Ampop Media
139 subscribers
487 photos
1 video
635 links
Data Research & Visualization Studio
Download Telegram
#AstraZeneca պատվաստանյութի 24 000 դեղաչափ արդեն Հայաստանում է։ Նախատեսվում է ապրիլի 8-ից մեկնարկել պատվաստումները Երեւանում, մարզերում՝ մի փոքր ավելի ուշ։
⁉️ Ովքեր կպատվաստվեն առաջին հերթին, և ում է այն հակացուցված:
⁉️ Ի՞նչ է հայտնի Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների կազմակերպման մասին, տես ինֆոգրաֆիկան, ծանոթացիր այստեղ 👉 https://bit.ly/39mGd8A
🖊📚 Ընդունելության քննությունների կարգը փոխվել է։
🏛 Այսուհետ դիմորդների հայտագրումներն իրականացվելու են միայն Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի միջոցով։
🏛 Փոփոխվել են նաև ընդունելության քննությունների, մասնագիտությունների հայտագրման գործընթացը և դրանց անցկացման ժամկետները։
🖊📚 Մանրամասներին ծանոթացեք ամփոփ ինֆոգրաֆիկով՝ https://bit.ly/3sLEvVV
Ծնողների և երեխաների համար պատկերավոր ներկայացրել ենք, թե ինչպես ապահովել երեխայի անվտանգությունը կիբերտարածությունում։

Պատկերին կարող եք ծանոթանալ՝ այցելելով հղմամբ https://ampop.am/cyber-security-tips-for-kids/
‼️ Եթե ոչինչ չփոխվի, ապա Facebook-ը, Google-ն ու այլ խոշոր տեխնոլոգիական ընկերություններ շուտով ամբողջությամբ կվերացնեն ավանդական ԶԼՄ-ներին:

Ի՞նչ կերպով են Google-ն ու Facebook-ը սպառնում անկախ մամուլի ֆինանսական բարեկեցությանը․ թվային մեդիաընկերությունների հարկադրման գործընթացի և վերջին ուշագրավ իրադարձությունները տեխնոաշխարհից՝
այստեղ 👇
https://bit.ly/2PTugQC
📩 Եթե ցանկանում եք ստանալ «Ամփոփ Մեդիայի» շաբաթական ՏԵՂԵԿԱԳԻՐԸ և հակիրճ ծանոթանալ վերջին իրադարձություններին ու այլ հետաքրքիր թեմաների, ապա ուղարկեք «տեղեկագիր» բառը ampopmedia@gmail.com էլ-հասցեին։
Ampop Media pinned «📩 Եթե ցանկանում եք ստանալ «Ամփոփ Մեդիայի» շաբաթական ՏԵՂԵԿԱԳԻՐԸ և հակիրճ ծանոթանալ վերջին իրադարձություններին ու այլ հետաքրքիր թեմաների, ապա ուղարկեք «տեղեկագիր» բառը ampopmedia@gmail.com էլ-հասցեին։»
Վերջերս Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հանդես եկավ «ԵՄ-ն հանուն երիտասարդության. աշխատունակության խթանում» եռամյա ծրագրի ավարտական հաշվետվությամբ։
🔥 Վիզուալ հաշվետվության պատրաստումն ամբողջությամբ վստահված էր Ampop Media -ին։ Եռամյա ծրագրի հաշվետվությունների մի հսկա կապոց վերածեցինք 18 սլայդից բաղկացած ինֆոգրաֆիկների, ինչը փակման միջոցառման մասնակիցների գնահատմամբ՝ հաշվետվությունը դարձրեց շատ մատչելի, հետաքրքիր և թափանցիկ։
Համոզվեք ինքներդ
👉 shorturl.at/agxGK
Շնորհակալություն Հայկական Կարմիր խաչի ընկերությանը վստահության և մեր երկրի համար Ձեր կատարած աշխատանքի համար։
#EU4Youthy
«Նախ պետք է հասկանալ, որ տանը փակվելը լուծում չի, միշտ հրաշքներ լինում են, և եթե ապրելուն քիչ է մնացել, ապա նույնիսկ վերջին օրերը պետք է շատ ուրախ անցկացնել, վայելել ամեն պահը»։

Ampop Media-ն զրուցել է Աստղիկ Զաքարյանի հետ, ով վերջերս է հաղթահարել քաղցկեղը և հիմա այդ ամենի մասին անցյալով է խոսում՝ վստահ պլաններ կազմելով ապագայի համար։
Ամբողջական պատմությանը կարող եք ծանոթանալ հղմամբ
👉 https://ampop.am/the-woman-who-defeated-cancer/
🔴Տղամարդ ուսուցիչների թիվը դպրոցներում տարեցտարի նվազում է։
Նրանք հիմնականում դասավանդում են ֆիզկուլտուրա եւ ՆԶՊ առարկաները։
🔴Եթե քայլեր չձեռնարկվեն, տղամարդ ուսուցիչների հետաքրքրությունը դեպի մանկավարժություն ընդհանրապես կկորչի։

