Ampop Media
137 subscribers
488 photos
1 video
635 links
Data Research & Visualization Studio
Download Telegram
🇺🇦 Արևմուտքը, մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ-երկրները, որոշեցին ռազմական և հումանիտար մեծածավալ օժանդակություն ցուցաբերել Ուկրաինային, երբ ակնհայտ դարձավ, որ փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից մեկնարկած հատուկ ռազմական օպերացիայի թիրախում Ուկրաինայի ողջ տարածքն է:
👉 https://bit.ly/3vrsuZN
🇺🇦 10-ից ավելի ավտոարտադրողներ միջոցներ են ձեռնարկել՝ սահմանափակելու, կասեցնելու կամ Ռուսաստանում իրենց բիզնեսը դադարեցնելու ուղղությամբ 👉 https://bit.ly/3MhCWJh
❄️ Գեղեցիկ հրաժեշտ ձմռանը
🗻 Հայաստանում կան լճեր ու ջրամբարներ, որոնց վրա ձմռան ամիսներին հաստ սառցե շերտ է առաջանում՝ գեղասահքի և էքստրիմի սիրահարներին հնարավորություն տալով զգալ վայրի սառույցի ուժը։
‼️ Կարդացեք և դիտեք, թե ինչպես են նյութի հերոսները վարպետորեն սահում սառած լճերի և ջրամբարների վրա։
👉 https://bit.ly/3vBL0io
📌Նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը քվեարկության առաջին փուլով չէր ընտրվել՝ հավաքելով 69 ձայն անհրաժեշտ 81-ի փոխարեն։
📖Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ երկրորդ փուլի համար անհրաժեշտ է 64+ ձայն։
#հանուներեխաների
Հայաստանում տարեկան 80-100 երեխայի մոտ ախտորոշվում է մանկական տարիքում հանդիպող ուռուցք։ Նրանցից 35-ը կազմում են սուր լեյկոզներ։ Պետությունը միշտ չէ, որ կարողանում է հոգալ բոժման ծախսերը։ Շատ կարևոր է հանրության կոնսոլիդացիան հանուն երեխայի կյանքը փրկելու։ Մանրամասները՝ նյութում https://ampop.am/cost-of-care-of-children-rare-hematologic-disorders-in-armenia
🧑‍⚕️ 2020 թվականին ընդունվել և ուժի մեջ է մտել ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, որով, ի թիվս այլնի, տրվել է «բժշկական գաղտնիք» հասկացության սահմանումը և ամրագրվել է բժշկական գաղտնիքը: Փորձագետները դրական են գնահատում օրենքի փոփոխությունը, բայց նշում են, որ գործնականում կիրառության մեջ բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ https://ampop.am/privacy-and-security-in-healthcare-of-armenia/
💵 Առողջապահական համակակարգում պետպատվերի համար հատկացվող գումարները աճում են, բայց չեն բավարարում։ Ի՞նչ անել, որ բնակչությունը չխուսափի դիմել բժիշկներին։ Ծանոթացեք պետպատվերների բաշխման ու արդյունավետության մասին #ampopmedia-ի նոր ուսումնասիրությանը։ https://ampop.am/basic-benefits-package-in-armenia/
#accesstohealthcare 📌Բժշկական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելու կամ տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելու համար նախատեսվում է պատիժ։ https://ampop.am/privacy-and-security-in-healthcare-of-armenia/
👇 English below
‼️ Սա մեր նոր տարբերանշանն է, որը կիրառության մեջ կդրվի օգոստոսի 1-ից։ Իսկ աշնանը հանդես կգանք ampop.am-ի նոր կայքով։
Ampop Media-ն ընդլայնում է իր գործունեության շրջանակը՝ չսահմանափակվելով միայն տվյալների լրագրությամբ։ Մենք ձևավորել ենք մի թիմ, որն ի վիճակի է լրատվական գործունեությանը զուգահեռ մատուցել նաև տարբեր ծառայություններ մեդիայի, հաղորդակցության և կրթության ոլորտներում։ Սա հնարավորություն կտա մեր խմբագրությանը լրատվական ոլորտում գործել անկախ և լինել անաչառ։
‼️ Dear followers,
This is our new logo, which will be used from August 1. And in the fall, we will launch a new website of ampop.am.
