UFAR info
626 subscribers
541 photos
8 videos
159 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
«Հայաստանը ծանր օրեր է ապրում ու դահլիճում հավաքված երիտասարդները հույս են տալիս»,- #ՀՖՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույո:
🎓Mediamax.am-ի անդրադարձը 2021-2022 ուստարվա #ՀՖՀՀ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը:⬇️
https://mediamax.am/am/news/ufar/49747
#ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` Թումո լաբերի ինքնուսուցման ծրագիրը ՀՖՀՀ-ի ուսանողներին հասանելի դարձնելու մասին: Ստորագրման արարողությանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և ԵՄ պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը:
🎄Հայաստանում ֆրանսիական համալսարանը դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ից 15։00-ն, կհյուրընկալի🎁🎀 « Ընտանիք » մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ❄️ամանորյա տոնավաճառը, որի ընթացքում կներկայացվեն կենտրոնի սաների աշխատանքները։
⛄️« Ընտանիք » կենտրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն առընթեր կառույց է, որը զբաղվում է Շիրակի մարզի դեռահասների հիմնահարցերով: Կենտրոնի գործունեության նպատակը լրացուցիչ կրթադաստիարակչական բնույթի գործունեության իրականացումն է, սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելը, նրանց հոգևոր, ստեղծագործական ունակությունների, գեղագիտական, ֆիզիկական զարգացումը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձևավորումը:
🤝Շնորհակալություն SoftConstruct -ին մեր ուսանողներին ջերմ ընդունելու համար։
👥«Անձնական և մասնագիտական նախագիծ» առարկայի շրջանակներում իրականացված այս այցի ժամանակ ուսանողները արդյունավետ հանդիպում ունեցան ընկերության «Chief Product Officer» Գեղամ Եգորյանի հետ: 📸 SoftConstruct
🎓Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ #ՀՖՀՀ 2021-2022 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Անանուն քվեարկության արդյունքում նրանք այսուհետ կկրեն հայ առաջին կին դիվանագետ Դիանա Աբգարի անունը:
Միջոցառման մասին ➡️ https://ufar.am/events/inside/205
#prom2022 #alumniufar #ufariens
👩‍💼#ՀՖՀՀ հետազոտող դասախոս Էլեն Գրիգորյանը դեկտեմբերի 9-14-ը մասնակցեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացած տեղեկատվական համակարգերի մասին միջազգային գիտաժողովին (#ICIS 2022), որի այս տարվա խորագիրն էր « Թվայնացումը հաջորդ սերնդի համար »։ ➡️ https://ufar.am/events/inside/210
🎄#ՀՖՀՀ-ն այսօր՝ ժամը 11։00-ից 15։00-ն, կհյուրընկալի🎁🎀 ՀՀ ԿԳՄՍՆ Ընտանիք ՄՊՍ կենտրոնի ❄️ամանորյա տոնավաճառը, որի ընթացքում կներկայացվեն կենտրոնի սաների աշխատանքները։
🥳#ՀՖՀՀ իրավագիտության 4-րդ կուրսի ուսանող Արման Դրոշակիրյանն ընտրվեց ՀՖՀՀ ուսանողական խորհրդի նախագահ:
🎊Շնորհավորենք Արմանին և մաղթենք հաջողություն։
#ufariens #ուֆառցի #étudiants #ufarstudents