Ampop Media
139 subscribers
487 photos
1 video
635 links
Data Research & Visualization Studio
Download Telegram
📉 2025թ․ փետրվարին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի նկատմամբ նվազել է ավելի քան 1,5 անգամ։

Որից՝
Արտահանումը 🔻 67.7%-ով,
Ներմուծումը 🔻 55.2%-ով։

1,5%-ով աճել է սպառողական գների ինդեքսը։

🔍 2025թ․ փետրվարի ՀՀ սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշներին ծանոթացեք պատկերում։

📢 Մեզ կարող եք հետևել Ինստագրամում և Ֆեյսբուքում՝ որոնման դաշտում գրելով ampop.am
-------------------
Գործընկեր՝ Friedrich-Ebert-Stiftung, Armenia
👍31🤔1
🚴‍♂️ Հեծանվային արշավը մտավ կառավարություն 🏫

🔹Այս տարվա համար պետությունը օժանդակելու է 500 շահառուի։

Կառավարությունն այսպես ցանկանում է խրախուսել այն քաղաքացիներին, ովքեր պատրաստ են հեծանիվը քաղաքային երթևեկության մեջ դիտարկել որպես տրանսպորտային միջոց։


‼️ Այսպիսի ծրագրին ընթացք է տրվում մի քաղաքում, որը չունի գեթ մեկ հեծանվային ուղի։
😁3👎1🤔1
Մարտի 31-ապրիլի 6/ նոր Ամփոփագիր
🔗 Թավշյա բարեփոխումների օրոք․․․
▪️Հստակեցվել է հիվանդությունների այն ցանկը, որոնք հիմք են հանդիսանում կենսաթոշակային կուտակային հաշիվ ունեցողների համար։
▪️Սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար ապրիլի 1-ից գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր։
▪️Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները շարունակում են պայքարը իրենց իրավունքների համար։
▪️Արարատյան դաշտի արտեզյան հորերի լուծարման կամ կոնսերվացման գործողություններ վերջին 5 տարում գրեթե չեն իրականացվել։
▪️Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական կեղծիք և յուրացում կատարելու հոդվածներով, սակայն նրա նկատմամբ պատիժ չի նշանակվել։
▪️Մինչ այժմ չսպասարկված միջազգային ուղղություններից չվերթներ իրականացնող ավիաընկերությունները կստանան ֆինանսական աջակցություն 2026թ․ հունվարից։
▪️2026-ի երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։
Հղումը՝ այստեղ
👍21👏1😁1
Ամփոփ Մեդիայի նոր նյութի խորագիրն է՝ «Մայրության, գեղեցկության և բռնությանը ո՛չ ասելու օր․ խախտելով ընտանեկան բռնության դեմ լռությունը»։
Ինտերակտիվ գրաֆիկներով ուղեկցվող նյութի հղումը այստեղ։
3👍1🤔1
Ամփոփ Մեդիան ներկայացնում է Հայաստանում թափոնների ճգնաժամային և անվերահսկելի վիճակն ու վիճակագրությունը, ինչպես նաև դրա լուծման ուղիները իր նոր ուսումնասիրության շրջանակում։
Նյութն այստեղ
👍4👏1
Ապրիլի 14-20 /Ամփոփագիր
🔗Թավշյա բարեփոխումների օրոք․․․
▪️Շրջանառության հարկի բարձրացման դեմ ամիսներ շարունակ բողոքող փոքր ձեռնարկատերերը ստորագրահավաք են կազմակերպել։
▪️ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու օրենքը։
▪️«Հանրօգուտ մեդիամիջավայր» անվամբ նոր հիմնադրամ ստեղծելու որոշում է ընդունել ՀՀ Կառավարությունը։
▪️4-ից 8 տարվա ազատազրկում է սահմանվելու անչափահասներին թմրամիջոցներ իրացնելու համար։
▪️Գործարկումից 40 տարի անց առաջին անգամ փոխարինվում են Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքները։
▪️2025-2026 նոր ուսումնական տարվա համար պետությունը նպաստի ձևով կփոխահատուցի 3118 ուսանողի ուսման վարձը։
▪️Փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման համար կսահմանվի առավելագույնը 8 մլն դրամ՝ 5․5 մլն-ի փոխարեն։ Ծրագրի շահառուներն են մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինվորների ծնողները:
🔗 Ամբողջական տարբերակն այստեղ
👍2🔥2👏1
🥃 Նկատեցի՞ք՝ որքան է աճել ՀՀ-ում վիսկիի արտադրությունը և դրան զուգահեռ նվազել կոնյակի արտադրությունը։
Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը՝ արդյո՞ք ՀՀ-ում վիսկիի պահանջարկն է մեծացել, թե՞ վիսկիի արտահանումը։