Մանրամասներն այստեղ․ տես նաեւ ինֆոգրաֆիկան 👇
https://ampop.am/ratio-of-female-to-male-teachers-in-armenian-schools/
3 րոպե հատկացրեք մեր ինֆոգրաֆիկին և կտեղեկանաք այն կարևոր իրավաքաղաքական քայլերի մասին, առանց որոնց Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները չեն կայանա։

https://ampop.am/steps-to-snap-parliamentary-elections-2021/
🔴📚 Պետական բուհերից հեռացվող ուսանողների թիվը ընդհանուր առմամբ նվազում է, սակայն որոշ պատճառներով
հեռացումները ակտիվացել են։

📉📈 Ծանոթացեք 5 տարվա վիճակագրությանը ինֆոգրաֆիկներով։

https://ampop.am/reasons-for-students-expel-from-universities-in-armenia/
⚠️Պուտինը գտնվում է այնպիսի որոշումներ կայացնելու շեմին, որոնք կարող են պայմանավորել իր նախագահության անցումը դեպի նոր, ավելի դաժան փուլ։

‼️ «Ամփոփ Մեդիան» ներկայացնում է The New York Times-ի ապրիլի 20-ի անդրադարձը՝ վերջին շրջանում Ռուսաստան-Արևմուտք սրացող հարաբերությունների, ինչպես նաև ներռուսական լարված իրավիճակի վերաբերյալ։ 👇
https://ampop.am/new-york-times-russia-us-ukraine/
📚 44-օրյա պատերազմից հետո մարդիկ սկսեցին գրախանութներում փնտրել մոտիվացնող գրքեր, ռազմահայրենասիրական գրականություն, քաղաքական գրքեր կամ զվարճալի ու թեթև ընթերցվող սիրային պատմություններ.

Ամփոփ Մեդիան շրջել է Երևանի գրախանութներում՝ տեսանելի դարձնելով պատերազմի և գրքերի փոխառնչությունները։👇

https://ampop.am/what-people-prefer-reading-after-karabakh-war
⁉️ Իսկ դուք հետևո՞ւմ եք Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերին։ Նրանք իսկական չեմպիոններ են, իսկ նրանց մեծ խաղը դեռ առջևում է։
‼️ Այսօր՝ ապրիլի 30-ին տեղի է ունենալու 2023 թ. Աշխարհի առաջնության եվրոպական մասի որակավորման փուլը, որտեղ պարզ կդառնա նաև թե որ երկրների հավաքականների խմբում է հայտնվելու Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը։
🏆🥇 Ճանաչեք, սատարեք և ոգևորեք մեր պայքարող մարզիկներին 👇 https://ampop.am/women-national-football-team-armenia/
‼️ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից արգելված զենք օգտագործելուց անցել է 6 ամիս։ Դրա կիրառման հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։

⁉️ Ամփոփ Մեդիան փորձել է հասկանալ՝ ի՞նչ կոնկրետ գործողություններ են արվում սպիտակ ֆոսֆորի առկայությունն ապացուցելու, համար և արդյոք պատերազմական հանցագործություններ կատարած պաշտոնական Բաքուն կրելո՞ւ է պատասխանատվություն։

Այստեղ կարող եք կարդալ՝ ինչ է մեզ հաջողվել պարզել 👇
https://ampop.am/azerbaijan-white-phosphorus-munitions-in-karabakh/
🌍 142 երկրներում #COVID19-ով ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների շնչառությունն ապահովելու համար անհրաժեշտ թթվածնի օրական պահանջարկը 27.000.000 խորանարդ մետր է, որի կեսից ավելին բաժին է ընկնում Հնդկաստանին։

🇮🇳 Միայն ապրիլի 30-ին Հնդկաստանում հաստատվել է ավելի քան 402 հազար նոր դեպք և 3522 մահ։

⁉️ Ավելին հղմամբ՝ https://ampop.am/oxygen-demand-covid19/
«Թվինզ» փայտե ձեռագործ ակնոցների պատրաստման և արտադրման ընթացքում օգտագործվում է փայտի մոտ 20 տեսակ, իսկ մոդելներից յուրաքանչյուրը ստանալու համար շուրջ 60 գործողություն է անհրաժեշտ՝ մինչև վերջնական մշակումն ու ապակիների տեղադրումը։

😎 Խաչատրյան եղբայրների հիմնած հայկական ապրանքանիշի ստեղծման պատմությունից մինչև պատրաստման գործընթաց, չկրկնվող դիզայն և մուտք դեպի արտասահմանյան շուկա։

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հղմամբ՝
https://ampop.am/twinz-handcrafted-wooden-sunglasses/
👮 Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020 և 2021 թթ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների վիճակագրությունը։

📊 Տվյալների համաձայն՝ 2021թ․ հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր գրանցված հանցագործությունները նվազել են 534-ով կամ 7,7%-ով։

Առաջարկում ենք ինֆոգրաֆիկների միջոցով ծանոթանալ երկու տարիների եռամսյակային համեմատությանը՝ հղմամբ.
https://ampop.am/crimes-in-armenia-2021-jan-march-stat/
👶 Վիճակագրական Կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն պարզել ենք 2020 թ.-ին Հայաստանում նորածին երեխաներին ամենից հաճախ տրված անուններն ու ազգանունները, որին կարող եք ծանոթանալ ինֆոգրաֆիկների տեսքով։

🥳🎈 «Ամփոփ Մեդիան» սրտանց շնորհավորում է բոլոր մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում ուրախ ու անհոգ մանկություն՝ խաղաղ երկնքի տակ։

https://ampop.am/popular-names-and-surnames-in-armenia-2020/