Ampop Media
137 subscribers
488 photos
1 video
635 links
Data Research & Visualization Studio
Download Telegram
🥃 Նկատեցի՞ք՝ որքան է աճել ՀՀ-ում վիսկիի արտադրությունը և դրան զուգահեռ նվազել կոնյակի արտադրությունը։
Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը՝ արդյո՞ք ՀՀ-ում վիսկիի պահանջարկն է մեծացել, թե՞ վիսկիի արտահանումը։

📉 Չնայած դրան՝ խմիչքի արտադրության ծավալները 2025-ի հունվար-փետրվարին, նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ, նվազել է 25,5%-ով՝ կազմելով 24 մլդ 355 մլն դրամ։
‼️ Խմիչքի արտադրությունը մշակող արդյունաբերության ավելի քան 10%-ն է կազմում:
🤔21👍1🤨1
💰 Ինչո՞ւ ցանկում չկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
‼️ Այս տարվա հունվար-մարտ ամիսներին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 22,2 մլրդ դրամ ավել գումար է վճարվել պետբյուջե։
‼️ Սակայն գումարը գուցե ավելին լիներ, եթե խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված լիներ նաև ԶՊՄԿ-ն, որը նախկինում գրեթե միշտ հարկատուների առաջատար եռյակում էր, սակայն այս տարի նրա անունը չկա անգամ 1000-ի մեջ։

🔍 Ավելին
1👍1👏1🤔1
Ապրիլի 21-27/Ամփոփագիր
🔗Թավշյա բարեփոխումների օրոք․․․
▪️2,5 տարի է անցել ոստիկանության Նոր Նորքի բաժնում Գարեգին Ավագյանին ենթադրյալ խոշտանգելու դեպքից, սակայն մինչ օրս գործով մեղադրյալներ չկան։
▪️Մայրաքաղաքում տրանսպորտի թանկացման որոշման կասեցման ընդդիմադիր խմբակցության նախագիծը չքննարկվեց ավագանու նիստում՝ անհրաժեշտ քանակի քվորում չունենալու պատճառով։
▪️Որոշ սոցիալական խմբեր չեն վճարի Երևանի աղբահանության վճարը։
▪️Կոնդ թաղամասի վերակառուցման մրցութային գործընթացում կրկին հաղթող չի ընտրվել։
▪️Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը:
▪️Առաջարկվում է 209 մլն դրամ հատկացնել անհուսալի վարկեր ունեցողներին վարկերի մարման համար։ Խոսքը 2968 անձանց մասին է։
▪️Պատերազմում անհետ կորածների ընտանիքներին տրամադրվող դրամական օգնությունը կերկարաձգվի ևս երեք ամսով՝ ամսական 300 հազար դրամի չափով։
---------------
Հղումներն այստեղ
👍4
Գնաճը շարունակվում է։
📈 2025թ․ մարտին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա մարտի նկատմամբ աճել է 3,3%-ով
📉 Իսկ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրկին նվազել է, ավելի քան 31,8%-ով։
Ունեցել ենք՝
Արտահանման 65.4% 🔻
Ներմուծման 51.2% 🔻
🔍 Մյուս ցուցանիշները պատկերում։
1👍1
Ապրիլի 28-մայիսի 3 / Ամփոփագիր
🔗Թավշյա բարեփոխումների օրոք․․․

▪️ Նոր հայտարագրման համակարգով հայտարարգրվել է ընդամենը 38000 քաղաքացի։

▪️ Եվս մեկ դատապարտյալ է մահացել։

▪️ Ապօրինի գույքի ցուցակից դուրս մնացած թանկարժեք բնակարանը գնել է ԱԱԾ տնօրենի որդին։

▪️ Նոր Նորքի վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ու հավանաբար վարչական շրջանի աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։

▪️ ՀՀ-ում կանայք միջինում 40,7%-ով պակաս աշխատավարձ են ստանում տղամարդկանցից։

▪️ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան և նրա մոտ ընկերը նշանակվել են քաղաքապետի տեղակալներ։

▪️ 4մլն դրամ կաշառք վերցնելու համար ՊԵԿ-ի պաշտոնյա է ձերբակալվել։

▪️ Բռնի տեղահանված բոլոր արցախցիների համար 40+10 աջակցության ծրագիրը կերկարաձգվի երկու ամսով։

▪️ 14 նոր օդափոխության համակարգ է տեղադրվել մետրոյում՝ անվտանգ աշխատանքը ապահովելու համար։
----
Մանրամասներն այստեղ
👍1🔥1🤔1
Մայիսի 5 - 11/ Ամփոփագիր
🔗Թավշյա բարեփոխումների օրոք․․․
Նույնականացման(ID) քարտ ստանալու համար ՀՀ քաղաքացիները սպասում են 21 օր։ Հնամաշ սարքավորումների պատճառով արագացված ծառայությունների մատուցումն առայժմ անհնար է։
Սեպտեմբերի 1-ից կթվայնացվեն տրանսպորտային միջոցների առուվաճառքի, նվիրատվության և սեփականության իրավունքի փոխհատուցման գործընթացները։
Արմավիր մարզում ձերբակալվել են ոստիկանության 9 աշխատակիցներ։ Նրանք մեղադրվում են հանցագործության դեպքը թաքցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Կալանավորվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Ա. Դանիելյանը։ Նա մեղադրվում է ծառայողական լիազորությունները օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակման մեջ։
Նախատեսվում է 443 մլն դրամ բյուջետային գումարներ հատկացնել մինչև 2028 թ․ գենդերային նոր ռազմավարական ծրագրի իրականացման համար։
Արդարադատության նախարարության առաջարկած նախագծով ԶԼՄ-ներին կարող է ներկայացվել տեղեկատվությունը հեռացնելու պահանջ։
Ամփոփագրի ամբողջական տարբերակն այս հղմամբ
👍21👏1
📈 ՀՀ-ում ընդհանուր ծառայությունների արժեքը նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ ավելացել է 2,7 տոկոսային կետով։


🚘 Վարորդական դասընթացների արժեքը ավելացել է 12%-ով։
🏨 Հյուրանոցային ծառայությունների արժեքը նվազել է 3,9%-ով։
📑 Իրավաբանական և հաշվապահական ծառայությունների վճարը ավելացել է 2,9%-ով։
🔍 Մյուս ծառայությունների գնաճին ծանոթացեք պատկերում
👍21
Մայիսի 12 - 18
🔗 Թավշյա բարեփոխումների TOP 10-նյակը
▪️Շուրջ 9 հազար տղա երեխա Հայաստանի քաղաքացիությունը փոխել է։ Առաջարկում է ոչ թե գումար տալ՝ քաղաքացիությունը փոխել, այլ գումար տալ պետությանը և քիչ ծառայեն։

▪️Մխչյանի դպրոցում անչափահասներին թմրանյութ տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ շորթման հոդվածով։

▪️ՀՀ տարածքում վարորդները կկարողանան վարորդական վկայականի թվայնացված տարբերակը շրջանառել։

▪️Արցախցի Տիգրան Ուլուբաբյանի՝ Լոռու մարզի ոստիկանների կողմից խոշտանգման վերաբերյալ հայտարարությունները չեն հաստատվել փորձաքննությունների արդյունքում։

▪️Քննչական կոմիտեում ընտանեկան բռնության վերաբերյալ 2309 քրեական վարույթ է քննվել 2024 թ․-ի ընթացքում։

▪️2019 թ․ Բալահովիտ համայնքի ղեկավարը քաղաքացիների և իրավաբանական անձանց ընդլայնման ենթակա մոտ 18 հա հողամասը օտարել է քաղաքացու, ով 21 օր անց այդ տարածքը 14 անգամ թանկ վերավաճառել է։
Ամբողջական տարբերակ այստեղ
1👍1👏1
Մայիսի 19 - 25 / Ամփոփագիր
Թավշյա բարեփոխումների օրոք․․․

▪️Վարչական դատարանը անվավեր է ճանաչել կարմիր գծերի թանկացմանը վերաբերող Երևանի քաղաքապետարանի որոշումը։

▪️ՀՀ քննչական կոմիտեի շենքից հափշտակած 590 հազար դոլարից մնացել է վերադարձնելու 11,200 դոլարը։ Հանցանք կատարած անձինք ձերբակալվել են։

▪️Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետության և համայնքին պատճառված վնասի 538 հազար ԱՄՆ դոլարից վերականգվել է 140 հազար դոլարը։

▪️Ոստիկանության Վանաձորի բաժնում աշխատակիցները բռնության են ենթարկել ձերբակալված քաղաքացուն՝ ցուցմունք կորզելու նպատակով։

▪️Կառավարությունը 84 մլն դրամ կհատկացնի իր իսկ կողմից հիմնադրած պետական ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի շահութահարկի պարտավորությունները կատարելու համար։

▪️ԿԿՀ-ում վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի առերևույթ խախտման վերաբերյալ։

▪️Գերհամակարգչի գնման և տեղադրման համար փոխկապակցված ընկերություններին պետբյուջեից փոխանցվել է 3 մլրդ 645 մլն դրամ։

Ամբողջական տարբերակն այստեղ
👍3🤔1
⚖️ 2021-ից դատական տուրքերը նվազագույնը 4 անգամ ավելացել են, սակայն դատական համակարգի ծանրաբեռնվածությունն ու ծախսերը մասամբ են նվազել։
‼️ Փոխարենը տուժել են նրանք, ովքեր հնարավորություն ունեին անտեղի տուգանքները վիճարկել դատարաններում՝ սիմվոլիկ գումար վճարելով։ Իրավապաշտպան կազմակերպություններն ասում են՝ փոփոխությունը թողել է բացասական սոցիալական ազդեցություն։
📍 Ամբողջական ուսումնասիրության [ինտերակտիվ գրաֆիկների ուղեկցությամբ] հղումը սա է
👍1👏1
‼️ Փաստաբան Հրայր Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ ՓԲԸ) իր պաշտպանյալներ՝ նախկին 8 աշխատակից, բախվել են սոցիալական արդարության լրջագույն խնդրի։
‼️⚠️ 12 օր (hունվարի 31-ից փետրվարի 11-ը) գործադուլին մասնակցած ԶՊՄԿ-ի աշխատակիցներին աշխատանքից ազատելուց հետո ԶՊՄԿ–ն դատի է տվել նրանց՝ պահանջելով 4 մլրդ 758 մլն դրամի փոխհատուցում։

🚫 Դատական գործի վարույթում նրանց գույքի վրա դրվել է արգելանք։
👍2🤔1
🌿 Վայոց ձորում գյուղատնտեսության ու զբոսաշրջության համադրությամբ ստեղծվել է կայուն մատակարարման շղթա, որտեղ գնահատում և համադրում են մեկը մյուսի աշխատանքն ու արտադրանքը։

‼️ Այս երկու ոլորտները մարզի տնտեսության ողնաշարն են, սակայն վտանգվում են հանքարդյունաբերության ներդրումային ծրագրերով, որոնք ժամանակավոր եկամուտ են խոստանում։

⚠️ Եթե հանքերը շահագործվեն, զբոսաշրջիկներին գերող հարուստ բնաշխարհը, տեղանքին բնորոշ խաղողի վազերից ստացվող գինիները և էկոլոգիապես մաքուր արտադրանքը կկորցնենք հավերժ։
🔍 Համոզվեք ինքներդ կարդալով Ampop Media-ի՝ «Վայոց ձորը՝ բնության և մարդու համակեցության խաչմերուկում» ակնարկային նյութը։
1👍1👏1
«Ութ մատները կտրել էր, իսկ մի օր ինքնավնասումից մահացավ»։

Ինչո՞ւ են մարդիկ բանտերում վնասում իրենց՝ երբեմն մահվան ելքով։ Ի՞նչ է անում համակարգը՝ ինքնավնասումները կանխելու և իրավիճակը փոխելու համար։

📌 Ներկայացնում ենք պատմություններ և խոստովանություններ, որոնք հորինված չեն։ Դրանք տեղի են ունենում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում և մեր իրականության մի մասն են։
📍Մեր նոր հետաքննության հղումը
👍2🔥2
‼️ Տարիներ շարունակ անավարտ ու հակասական բնույթ ստացած «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ շատ հարցեր մնում են անպատասխան։
💰 Սա մի ծրագիր է, որի համար Հայաստանը ներգրավել է հսկայական վարկային միջոցներ։

🔍 Հետաքննության 1-ին մասում «Ամփոփ Մեդիան» ներկայացնում է ծրագրի տնտեսական արդյունավետությունը, իրականացված ներդրումները, ծրագրի ռազմավարական նշանակությունն ու համակարգային խնդիրները։
------------
Նյութի աղբյուր
1👍1👏1