Ampop Media
137 subscribers
488 photos
1 video
635 links
Data Research & Visualization Studio
Download Telegram
Շնորհակալություն ենք հայտնում մեր աջակիցներին, գործընկերներին և յուրաքնաչյուր հետևողի անցնող տարվա ընթացքում մեզ հետ լինելու, սատարելու և ոգևորելու համար։ Թող գալիք տարին բերի խաղաղություն, առողջություն և իմաստություն մարտահրավերներին արժանապատվորեն դիմագրավելու համար։ https://youtu.be/Ne4WWs6N9G8
‼️ 🏋️🤼‍♂️ 5մլն, 10մլն, 15մլն, անգամ 20մլն դրամի մրցանակ մարզիկներին։
⁉️ Ուսումնասիրել ենք որ դեպքում և որքան է պետությունը վճարում հաջողություններ գրանցած մարզիկներին, երբ կարող է մարզիկը ստանալ միանվագ մրցանակ և որ դեպքում՝ ամսական պատվովճար։ 👉 https://bit.ly/3GFDNBH
‼️ Փետրվարից էլեկտրաէներգիա սպառող խոշոր ընկերությունները հնարավորություն ունեն հրաժարվել ՀԷՑ-ի ծառայությունից և միանալ էլեկտրաէներգիայի ազատ շուկային՝ նախընտրելի ընկերությունից էլեկտրաէներգիա գնելու համար։
⁉️ Ինչպե՞ս է գործնականում հնարավոր ազատականացնել էլեկտրաէներգիան և արդյոք կհաջողվի՞ «կոտրել» արմատացած համակարգը, կարդացեք Ամփոփ Մեդիայի նյութում https://bit.ly/3Wj65Ia
«Առողջապահությունը Հայաստանում․ որակ, մատչելիություն, հասանելիություն» խորագիրը կրող առցանց հատուկ համարը պարզ և պատկերավոր ներկայացնում է այն իրավիճակը, որն առկա է Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգում։ Այն բաղկացած է բացատրական լրագրության ժանրում գրված շուրջ 20 թեմատիկ նյութերից և մի քանի տասնյակ ինֆոգրաֆիկներից ու գծապատկերներից։
https://bit.ly/3xaJ9k3
‼️ Նախորդ տարի Հայաստան է փոխանցվել մոտ 5,2 միլիարդ դոլարին համարժեք գումար, որի շուրջ 70%-ը՝ Ռուսաստանից։ Սա աննախադեպ ցուցանիշ է վերջին տասը տարիների ընթացքում։ Ըստ փորձագետների, այս աճը ուղղակիորեն պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետ։
Մանրամասներն այստեղ՝ https://bit.ly/3I0E174
‼️ 🏋️🤼‍♂️ Մարզիկները միայն սեփական ուժերով չէ, որ հայտնվում են միջազգային մրցումների պատվո հարթակներին։ Այդ հարցում մեծ ներդրում ունեն նաև մարզիչները։
⁉️ 🥇🥈🥉Հայաստանում մարզական բարձր արդյունքներ գրանցելու համար տարբեր տեսակի վճարներ են ստանում ոչ միայն տարբեր տարիքային հավաքականների մարզիկները, այլև մարզիչները, մարզիկների անձնական մարզիչները, հավաքականների բժիշկները։ Մանրամասներն այստեղ՝ https://bit.ly/3KhAiov
#ampopmedia #հաղթանակ #չեմպիոն
«Ամփոփ Մեդիայի» թղթակից Գարիկը վերջերս այցելել էր Իրանի մայրաքաղաք Թեհրան, որտեղից շատ տպավորված է վերադարձել։ Համաձայնվեք՝ մեզանից շատերը շատ քիչ տեղեկություն ունեն Իրանից։ Գարիկի հետ շրջենք Թեհրանի մարդաշատ փողոցներում և որոշ չափով լրացնենք այդ բացը։ Գնացինք 👉 https://bit.ly/3xZPJud
#ԳՈՐԾԿԱ
«Ամփոփ Մեդիա» տվյալների հետազոտման և վիզուալիզացիայի ստուդիայում առկա է տնտեսական լրագրողի թափուր հաստիք։
Նախընտրելի է թեկնածուն ունենա տնտեսության, ֆինանսների, բիզնեսի և հարակից այլ ոլորտների լուսաբանման առնվազն 3 տարվա փորձ կամ տնտեսագետի մասնագիտություն և հետաքրքրված լինի հանդես գալ ոլորտին վերաբերող խնդիրների վերլուծությամբ։
Դիմողները պետք է ampopmedia@gmail.com էլհասցեին ուղարկեն մանրամասն կենսագրական և ոլորտին առնչվող հեղինակային 3 նյութերի հղումներ (ոչ լրագրողները կարող են ուղարկել իրենց ելույթների, վերլուծությունների, զեկույցների հղումները)։ Հայտերն ուղարկելու վերջնաժամկետը մարտի 18-ն է: Ուշադրություն․ կապ կհաստատվի միայն երկրորդ փուլ անցած հայտատուների հետ։
💥 🇮🇷 #Iran «Իրանում շորտեր հագնելն արգելված է բոլորին։ Դա մի երկրում, որտեղ ամռանն օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը»
‼️ Ահա և Թեհրանի մասին ակնարկի 2-րդ մասը։ Այս հատվածում Գարիկը պատմում է Իրանում առկա սահմանափակումների, ծառայությունների, սննդի որակի մասին, իսկ գրաֆիկներով ներկայացնում սոցիալական վիճակն ու փոխարժեքի կտրուկ աճը վերջին ամիսներին։ https://bit.ly/3ZQEH6q
2022 թ․ հուլիսի 1-ից պետությունը կենսաթոշակն անկանխիկ տարբերակով ստացող քաղաքացիներին առաջարկում է 10% հետվճար այն դեպքում, եթե ստացած թոշակները ծախսեն անկանխիկ եղանակով։
‼️ Սակայն նման առաջարկից ոչ բոլոր կենսաթոշակառուները կարող են օգտվել՝ բազմաթիվ գյուղական համայնքներում POS տերմինալների բացակայության պատաճռով։
⁉️ Ստացվում է, որ պետության ընձեռած հնարավորությունն իրականացվում է քաղաքացիների համար անհավասար պայմաններում։ Մեկ այլ խնդիր էլ կա, որը առկա է տվյալ նյութում։ https://bit.ly/3K2vyT7
Ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների՝ Անի և Սիսիան համայնքներում տեղի ունեցած արտահերթ ընտրություններում մասնակցած 21226 քաղաքացուց 12505( մոտ 60%) իր ձայնը տվել է ՔՊ կուսակցությանը։ Մանրամասներն այստեղ՝ https://www.instagram.com/p/CqTTCQUj5i2/
#localelections #armelections2023
🇮🇳 🧘Երբևէ մտածե՞լ եք այցելել Հնդկաստան, զգալ հնդկական ավանդական հոգևոր կենտրոններում առկա մթնոլորտը։
Արմանի մոտ հաջողվեց։ Նրա միջոցով սկսում ենք մեր ուղին դեպի հոգևոր Հնդկաստան։ https://bit.ly/41cpehD
bit.ly/409Mo7n
‼️Զրուցել ենք Հայաստանում ապաստան հայցած Ուկրաինայից տեղահանվածների և նրանց աջակցող տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ճշտելու՝ որքանով է Հայաստանը՝ որպես պետություն, կատարում ստանձնած պարտավորությունները նրանց նկատմամբ։
‼️ Հայաստանում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձինք իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում (անվճար) օգտվել առողջության առաջնային պահպանման ծառայություններից։ Որքանով է դա հաջողվում, ծանոթացեք նյութում։
⚡️☢️ #energysecurity #EnergyReform #EnergySectorReform #armenia
‼️ Այս տարվա փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի ազատ շուկա տեղափոխվել են 110կՎ և բարձր լարման բոլոր այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում (2022թ փետրվարից մինչև 2023թ․ փետրվար) ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում։ Ապրիլի 14-ի դրությամբ՝ համակարգում գրանցված էր 292 մասնակից։
⁉️ Ինչպե՞ս է ազատականացումից հետո աշխատում էլեկտրաէներգիայի մեծածախ շուկան Հայաստանում, կարդացեք այստեղ https://bit.ly/3V1xteD
Հայաստանում վերջին 10 տարում մինչև մեկ տարեկանների շրջանում մահացությունների թիվը նվազել է 47%-ով, սակայն որոշ մարզերում այս ցուցանիշը դեռ մտահոգիչ է։ https://bit.ly/3VfdRUc
Հայաստանում արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները վերջին 5 տարում աճել են 596 անգամ, այո, գրեթե 600 անգամ։ Ներկայացնում ենք որքանով են արդյունավետ և անվնաս վերականգնվող էներգառեսուրսները։
https://bit.ly/3HiKwCP