Ampop Media
137 subscribers
488 photos
1 video
635 links
Data Research & Visualization Studio
Download Telegram
📈Հայաստանում 2025 թ. հունվար-փետրվարին սպառողական գների ինդեքսը 2024 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1%-ով։
📊Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 3.5%-ով՝ 2024 թ. հունվար-փետրվարի համեմատ։
🥔 Ամենաբարձր գնաճը գրանցվել է կարտոֆիլի դեպքում. 2024 թ. հունվար-փետրվարի համեմատ թանկացել է 30.1%-ով։
🥚Ամենամեծ գնանկումը նկատվել է ձվի դեպքում ՝ այն նվազել է 6.1%-ով։


#ampopmedia
👍3🔥1👏1😱1
📌 Այս կիրակի`մարտի 30-ին, գյումրեցիները կորոշեն, թե որ քաղաքական ուժն է ղեկավարելու իրենց համայնքը առաջիկա տարիներին։
Ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն։


🔎 Ամփոփ Մեդիան ինֆոգրաֆիկներով ներկայացնում է ավագանու ընտրություններին վերաբերող թվային տվյալներ՝ մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված թեկնածուների զբաղվածության, տարիքային և սեռային կազմի, ինչպես նաև կուսակցական պատկանելության մասին։

🔗Նյութի հղումը
👍2🔥2👏1
📌 Այս կիրակի` մարտի 30-ին, ավագանու արտահերթ ընտրություններ կան նաև Փարաքարում։ 20,967 փարաքարցի իրավունք ունի որոշելու իր համայնքի ապագա ավագանու կազմն ինչպիսին պիտի լինի։
Այս համայնքում 4 քաղաքական ուժ է պայքարում համայնքի ընտրելու իրավունք ունեցողների ձայների համար։ Սակայն ցավալին այն է, որ 4 քաղաքական ուժերից երեքի ցուցակներում գրանցված թեկնածուների 60%-ից ավելին այս պահին զբաղվածություն չունի։

🔎 Ամփոփ Մեդիան ինֆոգրաֆիկներով ներկայացնում է ավագանու ընտրություններին վերաբերող թվային տվյալներ։ Թերթեք պատկերներն ու ծանոթացեք մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված թեկնածուների զբաղվածության, տարիքային և սեռային կազմի, ինչպես նաև կուսակցական պատկանելության մասին տվյալներին։
🔗Նյութի հղումը
👏3👍1🔥1
1️⃣7️⃣:0️⃣0️⃣

Ժամը 17:00-ի դրությամբ, Շիրակի մարզի #Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 39,181 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35.22%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111,236 է:

Արմավիրի մարզի #Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 46.90%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20,967 անձ: .

Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 49,014 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 37.07%-ը:

Օրվա ընթացքում Ամփոփ Մեդիան կհրապարակի նոր գրաֆիկներ հիմնված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թարմացումների վրա։
❗️❗️❗️ Հետևեք այս էջին, տեղեկացեք ե հավանեք 👍
👍3🔥1👏1
Գյումրու այսօրվա ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցությունը շատ ավելի բարձր է, քան նախորդ 2021թ․ ավագանու ընտրություններին։

Ամփոփ Մեդիան, համեմատելով ԿԸՀ-ի 2021 և 2025 թթ. տվյալները, արձանագրում է, որ պատկերում նշված բոլոր ժամերին այս անգամ ակտիվությունն ավելի բարձր է։

Օրինակ՝ այսօր 1️⃣7️⃣:0️⃣0️⃣ -ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ✔️ ընտրողների 35.2%-ը։

Իսկ 4 տարի առաջ՝ 2️⃣0️⃣2️⃣1️⃣ թ-ի ավագանու ընտրություններին, նույն ժամի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 18.3%-ը։
👍32👏1
#Գյումրի և #Փարաքար համայնքների ՏԻՄ արտահերթ ընտրությունների քվեարկությունը 20:00-ին ավարտվել է:
Ժամը 1️⃣7️⃣:0️⃣0️⃣ -ի դրությամբ ընտրատեղամասերի ակտիվությունը։

17:00-ի դրությամբ Գյումրիում ոչ մի տեղամասում մասնակցությունը չի հասել 50%-ի։

❗️❗️❗️ Հետևեք այս էջին, հավանեք և տարածեք
2👍2👏1
ժամը 1️⃣7️⃣:0️⃣0️⃣ -ի դրությամբ Փարաքարի ընտրատեղամասերի ակտիվությունը։
17:00-ի դրությամբ, Փարաքարի տեղամասերում մասնակցությունը հատել է 60%-ի շեմը։

❗️❗️❗️ Հետևեք այս էջին, հավանեք և տարածեք 👍
👍3🔥2
20:00-ի դրությամբ #Գյումրի համայնքում քվեարկության մասնակցության 50%-ի շեմը հատել են երկու տեղամասեր։

❗️❗️❗️ Հետևեք էջին, հավանեք և տարածեք
🤯2👏1🥴1🤨1
20:00-ի դրությամբ, Փարաքարի 16 տեղամասերից երկուսում մասնակցությունը հատել է 70%-ի շեմը։

❗️❗️❗️ Հետևեք այս էջին, հավանեք և տարածեք
👍2🤔2🙏1
Այս պահին ԿԸՀ-ի պաշտոնական կայքում հասանելի է #Գյումրի համայնքի 82 ընտրատեղամասից 4-ի նախնական արդյունքները։
Անցողիկ շեմը կուսակցությունների համար՝ 4%, դաշինքների համար՝ 6%:
👍3🔥1
Այս պահին ԿԸՀ-ի պաշտոնական կայքում հասանելի է #Փարաքար համայնքի 16 ընտրատեղամասից 13-ի նախնական արդյունքները։
Անցողիկ շեմը կուսակցությունների համար՝ 4%, դաշինքների համար՝ 6%:

❗️❗️❗️ Հետևեք այս էջին, հավանեք և տարածեք
👍3🔥1👏1
#Փարաքարի բոլոր 16 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները հայտնի են։ Համաձայն ԿԸՀ-ի տվյալների, չորս քաղաքական ուժերից երեքը հաղթահարել են ընտրական շեմը։ Նրանցից առաջատարն այս համայնքում «Միասնություն» կուսակցությունների դաշինքն է՝ 56.6% քվեով։

Անցողիկ շեմը կուսակցությունների համար՝ 4%, իսկ դաշինքների համար՝ 6%:
👍4🔥1