📣 Ampop Media is expanding its scope of activity, not to be limited to only journalism. Our recent cooperation with a number of local and international organizations promoted to recruiting a team that along with a journalism is able to provide various services in the fields of media, communication and education. This enables our newsroom to function independently in the media sector.
Channel photo updated
Channel name was changed to «Ampop Media»
ՀՀ սոցիալ-տնտեսական ցուցանիշներ, որոնք անմիջականորեն ազդում են քաղաքացիների առողջական վիճակի վրա
#առողջություն և #բարեկեցություն
#AccesstoHealthCare #առողջապահությանհասանելիություն #AmpopMedia
https://www.facebook.com/ampop.am/videos/343549771216680
👨‍🔬 Հայաստանում օրգանների փոխպատվաստման պրակտիկան աստիճանաբար ակտիվանում է։
⚖️ Սակայն կան խոչընդոտներ, որոնք ստիպում են բուժառուներին (պացիենտներին) այլ երկրներ գնալ փոխպատվաստվելու։
Լյարդի և երիկամի փոխպատվաստումներին վերաբերող խնդիրներն ու խոչընդոտները նյութում։
#AccessToHealthcare #առողջապահությանհասանելիություն #Ampopedia
«Գիշերը քնած էինք, երբ սկսեցին շատ ուժեղ թակել դուռը։ Բացեցի։ Պարզվեց մեզ արտաքսում են։ Ճամբար տեղափոխվելուց հետո չէր եղել մի օր, որ չմտածեի այդ մասին»,- ասում է Կարենը։
🕵️‍♀️🔍Կարենի պատմությունն իր տեսակով միակը չէ։ 57,250 ապաստանի հայց ներկայացրած քաղաքացիներից միայն 1,9%-ին է տրվել փախստականի կարգավիճակ։
👉 Մանրամասները՝ նյութում https://bit.ly/3R8CE9M
📊 Ինֆոգրաֆիկներով ներկայացվում է թեմատիկ վիճակագրություն
#ամփոփմեդիա #Միգրացիա #Վիճակագրություն
#Ներգաղթ #Արտագաղթ #Migration #Statistics
#Immigration #Emigration #ampopmedia
#AccessToHealthcare  Մարզային հիվանդանոցներում սուր է ոչ միայն նեղ մասնագետների խնդիրը։ 👨‍🔬 Ավագ բուժաշխատողները կենտրոնացած են մայրաքաղաքում։
📊 Եթե Երևանում 10000 բնակչին բաժին է ընկնում 59 բժիշկ, ապա մարզերում 3,5 անգամ ցածր է այդ ցուցանիշը․ 10000 բնակչին ընդամենը 17 բժիշկ է հասնում։
Մանրամասները նյութում 👉 https://bit.ly/3BgeoNu
#AccessToHealthcare ⁉️ Արդյոք պատկերում ներկայացված պայմանները հրապուրի՞չ են, որպեսզի նեղ մասնագետները տեղափոխվեն մարզային բժշկական կենտրոններ։
Մարզային հիվանդանոցներում առկա կադրային սուր խնդիրներին ծանոթացեք այստեղ՝ 👉 https://bit.ly/3BgeoNu
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արտերկրում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիների վերադարձի հայտեր ստացվում է տարբեր երկրներից, սակայն ամենաշատը 🇩🇪 Գերմանիայից։ https://bit.ly/3R8CE9M
2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո՝ մինչև հիմա, Հայաստանի Հանրապետության և Արցախի ուղղություններում ադրբեջանական զինված ուժերը կազմակերպում են հարձակումներ, որոնց հետևանքով հայկական կողմն ունենում է տարածքային ու մարդկային կորուստներ։
https://ampop.am/azerbaijan-aggressive-actions-in-the-sovereign-territory-of-the-republic-of-armenia-and-artsakh/