insertionprofessionnelle #carrières #ufarcarrières #ufariens #StageProfessionnel #professionaldevelopment #professionnalisation #universitéfrançaiseenarménie
📢🇦🇲ՀՖՀՀ-ում (#Հայաստան) և 🇫🇷 ֆրանսիական համալսարանում (#Ֆրանսիա) ասպիրանտուրայի ուսումնառության կրթաթոշակ՝ տրամադրված #Սոֆթկոնստրակտ ընկերության կողմից։
📈Միացե՛ք մեր #հետազոտական թիմին՝ կառուցելու վաղվա տեխնոլոգիական աշխարհը Հայաստանում:

📊Մասնագիտություն՝ Տնտեսագիտություն

Գիտական ուղղություններ՝
🔹Մեքենայականուսուցման (Machine Learning) մեթոդները կառավարումում և/կամ ֆինանսներում:
🔹Արհեստական բանականության և տվյալների պեղման մեթոդների կիրառությունները մարքեթինգում:

🗓Տևողությունը՝ 3 տարի՝ 2023թ.-ի սեպտեմբերից սկսած
🇫🇷 Ատենախոսության գրելու և պաշտպանության լեզուն՝ ֆրանսերեն
📌Ուսուցման վայրը՝ #ՀՖՀՀ, #Հայաստան
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է։

Մանրամասները ➡️ https://ufar.am/events/inside/227
📌Ապրիլի 12-ին տեղի կունենան ⚖️Մարդու իրավունքների վերաբերյալ #ֆրանկոֆոն դատախաղ-մրցույթի բանավոր և եզրափակիչ փուլերը։
➡️Այս մրցույթը կազմակերպել է #ՀՖՀՀ-ն՝ Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանական պալատին կից գործող Մարդու իրավունքների ինստիտուտի, ՀՀ փաստաբանների պալատի և Հայաստանի Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի հետ համագործակցությամբ։
〽️Այս անգամ դատախաղի թեման է « Խոսքի ազատություն և ատելության խոսք »:
🤩🏆Մեզ հուզառատ և հետաքրքիր օր է սպասվում։ Եթե ցանկանում եք որպես հանդիսատես մասնակցել այս միջոցառմանը և աջակցել ձեր ընկերներին, խնդրում ենք գրանցվել ➡️ https://forms.office.com/e/wqdKhYHcGV
🌿2023 թվականի ապրիլի 4-ին մեկնարկեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագիծը։ Ավելին 👉 https://ufar.am/events/inside/228
#Ուֆառցիները մասնակցեցին Willem C. Vis 2023 մրցույթին.
⚖️Ամիսներ տևած իրավական հետազոտություններից, գրավոր դիրքորոշումներ կազմելուց, դեմ առ դեմ և առցանց հանդիպումներից, գործնական փուլերից հետո ավարտվեց 30-րդ ամենամյա « ՎԻԼԼԵՄ Ս. ՎԻՍ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺ » դատախաղ-մրցույթը, որի նպատակն է խրախուսել միջազգային առևտրային իրավունքի և արբիտրաժի ուսումնասիրությունն ու պրակտիկան:
📈Սա բավականին հետաքրքիր փորձ էր մեր իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Աննա Հովհաննիսյանի (3-րդ կուրս), Էլեն Մարգարյանի (մագիստրատուրա 1-ին կուրս), Լուսինե Հակոբջանյանի (մագիստրատուրա 1-ին կուրս), Ինեսա Զոհրաբյանի (3-րդ կուրս) համար։ Նրանք մրցույթին մասնակցեցին իրենց մենթորներ Էլեոնորա Մկրտչյանի և Լիլիթ Կարապետյանի ուղեկցությամբ։
👩‍💼#ՀՖՀՀ թիմը մրցեց Աբու Դաբիի Նյու Յորք համալսարանի, Գրացի համալսարանի և Թուլուզի և Պանթեոն-Ասասի համալսարանների հետ:
🤝#ՀՖՀՀ-ն փոխըմբռնման հուշագիր կնքեց Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության հետ ֆրանս-հայկական մոտեցմամբ ակադեմիական և մասնագիտական կրթության զարգացման շուրջ՝ ի նպաստ հայ երիտասարդության։ Մանրամասները 👉 https://ufar.am/events/inside/231
⚖️👨‍⚖️Մարդու իրավունքների վերաբերյալ ֆրանկոֆոն դատախաղ-մրցույթի 2023թ․ թողարկման թեման էր « Խոսքի ազատություն և ատելության խոսք »:
🥁Խոսենք հաղթողների մասին․
հաղթող թիմի մրցանակը շնորհվեց 🥇Eureka-ին (Վեներա Գևորգյան և Անահիտ Զաքարյան), լավագույն հռետորի մրցանակը կիսեցին 4-րդ կուրսի ուսանողուհի 🥇Վեներա Գևորգյանը և 🎓ՀՖՀՀ 2021թ․-ի շրջանավարտ 🥇Սիլվա Բավեյանը: ✈️🇫🇷Նրանք երկուսն էլ հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնելու Մոնպելյեում։
🏆🖊Լավագույն գրավոր դիրքորոշման մրցանակը շնորհվեց Lumos Via թիմին, որի կազմում էին Անի Մկրտումյանը և Սուսաննա Գրիգորյանը (🎓իրավագիտության բակալավրիատի 2022 թ. շրջանավարտներ):
☑️Նշենք, որ մրցույթը կազմակերպել էր ՀՖՀՀ-ն՝ Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանական պալատին կից գործող Մարդու իրավունքների ինստիտուտի, ՀՀ փաստաբանների պալատի և Հայաստանի Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի հետ համագործակցությամբ։
Ավելին ➡️ https://ufar.am/events/inside/232
📯Մեկնարկեց «Իմ թեզը 180 վայրկյանում» մրցույթի 2023 թվականի հայաստանյան թողարկման մասնակցության համար հայտերի ընդունումը։
Ավելին (ֆրանսերենով)⬇️ https://www.auf.org/nouvelles/appels-a-candidatures/concours-ma-en-180-secondes-en-armenie-appel-participation/
🥳⚖️Ուրախ ենք տեղեկացնել, որ Հաագայի միջբուհական բանավեճ-մրցույթում #ՀՖՀՀ-ն ներկայացնող ուսանողուհիներ Սվետլանա Մկրտչյանը, Տաթևիկ Ղազարյանն ու Լուիզա Մելքումյանը (մենթորներն են Փերի Միքայելյանն ու Արփինե Առաքելյանը) անցել են Հաագայի իրավական բանավեճի միջհամալսարանական մրցաշարի 1/8 եզրափակիչ: