Ampop Media
139 subscribers
487 photos
1 video
635 links
Data Research & Visualization Studio
Download Telegram
Ամփոփ Մեդիայի նոր նյութի խորագիրն է՝ «Մայրության, գեղեցկության և բռնությանը ո՛չ ասելու օր․ խախտելով ընտանեկան բռնության դեմ լռությունը»։
Ինտերակտիվ գրաֆիկներով ուղեկցվող նյութի հղումը այստեղ։
Ամփոփ Մեդիան ներկայացնում է Հայաստանում թափոնների ճգնաժամային և անվերահսկելի վիճակն ու վիճակագրությունը, ինչպես նաև դրա լուծման ուղիները իր նոր ուսումնասիրության շրջանակում։
Նյութն այստեղ
Ապրիլի 14-20 /Ամփոփագիր
🔗Թավշյա բարեփոխումների օրոք․․․
▪️Շրջանառության հարկի բարձրացման դեմ ամիսներ շարունակ բողոքող փոքր ձեռնարկատերերը ստորագրահավաք են կազմակերպել։
▪️ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու օրենքը։
▪️«Հանրօգուտ մեդիամիջավայր» անվամբ նոր հիմնադրամ ստեղծելու որոշում է ընդունել ՀՀ Կառավարությունը։
▪️4-ից 8 տարվա ազատազրկում է սահմանվելու անչափահասներին թմրամիջոցներ իրացնելու համար։
▪️Գործարկումից 40 տարի անց առաջին անգամ փոխարինվում են Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքները։
▪️2025-2026 նոր ուսումնական տարվա համար պետությունը նպաստի ձևով կփոխահատուցի 3118 ուսանողի ուսման վարձը։
▪️Փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման համար կսահմանվի առավելագույնը 8 մլն դրամ՝ 5․5 մլն-ի փոխարեն։ Ծրագրի շահառուներն են մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինվորների ծնողները:
🔗 Ամբողջական տարբերակն այստեղ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ապրիլի 21-27/Ամփոփագիր
🔗Թավշյա բարեփոխումների օրոք․․․
▪️2,5 տարի է անցել ոստիկանության Նոր Նորքի բաժնում Գարեգին Ավագյանին ենթադրյալ խոշտանգելու դեպքից, սակայն մինչ օրս գործով մեղադրյալներ չկան։
▪️Մայրաքաղաքում տրանսպորտի թանկացման որոշման կասեցման ընդդիմադիր խմբակցության նախագիծը չքննարկվեց ավագանու նիստում՝ անհրաժեշտ քանակի քվորում չունենալու պատճառով։
▪️Որոշ սոցիալական խմբեր չեն վճարի Երևանի աղբահանության վճարը։
▪️Կոնդ թաղամասի վերակառուցման մրցութային գործընթացում կրկին հաղթող չի ընտրվել։
▪️Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը:
▪️Առաջարկվում է 209 մլն դրամ հատկացնել անհուսալի վարկեր ունեցողներին վարկերի մարման համար։ Խոսքը 2968 անձանց մասին է։
▪️Պատերազմում անհետ կորածների ընտանիքներին տրամադրվող դրամական օգնությունը կերկարաձգվի ևս երեք ամսով՝ ամսական 300 հազար դրամի չափով։
---------------
Հղումներն այստեղ
Գնաճը շարունակվում է։
📈 2025թ․ մարտին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա մարտի նկատմամբ աճել է 3,3%-ով
📉 Իսկ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրկին նվազել է, ավելի քան 31,8%-ով։
Ունեցել ենք՝
Արտահանման 65.4% 🔻
Ներմուծման 51.2% 🔻
🔍 Մյուս ցուցանիշները պատկերում։
Ապրիլի 28-մայիսի 3 / Ամփոփագիր
🔗Թավշյա բարեփոխումների օրոք․․․

▪️ Նոր հայտարագրման համակարգով հայտարարգրվել է ընդամենը 38000 քաղաքացի։

▪️ Եվս մեկ դատապարտյալ է մահացել։

▪️ Ապօրինի գույքի ցուցակից դուրս մնացած թանկարժեք բնակարանը գնել է ԱԱԾ տնօրենի որդին։

▪️ Նոր Նորքի վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ու հավանաբար վարչական շրջանի աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։

▪️ ՀՀ-ում կանայք միջինում 40,7%-ով պակաս աշխատավարձ են ստանում տղամարդկանցից։

▪️ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան և նրա մոտ ընկերը նշանակվել են քաղաքապետի տեղակալներ։

▪️ 4մլն դրամ կաշառք վերցնելու համար ՊԵԿ-ի պաշտոնյա է ձերբակալվել։

▪️ Բռնի տեղահանված բոլոր արցախցիների համար 40+10 աջակցության ծրագիրը կերկարաձգվի երկու ամսով։

▪️ 14 նոր օդափոխության համակարգ է տեղադրվել մետրոյում՝ անվտանգ աշխատանքը ապահովելու համար։
----
Մանրամասներն այստեղ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM