UFAR info
625 subscribers
541 photos
8 videos
159 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
‼️Գրանցումը Ձեզ հետաքրքրող դասընթացին պարտադիր է։
https://forms.office.com/r/9Tdq6TG4mE
Այս տարի մեր աշխատանքի տոնավաճառը կանցկացվի նոր ձևաչափով. նոյեմբերի 4-ին ողջ օրվա ընթացքում ընկերությունների ներկայացուցիչների կողմից կանցկացվեն նաև մի շարք մասնագիտական դասընթացներ տարբեր թեմաների շուրջ։
💼Երիտասարդ տաղանդների ներգրավումն այսօր յուրաքանչյուր ընկերության կարևորությունների ցուցակում է:
Մեդիամաքսի հոդվածը #ՀՖՀՀ-ի աշխատանքի տոնավաճառի մասին։ https://mediamax.am/am/news/education/49295
Աշխատանքի տոնավաճառ 👉 shorturl.at/fijmw
ՀՖՀՀ-ն հրավիրում է մասնակցելու ⁉️ «Ընկերության հիմնադրում. ո՞ր իրավական կարգավիճակն ընտրել» կոնֆերանսին, որը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ ժամը 18։30-ին, ՀՖՀՀ-ի Ա դահլիճում:
⚖️Մեր խոսնակը «Philin AM» ՍՊԸ իրավաբանական թիմի ղեկավար, ավագ իրավախորհրդատու, «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հռիփսիմե Պապիկյանն է, ով ունի ավելի քան ութ տարվա աշխատանքային փորձ մտավոր սեփականության, կորպորատիվ և պայմանագրային իրավունքի ոլորտներում։
🔎 Միջոցառմանը կքննարկենք նաև հետևյալ թեմաները.
🔹ՀՀ-ում գոյություն ունեցող կազմակերպությունների տեսակները, դրանց հիմնական տարբերությունները,
🔹Ինչպե՞ս հիմնադրել ընկերություն, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ,
🔹Ստարտափի գոյության ո՞ր փուլում է ճիշտ այս գործընթացը սկսել:
📌Օր՝ նոյեմբերի 17
Ժամ` 18:30
📍Վայր` ՀՖՀՀ Ա դահլիճ
🇦🇲 Կոնֆերանսի լեզուն՝ հայերեն
➡️Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ ՝ https://forms.office.com/r/5F4Mhm5MFf
📚#ՀՖՀՀ գրադարանում տեղի ունեցավ մեր իրավագիտության երկրորդ կուրսի ուսանող Արտյոմ Առուստամյանի « Թաթուլ Վանանդեցի » պատմավեպի համալսարանական շնորհանդեսը։
📖Վեպը պատմում է պայքարի ու սիրո տարաբնույթ արտահայտումների մասին՝ համեմված տեսարանային վառ նկարագրություններով, բազմաժանր զրույցներով ու դինամիկ, ժամանակային լայն տարածություն ընդգրկող, սյուժեով, որի զարգացումներն ապահովելու համար էլ հեղինակի կողմից ստեղծվել են մանրամասնություների մեծագույն մասը՝ չնայած նրան, որ վեպի հիմքում իրական դեպքեր ու կերպարներ են։
👉📖Գիրքը վաճառվում է Բուկինիստ, Զանգակ, Ֆենիքս, Նոյյան տապան գրախանութներում:
💼Աշխատանքի տոնավաճառ #ՀՖՀՀ-ի ամենամյա կարևոր միջոցառումներից է, որն այս տարի նոյեմբերի 4-ին համալսարանի հարկի տակ համախմբել էր Հայաստանի ամենահայտնի ընկերություններին՝ հանդիպելու բակալավրիատի և մագիստրատուրայի մեր նպատակասլաց ուսանողներին։
👥Աշխատանքի տոնավաճառին զուգահեռ՝ ուսանողները մասնակցեցին ձեռնակությունների ներկայացուցիչների կողմից անցկացվող մասնագիտական սեմինարներին:
Մանրամասները ➡️ https://ufar.am/events/inside/196
Ֆրանսիական մագիստրատուրա․ ֆրանսիական և հայկական պետական դիպլոմներ, միջազգային բարձր որակավորում ունեցող դասախոսներ, դասեր երեկոյան ժամերին, իսկ այժմ նաև՝ արտերկրում պրակտիկայի և միջազգային շարժունության հնարավորություններ, նախապատրաստական դասընթացներ (լեզվի և մասնագիտական)․ծանոթացեք UFAR-ի մագիստրատուրայի նորամուծություններին։
➡️Մանրամասներին ծանոթանալու համար մասնակցե՛ք տեղեկատվական հանդիպմանը նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Ռամադա հյուրանոցում (Բուզանդի 15)։
‼️Գրանցումը պարտադիր է մինչև նոյեմբերի 23-ը՝ ժամը 23։45, հետևյալ հղմամբ․ https://forms.office.com/r/idAN0TtMqq
🥳Այսօր ուսանողների միջազգային օրն է:
Սիրելի՛ ուսանողներ, ՈՒՖԱՌ-ը ջերմորեն շնորհավորում է ձեզ այս գեղեցիկ և խորհրդանշական տոնի կապակցությամբ:
💁‍♂️💁‍♀️Ուսանողը յուրաքանչյուր երկրի ներկայի և ապագայի հիմքն է: