Ampop Media
136 subscribers
488 photos
1 video
635 links
Data Research & Visualization Studio
Download Telegram
🔼 Տեր Վարազդատը 44-օրյա պատերազմի մասին խոսելիս չի կարողանում թաքցնել հուզմունքը, թեպետ սա գնդերեցի առաջին պատերազմը չէր, որ մասնակցում էր։ Բայց այս մեկը նրա աչքերի առաջ դաջել է հիշողություններ, որոնք ամբողջ կյանքի համար են։

https://ampop.am/father-varazdat-najaryan/
‼️ Հայաստանում վերջին շրջանում հաճախակի են դարձել կատալիզատորների գողության դեպքերը։ Այդ թվում Երևանի կենտրոնում։
‼️ Կատալիզատորը ավտոմեքենայի վնասակար արտանետումների չեզոքացման համակարգն է, սակայն այն մեծ պահանջարկ ունի ամենևին այլ պատճառով։ Հայաստանում #կատալիզատոր-ի առքուվաճառքի շուկան բավական զարգացած է, սակայն խոսքը ստվերային շուկայի մասին է։

👉🏼 Կարդալ ավելին
Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացն առաջինը սկսել են չինացիները՝ 2020թ․ հուլիսի 22-ից, և ներկայումս հաջողել են զրոյացնել մահացության մակարդակն ու նվազագույնի հասցնել օրական վարակակիրների թիվը։
Ուսումնասիրել ենք ամենաշատ պատվաստված բնակիչներ ունեցող երկրներում մահացության դինամիկան։
‼️ Սեղմեք և տեղեկացեք մեր բացահայտումների մասին
⚡️ Մինչ մարդիկ սկսում են հարմարվել Covid-19-ի գոյությանը, կորոնավիրուսը փոփոխությունների է ենթարկվում՝ առաջացնելով մարդկությանը դեռ անծանոթ ու ավելի վտանգավոր տեսակներ։
‼️ Առաջարկում ենք ծանոթանալ այս պահին աշխարհում տարածվող կորոնավիրուսի մուտացիաներին, դրանց տարածվածությանն ու առանձնահատկություններին:

https://ampop.am/a-new-strain-of-coronavirus/
Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունները մի շարք համայնքներում աչքի ընկան բացառիկ ցածր մասնակցայնությամբ՝ շուրջ 33%։ Արդյունքների տեսանկյունից ուշադրության արժանացավ այն, որ որոշ համայնքներում իշխող քաղաքական ուժը պարտվեց։
👇🏼 Փորձենք հասկանալ տվյալների միջոցով և ոչ միայն։

https://ampop.am/local-elections-2021-results-charts/
⁉️ Պատվաստվելուն դեմ արտահայտվողները հիմնավորում են, որ պատվաստանյութերը ստեղծվել են կարճ ժամանակահատվածում։ Սակայն նրանք չեն նշում կամ գուցե տեղյակ չեն, որ նախքան լայն կիրառության մեջ մտնելը, պատվաստանյութերն ացնում են մեկ այլ կարևոր փուլ։
👉🏼 #COVID19 -ի դեմ պատվաստման մասին լիարժեք տեղեկություն ստացեք այստեղ
Անցյալը հասկանալով շարժվել ապագա
‼️ Կենտրոնի գլխավոր հերոսը մարդն է՝ իր զգացմունքներով ու ապրած հիշողություններով։ «Կենսագրական սալոնում» հանդիպումների միջոցով պատերազմի հետ առնչություն ունեցող անձն ինքնաարտահայտման և շփվելու հնարավորություն է ստանում փոքրաթիվ լսարանի մոտ։ 👇🏼
https://ampop.am/berghof-space-for-conflict-transformation/
🇦🇲 🇦🇫 Խորհդային բանակի կազմում աֆղանական առաջին պատերազմին մասնակցած հայ վետերանների դիտարկումները թալիբների մասին։

https://ampop.am/union-of-afghan-war-veterans-in-armenia/
⁉️ Որքան տարին մոտենում է ավարտին, այնքան ավելի անհավանական են դառնում կանխատեսումները երկնիշ տնտեսական աճի մասին։
Այս պահին ամենաթարմ կանխատեսումը Համաշխարհային բանկինն է, որը հոկտեմբերի սկզբին 6,1 % տնտեսական աճ էր կանխատեսել Հայաստանի համար։ 👇🏼

