Ampop Media
140 subscribers
406 photos
1 video
607 links
Data Research & Visualization Studio
Download Telegram
💥 🇮🇷 #Iran «Իրանում շորտեր հագնելն արգելված է բոլորին։ Դա մի երկրում, որտեղ ամռանն օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը»
‼️ Ահա և Թեհրանի մասին ակնարկի 2-րդ մասը։ Այս հատվածում Գարիկը պատմում է Իրանում առկա սահմանափակումների, ծառայությունների, սննդի որակի մասին, իսկ գրաֆիկներով ներկայացնում սոցիալական վիճակն ու փոխարժեքի կտրուկ աճը վերջին ամիսներին։ https://bit.ly/3ZQEH6q
2022 թ․ հուլիսի 1-ից պետությունը կենսաթոշակն անկանխիկ տարբերակով ստացող քաղաքացիներին առաջարկում է 10% հետվճար այն դեպքում, եթե ստացած թոշակները ծախսեն անկանխիկ եղանակով։
‼️ Սակայն նման առաջարկից ոչ բոլոր կենսաթոշակառուները կարող են օգտվել՝ բազմաթիվ գյուղական համայնքներում POS տերմինալների բացակայության պատաճռով։
⁉️ Ստացվում է, որ պետության ընձեռած հնարավորությունն իրականացվում է քաղաքացիների համար անհավասար պայմաններում։ Մեկ այլ խնդիր էլ կա, որը առկա է տվյալ նյութում։ https://bit.ly/3K2vyT7
Ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների՝ Անի և Սիսիան համայնքներում տեղի ունեցած արտահերթ ընտրություններում մասնակցած 21226 քաղաքացուց 12505( մոտ 60%) իր ձայնը տվել է ՔՊ կուսակցությանը։ Մանրամասներն այստեղ՝ https://www.instagram.com/p/CqTTCQUj5i2/
#localelections #armelections2023
🇮🇳 🧘Երբևէ մտածե՞լ եք այցելել Հնդկաստան, զգալ հնդկական ավանդական հոգևոր կենտրոններում առկա մթնոլորտը։
Արմանի մոտ հաջողվեց։ Նրա միջոցով սկսում ենք մեր ուղին դեպի հոգևոր Հնդկաստան։ https://bit.ly/41cpehD
bit.ly/409Mo7n
‼️Զրուցել ենք Հայաստանում ապաստան հայցած Ուկրաինայից տեղահանվածների և նրանց աջակցող տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ճշտելու՝ որքանով է Հայաստանը՝ որպես պետություն, կատարում ստանձնած պարտավորությունները նրանց նկատմամբ։
‼️ Հայաստանում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձինք իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում (անվճար) օգտվել առողջության առաջնային պահպանման ծառայություններից։ Որքանով է դա հաջողվում, ծանոթացեք նյութում։
⚡️☢️ #energysecurity #EnergyReform #EnergySectorReform #armenia
‼️ Այս տարվա փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի ազատ շուկա տեղափոխվել են 110կՎ և բարձր լարման բոլոր այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում (2022թ փետրվարից մինչև 2023թ․ փետրվար) ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում։ Ապրիլի 14-ի դրությամբ՝ համակարգում գրանցված էր 292 մասնակից։
⁉️ Ինչպե՞ս է ազատականացումից հետո աշխատում էլեկտրաէներգիայի մեծածախ շուկան Հայաստանում, կարդացեք այստեղ https://bit.ly/3V1xteD
Հայաստանում վերջին 10 տարում մինչև մեկ տարեկանների շրջանում մահացությունների թիվը նվազել է 47%-ով, սակայն որոշ մարզերում այս ցուցանիշը դեռ մտահոգիչ է։ https://bit.ly/3VfdRUc
Հայաստանում արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները վերջին 5 տարում աճել են 596 անգամ, այո, գրեթե 600 անգամ։ Ներկայացնում ենք որքանով են արդյունավետ և անվնաս վերականգնվող էներգառեսուրսները։
https://bit.ly/3HiKwCP
«Առաջին բանը, որ ինձ խնդրում են, հանել կոշիկները աշրամի բացօթյա ընդունարան մտնելիս․․․ Քննադատ միտքս ժամանակ առ ժամանակ հարցեր է տալիս նման մոտեցման հիմնավորումների և նպատակահարմարության մասին, բայց ես եկել եմ Հնդկաստանն անվերապահորեն ընդունելու և ամբողջի լիարժեք մասը դառնալու համար… Ես հանում եմ կոշիկներս թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով և մտնում աշրամ»։ https://ampop.am/spiritual-journey-from-armenia-to-india-part2/
💡Պարզ և մատչելի ներկայացրել ենք, թե ինչ հնարավորություններ ու ռիսկեր կան ազատականացված շուկայում 🌞 արևային էներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար:
Կարդալ այստեղ՝ https://bit.ly/3nL8H6t
☢️ #energyefficiency #solar #solarenergy #renewableenergy #datajournalism #energysecurity
☢️ Հայաստանում ածխաթթու գազի տարեկան արտանետումները կազմում են բոլոր տեսակի ջերմոցային գազերի արտանետումների 66%-ը։
⁉️ Օդի աղտոտվածության ծավալների ու դրա հետևանքները երկրի բնակչության առողջության վրա իմանալու համար կարդացեք մեր նոր ուսումնասիրությունը https://bit.ly/45aRm7J
‼️ Հայաստանում գյուղատնտեսությունը որպես լիարժեք բիզնես դեռ չի ընկալվում։ Երևանից հեռու մարզերում գյուղմթերք ստացողները հենց գյուղերում էլ սպառում են իրենց բերքը։ Քիչ վաճառում են, քիչ էլ արտադրում։
‼️ Սակայն Հայաստանի աշխարհագրական տեղադիրքը, գոտիականությունը և այլ գործոններ մեծ բազմազանության հնարավորություն ունեն, և տեխնոլոգիաների ճիշտ կիրառության պարագայում հնարավոր է ավելի լավ արդյունք ստանալ։ Թե ինչպես, տես այստեղ https://bit.ly/3Mx15fT
«Հոգևոր որոնումներով դեպի Հնդկաստան» շարքի վերջին, բայց գուցե ամենասպասված և ամենահետաքրքիր մասը, որտեղ հեղինակը պատմում է աշրամի 2 տաճարների և Սադհգուրուի ֆենոմենի մասին։ https://ampop.am/spiritual-journey-from-armenia-to-india-part3/
Լարսի անհուսալի ավտոճանապարհն ապահովում է Հայաստանի ցամաքային-տրանսպորտային միակ կապը դեպի Ռուսաստան։ Իսկ այդ երկրի հետ կապված է Հայաստանի արտաքին առևտրի մեծ մասը։
Սակայն կա նաև այլընտրանքային ճանապարհ, որը սառեցվել է Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի սառեցված հակամարտությունների պատճառով։ Անդրադարձել ենք հավանական բացման արդյունքում ՀՀ տնտեսական օգուտներին https://ampop.am/economic-benefits-of-the-abkhaz-railway-for-armenia/
#Ամփոփմեդիա #ցուցանիշներ
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2023թ․ հունվար-ապրիլ ժամանակահատվածում կենսունակության գործակիցը (ծնվածների և մահացածների հարաբերակցությունը) կազմել է 130.6%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ գործակիցը շատ ավելի ցածր էր՝ 99,7%:
Հայաստանում առաջին անգամ լեռնարշավային մրցույթ է անցկացվել: 28 կմ-ոց արահետը թիմերն անցել են գրեթե հավասար ժամանակահատվածում: https://ampop.am/mountain-climbing-competition-in-armenia/