UFAR info
626 subscribers
541 photos
8 videos
159 links
Հայաստանում ֆրանսիական համալսարանի պաշտոնական տեղեկատվական էջ
Download Telegram
🎓Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ #ՀՖՀՀ 2021-2022 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Անանուն քվեարկության արդյունքում նրանք այսուհետ կկրեն հայ առաջին կին դիվանագետ Դիանա Աբգարի անունը:
Միջոցառման մասին ➡️ https://ufar.am/events/inside/205
#prom2022 #alumniufar #ufariens
👩‍💼#ՀՖՀՀ հետազոտող դասախոս Էլեն Գրիգորյանը դեկտեմբերի 9-14-ը մասնակցեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացած տեղեկատվական համակարգերի մասին միջազգային գիտաժողովին (#ICIS 2022), որի այս տարվա խորագիրն էր « Թվայնացումը հաջորդ սերնդի համար »։ ➡️ https://ufar.am/events/inside/210
🎄#ՀՖՀՀ-ն այսօր՝ ժամը 11։00-ից 15։00-ն, կհյուրընկալի🎁🎀 ՀՀ ԿԳՄՍՆ Ընտանիք ՄՊՍ կենտրոնի ❄️ամանորյա տոնավաճառը, որի ընթացքում կներկայացվեն կենտրոնի սաների աշխատանքները։
🥳#ՀՖՀՀ իրավագիտության 4-րդ կուրսի ուսանող Արման Դրոշակիրյանն ընտրվեց ՀՖՀՀ ուսանողական խորհրդի նախագահ:
🎊Շնորհավորենք Արմանին և մաղթենք հաջողություն։
#ufariens #ուֆառցի #étudiants #ufarstudents
Այս տարի #ՀՖՀՀ-ի ավելի քան 70 ուսանող յոթշաբաթյա ուսումնական պրակտիկա կանցկացնի 🇧🇪Բրյուսելում, 🇫🇷 Փարիզում, Լիոնում, Գրենոբլում, Մարսելում, Թուլուզում և Նիցցայում:
Մեդիամաքսի անդրադարձը:⬇️ https://mediamax.am/am/news/ufar/49905/
✈️Հաջողություն մաղթենք երիտասարդներին, ովքեր իրենց մասնագիտական պրակտիկան անցնելու են 🇫🇷 Ֆրանսիայում և 🇧🇪 Բելգիայում: