Ampop Media
140 subscribers
405 photos
1 video
606 links
Data Research & Visualization Studio
Download Telegram
📸🎞 Դավիթ Ղահրամանյանը 44-օրյա պատերազմը վավերագրողներից է։ Առաջին օրվանից եղել է Արցախում՝ իր զենքով՝ ֆոտոխցիկով։ Դավիթի լուսանկարները կներկայացվեն հանրությանը ապրիլի 8-ին։ Մինչև ցուցահանդես այցելելը, նախ ճանաչեք վավերագրողին Անի Ավագյանի ակնարկային նյութի միջոցով 👉 https://bit.ly/2Q12FwV
Մենք վերականգնում ենք «Ամփոփ Մեդիայի» տելեգրամյան էջը։ Եթե Տելեգրամը ձեզ համար իրազեկման ամենահարմար ալիքն է, ապա այսուհետ այստեղ կարող եք ստանալ նաեւ https://ampop.am/ կայքի նյութերը։
#AstraZeneca պատվաստանյութի 24 000 դեղաչափ արդեն Հայաստանում է։ Նախատեսվում է ապրիլի 8-ից մեկնարկել պատվաստումները Երեւանում, մարզերում՝ մի փոքր ավելի ուշ։
⁉️ Ովքեր կպատվաստվեն առաջին հերթին, և ում է այն հակացուցված:
⁉️ Ի՞նչ է հայտնի Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների կազմակերպման մասին, տես ինֆոգրաֆիկան, ծանոթացիր այստեղ 👉 https://bit.ly/39mGd8A
🖊📚 Ընդունելության քննությունների կարգը փոխվել է։
🏛 Այսուհետ դիմորդների հայտագրումներն իրականացվելու են միայն Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի միջոցով։
🏛 Փոփոխվել են նաև ընդունելության քննությունների, մասնագիտությունների հայտագրման գործընթացը և դրանց անցկացման ժամկետները։
🖊📚 Մանրամասներին ծանոթացեք ամփոփ ինֆոգրաֆիկով՝ https://bit.ly/3sLEvVV
Ծնողների և երեխաների համար պատկերավոր ներկայացրել ենք, թե ինչպես ապահովել երեխայի անվտանգությունը կիբերտարածությունում։

Պատկերին կարող եք ծանոթանալ՝ այցելելով հղմամբ https://ampop.am/cyber-security-tips-for-kids/
‼️ Եթե ոչինչ չփոխվի, ապա Facebook-ը, Google-ն ու այլ խոշոր տեխնոլոգիական ընկերություններ շուտով ամբողջությամբ կվերացնեն ավանդական ԶԼՄ-ներին:

Ի՞նչ կերպով են Google-ն ու Facebook-ը սպառնում անկախ մամուլի ֆինանսական բարեկեցությանը․ թվային մեդիաընկերությունների հարկադրման գործընթացի և վերջին ուշագրավ իրադարձությունները տեխնոաշխարհից՝
այստեղ 👇
https://bit.ly/2PTugQC
📩 Եթե ցանկանում եք ստանալ «Ամփոփ Մեդիայի» շաբաթական ՏԵՂԵԿԱԳԻՐԸ և հակիրճ ծանոթանալ վերջին իրադարձություններին ու այլ հետաքրքիր թեմաների, ապա ուղարկեք «տեղեկագիր» բառը ampopmedia@gmail.com էլ-հասցեին։
Ampop Media pinned «📩 Եթե ցանկանում եք ստանալ «Ամփոփ Մեդիայի» շաբաթական ՏԵՂԵԿԱԳԻՐԸ և հակիրճ ծանոթանալ վերջին իրադարձություններին ու այլ հետաքրքիր թեմաների, ապա ուղարկեք «տեղեկագիր» բառը ampopmedia@gmail.com էլ-հասցեին։»
Վերջերս Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հանդես եկավ «ԵՄ-ն հանուն երիտասարդության. աշխատունակության խթանում» եռամյա ծրագրի ավարտական հաշվետվությամբ։
🔥 Վիզուալ հաշվետվության պատրաստումն ամբողջությամբ վստահված էր Ampop Media -ին։ Եռամյա ծրագրի հաշվետվությունների մի հսկա կապոց վերածեցինք 18 սլայդից բաղկացած ինֆոգրաֆիկների, ինչը փակման միջոցառման մասնակիցների գնահատմամբ՝ հաշվետվությունը դարձրեց շատ մատչելի, հետաքրքիր և թափանցիկ։
Համոզվեք ինքներդ
👉 shorturl.at/agxGK
Շնորհակալություն Հայկական Կարմիր խաչի ընկերությանը վստահության և մեր երկրի համար Ձեր կատարած աշխատանքի համար։
#EU4Youthy
«Նախ պետք է հասկանալ, որ տանը փակվելը լուծում չի, միշտ հրաշքներ լինում են, և եթե ապրելուն քիչ է մնացել, ապա նույնիսկ վերջին օրերը պետք է շատ ուրախ անցկացնել, վայելել ամեն պահը»։

Ampop Media-ն զրուցել է Աստղիկ Զաքարյանի հետ, ով վերջերս է հաղթահարել քաղցկեղը և հիմա այդ ամենի մասին անցյալով է խոսում՝ վստահ պլաններ կազմելով ապագայի համար։
Ամբողջական պատմությանը կարող եք ծանոթանալ հղմամբ
👉 https://ampop.am/the-woman-who-defeated-cancer/
🔴Տղամարդ ուսուցիչների թիվը դպրոցներում տարեցտարի նվազում է։
Նրանք հիմնականում դասավանդում են ֆիզկուլտուրա եւ ՆԶՊ առարկաները։
🔴Եթե քայլեր չձեռնարկվեն, տղամարդ ուսուցիչների հետաքրքրությունը դեպի մանկավարժություն ընդհանրապես կկորչի։

Մանրամասներն այստեղ․ տես նաեւ ինֆոգրաֆիկան 👇
https://ampop.am/ratio-of-female-to-male-teachers-in-armenian-schools/
3 րոպե հատկացրեք մեր ինֆոգրաֆիկին և կտեղեկանաք այն կարևոր իրավաքաղաքական քայլերի մասին, առանց որոնց Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները չեն կայանա։

https://ampop.am/steps-to-snap-parliamentary-elections-2021/
🔴📚 Պետական բուհերից հեռացվող ուսանողների թիվը ընդհանուր առմամբ նվազում է, սակայն որոշ պատճառներով
հեռացումները ակտիվացել են։

📉📈 Ծանոթացեք 5 տարվա վիճակագրությանը ինֆոգրաֆիկներով։

https://ampop.am/reasons-for-students-expel-from-universities-in-armenia/
⚠️Պուտինը գտնվում է այնպիսի որոշումներ կայացնելու շեմին, որոնք կարող են պայմանավորել իր նախագահության անցումը դեպի նոր, ավելի դաժան փուլ։

‼️ «Ամփոփ Մեդիան» ներկայացնում է The New York Times-ի ապրիլի 20-ի անդրադարձը՝ վերջին շրջանում Ռուսաստան-Արևմուտք սրացող հարաբերությունների, ինչպես նաև ներռուսական լարված իրավիճակի վերաբերյալ։ 👇
https://ampop.am/new-york-times-russia-us-ukraine/
📚 44-օրյա պատերազմից հետո մարդիկ սկսեցին գրախանութներում փնտրել մոտիվացնող գրքեր, ռազմահայրենասիրական գրականություն, քաղաքական գրքեր կամ զվարճալի ու թեթև ընթերցվող սիրային պատմություններ.

Ամփոփ Մեդիան շրջել է Երևանի գրախանութներում՝ տեսանելի դարձնելով պատերազմի և գրքերի փոխառնչությունները։👇

https://ampop.am/what-people-prefer-reading-after-karabakh-war
⁉️ Իսկ դուք հետևո՞ւմ եք Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերին։ Նրանք իսկական չեմպիոններ են, իսկ նրանց մեծ խաղը դեռ առջևում է։
‼️ Այսօր՝ ապրիլի 30-ին տեղի է ունենալու 2023 թ. Աշխարհի առաջնության եվրոպական մասի որակավորման փուլը, որտեղ պարզ կդառնա նաև թե որ երկրների հավաքականների խմբում է հայտնվելու Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը։
🏆🥇 Ճանաչեք, սատարեք և ոգևորեք մեր պայքարող մարզիկներին 👇 https://ampop.am/women-national-football-team-armenia/