Ampop Media
139 subscribers
487 photos
1 video
635 links
Data Research & Visualization Studio
Download Telegram
📢 ՀՀ պաշտպանության նախարարություն

📍 Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։
🔴 Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: «Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը:
Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»:
📢 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն. «Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ հստակ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա էսկալացիան կանխելու համար: Մենք նաև կողմերին կոչ ենք անում ուղիղ և կառուցողական համագործակցության բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար, ներառյալ սահմանի դեմարկացիան»:
📢 Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերին, դեէսկալացիայի կոչ է արել:
🔴 «Մեր մտքերը զոհերի ընտանիքների, նրանց հարազատների և մերձավորների հետ են: Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հնարավոր լինի գտնել հակամարտության խաղաղ լուծում»:
📢 ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոչ եմ անում Պետդեպարտամենտին գործել անհապաղ, օգտագործել դիվանագիտական բոլոր խողովակները՝ կանխելու հերթական մարդասիրական աղետը և ցույց տալու մեր անսասան աջակցությունը հայ ժողովրդին ու նրա ինքնիշխանությանը»։
📢 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը նշել է.
🔴 «Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել , որ ՄԱԿ-ի կանոնադրության և բոլոր երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվ այս պահից սկսած, իրավիճակի հետագա լարման ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնում է Ադրբեջանի Հանրապետության վրա:
Ուզում եմ խոսել նաև մեկ այլ քաղաքական նրբերանգի մասին: Մեր համոզմամբ՝ Ադրբեջանը, լարվածությունը տեղափոխելով Հայաստան-Ադրբեջան սահմանագիծ, Հայաստանի Հանրապետության տարածք, փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է ինչպես իր տարածքային ամբողջականությունը, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ տարածքում ռազմական վտանգի մակարդակը չի նվազում։ Նա նշել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը կանգնեցրել է արյունահեղությունն Արցախում, սակայն «Չնայած ձեռնարկված քայլերին՝ հայ և ադրբեջանական կողմերի շփման գծում դեռևս պահպանվում է լարվածությունը»:
📢 ՀՀ պաշտպանության նախարարություն

🔴 Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
🔴 Նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
📢 Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված հրադադարը: «Վերահաստատում եմ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի միջոցով գործընթացի շարունակման աջակցությունը»,- գրել է Լինդեն:
📢 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

📍 Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում նոյեմբերի 18-ին՝ ժամը 14.00-ի դրությամբ, էական միջադեպեր չեն գրանցվել։ Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։
🔴 Վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ համացանցում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվող տեսանյութերի առնչությամբ հայտնում ենք, որ դրանք մշտապես ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից։ Մինչև այժմ շրջանառված տեսանյութերում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունեցել ավելի վաղ։
⚡️ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է հայ-ադրբեջանական լարվածությանը:
🔴 «Անկասկած աճում է ռուսական դիվանագիտության դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի հարցերի կարգավորման ուղղությամբ ջանքերի շարունակման, Հարավային Կովկասում տնտեսական կապերի վերականգնման և կենսական նշանակություն ունեցող տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործում»,- ասել է Պուտինը:
#COVID19 #պատվաստում
‼️«Մենք հիմա դեռ դա չենք իրագործի, դե՛ռ։ Բայց դա չի նշանակում, որ չի քննարկվում։ Մենք փորձում ենք այդ ծայրահեղ քայլին չգնալ, քանի որ կան առաջնային այլ մեխանիզմներ, որոնք էլ իրագործվում են»․ ԱՆ ներկայացուցիչ

👉🏼 Կարդալ ավելին
📢 ՀՀ պաշտպանության նախարարություն

‼️ Նոյեմբերի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։
🔴 Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ:
«Թեև գեղասահքի դպրոցում կան լավ մարզիչներ, այնուամենայնիվ, մենք լուրջ մասնագետների կարիք ունենք, որոնք իրենց փորձով կլրացնեն առկա բացերը»,- ասում է Կատարինան:
‼️👇🏼 Ներկայացրել ենք հայաստանյան գեղասահքում առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները` ռուս գեղասահորդ Անդրեյ Գրյազևի և հայ գեղասահորդ երեխաների ծնողների դիտանկյունից:

https://ampop.am/figure-skating-in-armenia/
🔺 Նոյեմբերի 17-ին ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց եկամտահարկի հետվերադարձի օրենքի փոփոխությունները, ինչը նշանակում է, որ եկամտահարկի հետվերադարձի համակարգը կսկսի աստիճանաբար չգործել Երևանում կառուցվող շենքերի բնակարանների գնման դեպքում։
‼️ Կարդացեք, թե ինչ փուլերով է նախատեսվում հանել այն Երևանից և տեղափոխել մարզեր
‼️ Ազգային Ժողովում ամբողջությամբ ընդունվել է օրենքի նախագիծ, համաձայն որի էլեկտրոնային ծառայություններ մատուցող խոշոր կազմակերպությունները կհարկվեն։
⁉️ Ինչպե՞ս է իրականացվելու հարկումը, և որքա՞ն լրացուցիչ հարկային մուտքեր կապահովի նոր կարգավորումը
🔺 2021թ.-ի նոյեմբերի 18-ին կառավարությունը հավանություն տվեց նախագծին, համաձայն որի՝ Հայաստան ներկրվող էլեկտրական շարժիչով մեքենաները (նաև բեռնատարները) ազատվելու են ԱԱՀ վճարումից։
⁉️🚗 Էլեկտրամեքենաների լավ և վատ կողմերը
Այս տարվա երրորդ եռամսյակում այլ երկրներից բանկային փոխանցումները Հայաստան կազմել են շուրջ 590 մլն դոլար, ինչը մոտ 5%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ամիսներին։
😮 Մասնագետի կարծիքով «թմրադեղի ազդեցություն է տալիս տնտեսության համար։ Թվում է, թե ամեն ինչ լավ է, բայց իրականում հակառակ էֆեկտն է ստացվում»։
⁉️🧐 Պատճառներն այստեղ
Ահա, թե ինչ պետք է անել և ինչ չանել պատվաստումից առաջ և հետո։
⁉️ Մանրամասներն այստեղ՝ https://ampop.am/what-to-do-before-and-after-getting-vaccinated/