📉 Չնայած դրան՝ խմիչքի արտադրության ծավալները 2025-ի հունվար-փետրվարին, նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ, նվազել է 25,5%-ով՝ կազմելով 24 մլդ 355 մլն դրամ։
‼️ Խմիչքի արտադրությունը մշակող արդյունաբերության ավելի քան 10%-ն է կազմում:
🤔21👍1🤨1
💰 Ինչո՞ւ ցանկում չկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
‼️ Այս տարվա հունվար-մարտ ամիսներին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 22,2 մլրդ դրամ ավել գումար է վճարվել պետբյուջե։
‼️ Սակայն գումարը գուցե ավելին լիներ, եթե խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված լիներ նաև ԶՊՄԿ-ն, որը նախկինում գրեթե միշտ հարկատուների առաջատար եռյակում էր, սակայն այս տարի նրա անունը չկա անգամ 1000-ի մեջ։

🔍 Ավելին
1👍1👏1🤔1
Ապրիլի 21-27/Ամփոփագիր
🔗Թավշյա բարեփոխումների օրոք․․․
▪️2,5 տարի է անցել ոստիկանության Նոր Նորքի բաժնում Գարեգին Ավագյանին ենթադրյալ խոշտանգելու դեպքից, սակայն մինչ օրս գործով մեղադրյալներ չկան։
▪️Մայրաքաղաքում տրանսպորտի թանկացման որոշման կասեցման ընդդիմադիր խմբակցության նախագիծը չքննարկվեց ավագանու նիստում՝ անհրաժեշտ քանակի քվորում չունենալու պատճառով։
▪️Որոշ սոցիալական խմբեր չեն վճարի Երևանի աղբահանության վճարը։
▪️Կոնդ թաղամասի վերակառուցման մրցութային գործընթացում կրկին հաղթող չի ընտրվել։
▪️Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը:
▪️Առաջարկվում է 209 մլն դրամ հատկացնել անհուսալի վարկեր ունեցողներին վարկերի մարման համար։ Խոսքը 2968 անձանց մասին է։
▪️Պատերազմում անհետ կորածների ընտանիքներին տրամադրվող դրամական օգնությունը կերկարաձգվի ևս երեք ամսով՝ ամսական 300 հազար դրամի չափով։
---------------
Հղումներն այստեղ
👍4
Գնաճը շարունակվում է։
📈 2025թ․ մարտին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա մարտի նկատմամբ աճել է 3,3%-ով
📉 Իսկ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրկին նվազել է, ավելի քան 31,8%-ով։
Ունեցել ենք՝
Արտահանման 65.4% 🔻
Ներմուծման 51.2% 🔻
🔍 Մյուս ցուցանիշները պատկերում։
1👍1
Ապրիլի 28-մայիսի 3 / Ամփոփագիր
🔗Թավշյա բարեփոխումների օրոք․․․

▪️ Նոր հայտարագրման համակարգով հայտարարգրվել է ընդամենը 38000 քաղաքացի։

▪️ Եվս մեկ դատապարտյալ է մահացել։

▪️ Ապօրինի գույքի ցուցակից դուրս մնացած թանկարժեք բնակարանը գնել է ԱԱԾ տնօրենի որդին։

▪️ Նոր Նորքի վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ու հավանաբար վարչական շրջանի աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։

▪️ ՀՀ-ում կանայք միջինում 40,7%-ով պակաս աշխատավարձ են ստանում տղամարդկանցից։

▪️ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան և նրա մոտ ընկերը նշանակվել են քաղաքապետի տեղակալներ։

▪️ 4մլն դրամ կաշառք վերցնելու համար ՊԵԿ-ի պաշտոնյա է ձերբակալվել։

▪️ Բռնի տեղահանված բոլոր արցախցիների համար 40+10 աջակցության ծրագիրը կերկարաձգվի երկու ամսով։

▪️ 14 նոր օդափոխության համակարգ է տեղադրվել մետրոյում՝ անվտանգ աշխատանքը ապահովելու համար։
----
Մանրամասներն այստեղ
👍1🔥1🤔1