https://ampop.am/armenia-gdp-growth-21/
#ՊարոնԱմփոփ
⁉️ Գրիպի սեզոնն արդեն սկսել է, ինչը նշանակում է, որ վարակների դեմ պայքարն ընթանալու է երկու ճակատով։
Օգնության է եկել անփոխարինելի Պարոն Ամփոփը, ով մեծ պատասխանատվությամբ ուսումնասիրել է գրիպի և COVID-19-ի նմանություններն ու տարբերությունները և պատրաստ է կիսվել ձեզ հետ իր տեղեկությամբ։

👉🏼 Համեցեք զրուցարան
⚡️Հոկտեմբերի վերջին շաբաթվա տվյալներով՝ մեկ միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը ասիական երկրների շարքում և չորրորդ հորիզոնականը՝ ողջ աշխարհում։

‼️ Մահերի թիվը կրճատելու միակ տարբերակը զանգվածային պատվաստումն է․ այս կարծիքին է Հանրային առողջապահության մասնագետ Շանթ Շեխերդիմյանը։ «Պատվաստումների գլխավոր նպատակը հիվանդության ծանր ընթացքը կանխելն ու մահեր թույլ չտալն է։ Եթե պատվաստման ճանապարհով կարողանանք կորոնավիրուսը հասցնել սեզոնային գրիպի մեղմության, այսինքն՝ մահացության հավանականությունը հասցնել զրոյի, դա արդեն մեծ ձեռքբերում կլինի»։

👉🏼 Առավել մանրամասն Հայաստանում և աշխարհի այլ երկրներում պատվաստումների ու պատվաստանյութերի մասին նյութում՝ ինֆոգրաֆիկներով
​​‼️ Գրաֆիկում հստակ երևում է ուղղակի կապը ամբողջությամբ պատվաստվածության ցուցանիշների ու մահերի միջև։
‼️ Ծանոթացեք նաև Հայաստանում պատվաստանյութերի հասանելիությանը և այլ մանրամասների այստեղ 👇🏼
https://ampop.am/new-cases-continue-growing-in-armenia
📢 ՀՀ պաշտպանության նախարարություն

📍 Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։
🔴 Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: «Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը:
Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»:
📢 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն. «Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ հստակ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա էսկալացիան կանխելու համար: Մենք նաև կողմերին կոչ ենք անում ուղիղ և կառուցողական համագործակցության բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար, ներառյալ սահմանի դեմարկացիան»:
📢 Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերին, դեէսկալացիայի կոչ է արել:
🔴 «Մեր մտքերը զոհերի ընտանիքների, նրանց հարազատների և մերձավորների հետ են: Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հնարավոր լինի գտնել հակամարտության խաղաղ լուծում»:
📢 ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոչ եմ անում Պետդեպարտամենտին գործել անհապաղ, օգտագործել դիվանագիտական բոլոր խողովակները՝ կանխելու հերթական մարդասիրական աղետը և ցույց տալու մեր անսասան աջակցությունը հայ ժողովրդին ու նրա ինքնիշխանությանը»։
📢 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը նշել է.
🔴 «Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել , որ ՄԱԿ-ի կանոնադրության և բոլոր երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվ այս պահից սկսած, իրավիճակի հետագա լարման ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնում է Ադրբեջանի Հանրապետության վրա:
Ուզում եմ խոսել նաև մեկ այլ քաղաքական նրբերանգի մասին: Մեր համոզմամբ՝ Ադրբեջանը, լարվածությունը տեղափոխելով Հայաստան-Ադրբեջան սահմանագիծ, Հայաստանի Հանրապետության տարածք, փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է ինչպես իր տարածքային ամբողջականությունը, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ տարածքում ռազմական վտանգի մակարդակը չի նվազում։ Նա նշել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը կանգնեցրել է արյունահեղությունն Արցախում, սակայն «Չնայած ձեռնարկված քայլերին՝ հայ և ադրբեջանական կողմերի շփման գծում դեռևս պահպանվում է լարվածությունը»:
📢 ՀՀ պաշտպանության նախարարություն

🔴 Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
🔴 Նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։