Frontline Youth Network
107 subscribers
31 photos
12 videos
1 file
29 links
FYN aims to connect and empower rural youth to become leaders and advocate for their rights
🌐www.frontlineyouth.net
Download Telegram
1. Հոգացե՛ք դիմացինի հույզերի մասին և մի՛ տարածեք ապատեղեկատվություն կամ խուճապ։
2. Մարդկանց էմոցիաները կարող են շատ տարբեր լինել. հարգե՛ք ցանկացած էմոցիա, որ մարդիկ ապրում են ստեղծված իրավիճակում։
3. Պատերազմում կորուստ ունեցած մարդկանց էմոցիոնալ զգայունությունը կարող է ավելի բարձր լինել. օգնե՛ք ձեր կողքին եղած անձանց ազատ արտահայտել այդ էմոցիաները։
4. Թույլ տվեք, որ (արցախա)հայերն արտահայտվեն և փորձե՛ք համբերատար լսել նրանց, նույնիսկ եթե համաձայն չեք հնչած կարծիքի հետ:
5. Հաղորդակցվելիս դրսևորեք ապրումակցում, բառերի ընտրության հարցում եղեք գերուշադիր։ Պատրաստ եղեք, որ հնարավոր է, որոշ քննարկումներ ավելի բարդ ստացվեն, քանի որ դիմացինից առավել շատ էներգիա կարող է խլել որոշ հարցերի շուրջ խոսակցությունը և հուզականան ֆոնը դժվար է լինելու հաղթահարել։
6. Քննարկումներ սկսելուց առաջ հարցրեք, արդյո՞ք դիմացինը պատրաստ է այդ խոսակցությանը կամ արդո՞ք ճիշտ ժամանակ եք ընտրել քննարկումն անելու համար։
7. Աշխատավայրերում կամ ուսումնական հաստատություններում փորձե՛ք չծանրաբեռն(վ)ել, ձեզ ժամանակ տվեք։ Լսե՛ք և խոսե՛ք ձեր ընկերների ու հարազատների հետ, հասկացեք, թե ինչպես են զգում և արդյո՞ք աջակցության կարիք ունեն։
8. Մի՛ կիսվեք մարդկանց ինքնությունը բացահայտող, երեխաների, ինչպես նաև զգայուն նյութերով, հիշե՛ք, որ հնարավոր է, տվյալ անձանց հարազատների համար դա առաջին տեղեկատվության աղբյուրը հանդիսանա։
9. Հետևե՛ք «մի՛ վնասիր» սկզբունքին, եթե չեք կարող օգնել, ապա մի շտապեք միջամտել կամ լուծումներ առաջարկել։
10. Հիշե՛ք, որ պետք է նախ ապահովել ձեր անվտանգությունն ու հոգեբանական առողջությունը, ապա օգնել մյուսներին հաղթահարել իրավիճակը։
📯 Արդեն 6 տարի է, ինչ Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում հասարակական կազմակերպությունը իր գործունեությունն է ծավալում։

📌 Մեր գործունեության առանցքը կայուն խաղաղությունն է։ Մենք ձգտում ենք ստեղծել հնարավորություններ, զարգացնել համագործակցություն, տրամադրել մենթորություն և դասընթացներ երիտասարդների համար, որպեսզի նպաստենք դրական փոփոխություններին մեր համայնքում և հասարակությունում:
🎓 Այս ընթացքում աշխատել ենք երիտասարդների, ուսուցիչների և կրթական հաստատությունների հետ և փորձել ենք նպաստել կրթությունը առավել ներառական, արժեքահեն ու մարդակենտրոն դարձնելուն։
🔖 Կազմակերպությունը տարբերվում է նաև իր հորիզոնական կառավարմամբ և առանձնահատուկկառուցվածքով, որի մաս են կազմում աշխատակիցները, գործադիր կոմիտեն, ինչպես նաև մեր ամենից երիտասարդ առաջնորդները՝ դեսպանները։

🏫 Ակտիվ համագործակցել և համագործակցում ենք մարզպետարանների և մարզային այլ հասարակական կազմակերպությունների հետ, ինչի շնորհիվ համայնքային աշխատանքներն առավել կարիքահեն, նպատակային և թիրախային են դարձել։

Կազմակերպությունը իր որջ գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք նախաձեռնություններ՝ «ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոցը, «Ապագան մենք ենք, բայց մենք հիմա այստեղ ենք» ցուցահանդեսը, «Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական դպրոցներում» ծրագիրը, «Վերակառուցվող խաղաղություն» հետազոտությունը և ստեղծագործական մրցույթը, «Կանայք հանուն խաղաղության» ծրագիրը, որոնց շրջանակներում ստեղծվել են ձեռնարկներ, PeaceON 📲բջջային հավելվածը, անիմացիաներ։ Անցկացվել են ուսուցիչների վերապատրաստումներ, որոնց մասնակցել են 80 ուսուցիչներ ՀՀ վեց մարզերից գյուղական և քաղաքային համայնքներից, ֆոկուս խմբային քննարկումներ, հետազոտություն, որ բացահայտում է ՀՀ-ում խաղաղության վերաբերյալ նարատիվները, ինչպես նաև սոցիալական աշխատողների և համայնքային ներկայացուցիչների վերապատրաստումներ առավել քան 50 մասնագետների համար։
📑 Այս և մի շարք այլ ծրագրեր իրականացվել և շարունակում են իրականացվել ՍԵՆԲ-ի կողմից, որոնց կարող եք ծանոթանալ և հետևել մեր կայքի և սոցիալական հարթակների միջոցով։

Կայքէջ՝ https://frontlineyouth.net/en/

🗓 Դե իսկ մենք էլ խոստանքում ենք ակտիվ կիսվել ՍԵՆԲ-ի գործունեության և սպասվող ծրագրերի վերաբերյալ մանրամասներով կայքէջում և մեր սոցիալական հարթակներով։ Հետևեք և հարցերի դեպքում գրեք 📩