UFAR info
626 subscribers
541 photos
8 videos
159 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
👏Հայաստանի Սենգորի անվան #ֆրանկոֆոնիայի ամբիոնի (տեղակայված #ՀՖՀՀ-ում) նախագահ և ՀՖՀՀ-ի ռեկտոր Սալվա Նակուզին հոկտեմբերի 12-ին Օտտավայում տեղի ունեցած գլխավոր ասամբլեայի ժամանակ ընտրվել է Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցի փոխնախագահ։
Մանրամասները ➡️ https://ufar.am/events/inside/183
🛹🐌#Աքսելերատոր28 -ի մասնակիցների հերթական հոսքն ավարտելով ծրագիրը սկիզբ դրեց 6 հրաշալի ձեռնարկատիրական նախագծերի։
🥇Առաջին մրցանակ` Galbanessence։ 🌿🌸Նախագիծը նպատակ ունի #Հայաստանում զարգացնելու արոմատիկ եթերայուղերի ոլորտը, մասնավորապես գալբանումի արտադրությունը, որի խեժն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ:
🥈Երկրորդ մրցանակ` InveStart։ 🚀🤝Վերջինս վիրտուալ հարթակ է ստարտափերների և ներդրողների համագործակցության համար և հնարավորություն է տալիս ներդրում փնտրող ստարտափերներին և ստարտափ փնտրող ներդրողներին ունենալու ամենահամապատասխան համագործակցությունը։
🥳Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր հաջողություններ։
👏ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ #ՀՖՀՀ-ում:
📣ՀՖՀՀ-ն 2022թ․ 📌նոյեմբերի 4-ին կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ, որը հանդիպման վայր կդառնա 60-ից ավելի ընկերությունների և տաղանդավոր երիտասարդների համար։
Այս տարի միջոցառումը կանցկացվի նոր ձևաչափով. ընկերություններին հատկացված տաղավարներում կներկայացվեն թափուր աշխատատեղերը, պրակտիկայի և աշխատանքայի հնարավորությունները, բացի այդ՝ ողջ օրվա ընթացքում ընկերությունների ներկայացուցիչների կողմից կանցկացվեն մի շարք մասնագիտական դասընթացներ տարբեր թեմաների շուրջ։
👩‍🎓👏 #ՀՖՀՀ -ն նոր #դոկտոր ունի #կառավարման գիտությունների ոլորտում։ Էլեն Գրիգորյանը ս․թ․ հոկտեմբերի 20-ին Լիոնում պաշտպանեց իր ատենախոսությունը հետևյալ թեմայով․ « Ձեռնարկությունում մեծածավալ տվյալների արդյունավետ կիրառումը հայկական համատեքստում »: 📍Նա մեր առաջին դոկտորանտն է, որն իր թեզը պաշտպանել է առերես՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում։

☝️Էլենը ներկայումս աշխատում է որպես հետազոտող դասախոս ՀՖՀՀ-ում և շարունակում է իր գիտական գործունեությունը Հայաստանում և Ֆրանսիայում։
🥳Ջերմորեն շնորհավորում ենք Էլեն Գրիգորյանին։

#ufariennes #Հայաստանումֆրանսիականհամալսարան #FrenchUniversityinArmenia #universitéfrançaiseenarménie #doctorat #enseignement #highereducation #armenia #france #BigData
💡Նկարում կգտնեք կարիերայի օրվա շրջանակում կազմակերպվող մասնագիտական դասընթացների ժամանակացույցը ։⬇️
‼️Գրանցումը Ձեզ հետաքրքրող դասընթացին պարտադիր է։
https://forms.office.com/r/9Tdq6TG4mE
📌Նոյեմբերի 8-ին՝ ժամը 17։30-ին, ՀՖՀՀ-ում տեղի կունենա հանդիպում Միշել Պետրոսյանի և Միշել Ալե Էգայանի հետ՝ ժամանակակից 💃 պարի և 🎼 երաժշտության շուրջ։
📍Հանդիպումը տեղի կունենա Ա դահլիճում, 🇫🇷🇦🇲 հայերենով և ֆրանսերենով։
➡️Գրանցումը պարտադիր է հետևյալ հղմամբ։ https://forms.office.com/r/XfpqgqLQp7
‼️Գրանցումը Ձեզ հետաքրքրող դասընթացին պարտադիր է։
https://forms.office.com/r/9Tdq6TG4mE
Այս տարի մեր աշխատանքի տոնավաճառը կանցկացվի նոր ձևաչափով. նոյեմբերի 4-ին ողջ օրվա ընթացքում ընկերությունների ներկայացուցիչների կողմից կանցկացվեն նաև մի շարք մասնագիտական դասընթացներ տարբեր թեմաների շուրջ։
💼Երիտասարդ տաղանդների ներգրավումն այսօր յուրաքանչյուր ընկերության կարևորությունների ցուցակում է:
Մեդիամաքսի հոդվածը #ՀՖՀՀ-ի աշխատանքի տոնավաճառի մասին։ https://mediamax.am/am/news/education/49295
Աշխատանքի տոնավաճառ 👉 shorturl.at/fijmw