Ampop Media
139 subscribers
487 photos
1 video
635 links
Data Research & Visualization Studio
Download Telegram
#Գյումրի 82 տեղամասից 81-ի նախնական արդյունքները։ Ավագանի անցնելու շեմը առկա տվյալներով հաղթահարում է 5 քաղաքական ուժ՝ երեք կուսակցություն և երկու դաշինք։
Անցողիկ շեմը կուսակցությունների համար՝ 4%, դաշինքների համար՝ 6%:
❗️❗️❗️ Հետևեք էջին, հավանեք և տարածեք 👍
#Փարաքար #Գյումրի #ՏԻՄ #Ընտրություններ #ավագանի #ամփոփմեդիա #ampopmedia #փաստեր #փաստացի
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Սույն գրաֆիկով Ամփոփ Մեդիան ներկայացնում է Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները՝ ըստ ձայների և քվեների բաշխման։ Հաշվարկներն արված են Ամփոփ Մեդիայի կողմից ԿԸՀ տրամադրած պաշտոնական տվյալների հիման վրա։

❗️❗️❗️ Հետևեք էջին, հավանեք և տարածեք
/մարտի 24-30/ նոր տեղեկագիր Ամփոփից
🔗 Թավշյա բարեփոխումների օրոք․․․

• Տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող ուղևորների համար վարչական տուգանք կսահմանվի։

• Տրանսպորտային միջոցների մասերի և սարքավորումների գողության համար պատիժը խստացվելու է։ Այսուհետ այդպիսի հանցանքները համարվելու են միջին ծանրության հանցանքներ։

• Քաղաքապետարանի նախաձեռնությամբ Թումանյան փողոցում հատվել է 80 տարեց ծառ։ Քաղաքապետարանը խոստանում է հատված ծառերի փոխարեն տնկել արճվան տեսակի (հուդայածառ) 129 ծառ։

• ՀՀ մարզպետների աշխատակազմերին պետբյուջեից կհատկացվի շուրջ 2 մլրդ 151 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով: Առաջարկվում է համաֆինանսավորել 17 համայնքների 23 ծրագրեր:

• ՀՀ-ում բոլոր անձինք ձերբակալումից հետո երեք ժամվա ընթացքում կենթարկվեն բժշկական զննության. օրենքի նախագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ։

🎥📺 Իսկ պատկերում առկա ՀՀ վարչապետի խոսքն ամբողջությամբ լսեք հետևյալ հղմամբ (3:15 րոպեից)՝ https://www.youtube.com/watch?v=o20Su1b_Jsk
📉 2025թ․ փետրվարին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի նկատմամբ նվազել է ավելի քան 1,5 անգամ։

Որից՝
Արտահանումը 🔻 67.7%-ով,
Ներմուծումը 🔻 55.2%-ով։

1,5%-ով աճել է սպառողական գների ինդեքսը։

🔍 2025թ․ փետրվարի ՀՀ սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշներին ծանոթացեք պատկերում։

📢 Մեզ կարող եք հետևել Ինստագրամում և Ֆեյսբուքում՝ որոնման դաշտում գրելով ampop.am
-------------------
Գործընկեր՝ Friedrich-Ebert-Stiftung, Armenia
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Մարտի 31-ապրիլի 6/ նոր Ամփոփագիր
🔗 Թավշյա բարեփոխումների օրոք․․․
▪️Հստակեցվել է հիվանդությունների այն ցանկը, որոնք հիմք են հանդիսանում կենսաթոշակային կուտակային հաշիվ ունեցողների համար։
▪️Սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար ապրիլի 1-ից գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր։
▪️Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները շարունակում են պայքարը իրենց իրավունքների համար։
▪️Արարատյան դաշտի արտեզյան հորերի լուծարման կամ կոնսերվացման գործողություններ վերջին 5 տարում գրեթե չեն իրականացվել։
▪️Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական կեղծիք և յուրացում կատարելու հոդվածներով, սակայն նրա նկատմամբ պատիժ չի նշանակվել։
▪️Մինչ այժմ չսպասարկված միջազգային ուղղություններից չվերթներ իրականացնող ավիաընկերությունները կստանան ֆինանսական աջակցություն 2026թ․ հունվարից։
▪️2026-ի երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։
Հղումը՝ այստեղ
Ամփոփ Մեդիայի նոր նյութի խորագիրն է՝ «Մայրության, գեղեցկության և բռնությանը ո՛չ ասելու օր․ խախտելով ընտանեկան բռնության դեմ լռությունը»։
Ինտերակտիվ գրաֆիկներով ուղեկցվող նյութի հղումը այստեղ։
Ամփոփ Մեդիան ներկայացնում է Հայաստանում թափոնների ճգնաժամային և անվերահսկելի վիճակն ու վիճակագրությունը, ինչպես նաև դրա լուծման ուղիները իր նոր ուսումնասիրության շրջանակում։
Նյութն այստեղ
Ապրիլի 14-20 /Ամփոփագիր
🔗Թավշյա բարեփոխումների օրոք․․․
▪️Շրջանառության հարկի բարձրացման դեմ ամիսներ շարունակ բողոքող փոքր ձեռնարկատերերը ստորագրահավաք են կազմակերպել։
▪️ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու օրենքը։
▪️«Հանրօգուտ մեդիամիջավայր» անվամբ նոր հիմնադրամ ստեղծելու որոշում է ընդունել ՀՀ Կառավարությունը։
▪️4-ից 8 տարվա ազատազրկում է սահմանվելու անչափահասներին թմրամիջոցներ իրացնելու համար։
▪️Գործարկումից 40 տարի անց առաջին անգամ փոխարինվում են Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքները։
▪️2025-2026 նոր ուսումնական տարվա համար պետությունը նպաստի ձևով կփոխահատուցի 3118 ուսանողի ուսման վարձը։
▪️Փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման համար կսահմանվի առավելագույնը 8 մլն դրամ՝ 5․5 մլն-ի փոխարեն։ Ծրագրի շահառուներն են մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինվորների ծնողները:
🔗 Ամբողջական տարբերակն այստեղ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM